21.02.2020|
00:45
Հայ մշակույթի նշանակալի երևույթներից են հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ 1200-1202 թվերին Երզնկայի Ավագ վանքում գրված ու ծաղկված «Մշո ճառընտիր»-ը և Մշո Առաքելոց վանքի 1134 թվին հորինված փայտե փորագիր դուռը: Առաջինը մշտապես ցուցադրվում է Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանում, երկրորդը՝ Հայաստանի պատմության թանգարանում: