-
30.07.2020|
22:26
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։
-
29.07.2020|
14:31
Ուսումնարաններում և քոլեջներում սովորելու համար գրանցվել է 8000 դիմորդ՝ Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
-
29.07.2020|
14:30
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրին իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
-
29.07.2020|
10:27
Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «փարթի» է անցկացվում։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրի» ֆիլմը։
-
28.07.2020|
12:54
7-12-րդ դասարաններում հայ գրականության դասագրքերի և հավելյալ ընթերցանության նյութերում ներկայացված շատ հեղինակներ, առավել ևս շատ ստեղծագործություններ, որոնք առանձին վերցրած թեպետ կարող են արժեքավոր լինել, սակայն դպրոցական տարիքի երեխաների աշխարհայացքի և արժեհամակարգի ձևավորման տեսանկյունից, մեղմ ասած, խոցելի են:
-
28.07.2020|
00:50
Նախատեսելով մեր հանրակրթական դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտարել, «Հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանել, 7-12-րդ դասարաններում «Գրականություն» վերանվանված առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից մի շարք հեղինակների ստեղծագործությունները, նրանց մասին կենսագրական համառոտ տեղեկությունները, մեր գողթան երգերը դուրս շպրտել, «թավշյա հեղափոխականներն» իրենց այդ մտադրությունն իրականություն դարձնելու պարագայում ուղղակի հարված են հասցնելու մեր սերունդների ազգային և քրիստոնեական ինքնությանը, հայ տեսակին: Նպատակն ակնհայտ է` հային կտրել իր հոգևոր ու մշակութային արմատներից:
-
28.07.2020|
00:50
Մշակութային դադար, առցանց ակտիվություն. սրանք համավարակի թելադրած կանոններն են։ Փորձ է արվում մշակութային զարկերակը պահպանելու. երբեմն թույլ փորձեր են լինում, երբեմն էլ ի հայտ են գալիս ուշագրավ նախաձեռնություններ։
-
28.07.2020|
00:46
Թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու ՎԱՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք թարգմանական գրականության և հարակից թեմաների մասին։ Զրույցը հեռավար էր՝ Հայաստանից Գերմանիա։ Վանուհին սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։ Որպես ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ՝ 2017-ին սովորել և գիտական հետազոտություն կատարել Բելգիայում՝ Լյուվեն-լա-Նյովի, Բրյուսելի համալսարաններում։ 2018-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Արդեն մեկ տարի է հետթեկնածուական հետազոտություն է կատարում Գերմանիայում՝ Քյոլնի համալսարանում՝ հաճախելով գերմաներենի՝ միջազգային հետազոտողների համար նախատեսված դասընթացին։ Որպես թարգմանիչ՝ սկսել է աշխատել 2017-ին՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության առաջարկով և ցայսօր թարգմանել գերմանացի նշանավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկից հինգ վեպ։
-
28.07.2020|
00:26
Հանրակարթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները, ըստ որի՝ «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում, գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում:
-
27.07.2020|
16:38
«Ի՞նչ մասնագիտություն ընտրել»,- այս գլուխկոտրուկի առջև յուրաքանչյուր ամառ կանգնում են և՛ դպրոցի շրջանավարտը, և՛ նրա ծնողը։ Նկատենք, որ վերջին տարիներին մասնագիտության ընտրության առջև են կանգնած նաև հիմնական դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտները, և գնալով նրանց թիվը ավելանում է։