01.11.2019|
01:42
Ռեժիսոր, սցենարիստ ՎԱՀԵ ՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա՝ «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի երևանյան առաջնախաղից հետո: Սպասվող ցուցադրությունները լեփ-լեցուն դահլիճ են ենթադրում, ինչպես առաջնախաղի ժամանակ էր: Սա Արցախի ստեղծման ու աշխարհի ստեղծման պատմությունն է, այստեղ խոսում են աչքերը, ժպիտը, թախիծը, բնաշխարհը, երկինքը, ձայնը, շարժումն ու երաժշտությունը: Սա անվերջանալի ճամփորդություն է: Սա Արցախն է: