25.02.2020|
00:51
Փետրվարի 22-ին Աշտարակ քաղաքում տոնահանդես էր։ Քաղաքի և շրջակա բնակավայրերի հավատացյալները ճամփա էին բռնել դեպի վերակառուցված Սուրբ Մարիանե եկեղեցի։ Արարողությունից ժամեր առաջ շատերը մոմ էին վառում եկեղեցում, շրջակայքը տոնականորեն զարդարված էր, առհասարակ արևոտ այդ օրը հագեցած էր հոգեպարար սպասումով։