ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԷԴՔԱՆ ՉԵՄ ԿԱՐԱ ԽՄԵՄ, ՈՐ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՄ»

«ԷԴՔԱՆ ՉԵՄ ԿԱՐԱ ԽՄԵՄ, ՈՐ ՊԱՏԿԵՐԱՑՆԵՄ»
04.10.2011 | 00:00

Այս օրերին Ռոբերտ Քոչարյանն իսկապես Մոսկվայում էր: Նա հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն նա և իր խոսնակը չբարձրաձայնեցին, որ տեղի է ունեցել «դարի հանդիպումը»:
Ինչո՞ւ: Շատ պարզ: Բայց` հերթով:

«ՄԻՆ, ԷՐԿՈՍ, ՎԵՑ, ՋՈԽՏՆ... ԷՐԿՈ՛Ս»
Քոչարյանն ինքնաիրացման երկու գործիք է ունեցել մշտապես: Պաշտոն, որին հասել է, ինչպես ինքը կասեր, «տարբեր ճանապարհներով»: Եվ բլեֆ, որի մոդուլյացիան վերջին շրջանում դեֆոլտ է արձանագրում` խաղը դեռ չսկսած:
Պատճառը Քոչարյանի հաշվարկ անելու անկարողությունն է: Նա չի կարողացել հաշվել ու մանևրել ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքականությունում. «ականջ քաշելն ու կլիզման»` նրա ներքին, բլեֆը` արտաքին մոդուլյատորներն են եղել: Ինչը հաստատ քաղաքականություն չէ:
Չնայած որ բլեֆն ինքնին քաղաքական կատեգորիա է: Եվ, ինչպես ասաց փորձագետներից մեկը, Քոչարյանի ղարաբաղյան տակտիկան, սկսած ութ հազար քառակուսի կմ-ից մինչև մադրիդյան սկզբունքներ, ծիծաղելի էր «մի ուրիշ ձև»:
Սերժն էլ հետ չի մնում բլեֆից, սակայն Քոչարյանի ժամանակ միջազգային հանրությունը Հայաստանին էր մեղադրում Ղարաբաղի հարցով, պատին դեմ տալիս, հիմա` Սերժի մանևրի-խաղի արդյունքում միջազգային հանրությունն անկյուն է քշում Ալիևին, և չի բացառվում, որ անգամ պատժի, որպես ապակառուցողական տարրի:
Նույն կարգի «կաղ ու քոռ» ապահաշվարկ էր նաև 2008-ը` մարտի 1-ով ու մնացածով հանդերձ: Հասկանալի էր` Քոչարյանն ամեն ինչ արեց, որ թոշակի չգնա և վարչապետ դառնա, ինչպես Պուտինը: Սերժ Սարգսյանը «բարձրագույն հաշվարկով» դիմակայեց ու նրան չնշանակեց վարչապետ: Քոչարյանն ստիպված էր հեռանալ: Նա գնաց` իր նման ու իր շրթունքներով ժպտալով, որովհետև լավ գիտեր` մադրիդյան սկզբունքներով ինչ ճաշ է եփել ու մարտի 1-ից հետո «ինչպիսի» Սերժ թողել. Սերժն ստիպված կլինի զիջել միջազգային հանրությանը և «թուղթ» ստորագրել, որից հետո ինքն արդեն սպիտակ ձիու վրա, ճերմակ ձեռնոցներով կվերադառնա` բոլորին իրենց տեղը դնելու. մտածում էր:
ՈՒ քանի որ Սերժը հաշվարկելու «մագիստրոս» է, կարողացավ խաղն այնպես տանել, որ Քոչարյանը ո՛չ ձի ունեցավ, ո՛չ ձեռնոց, ո՛չ էլ վերադարձավ` իրեն հատուկ ժպիտը դեմքին:
Այո՛, խաղի մեջ էին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, որքան էլ պնդեն, որ «որպես ֆուտբոլ», վնաս էին Հայաստանի համար, իրականում այդպես չէր, և բավականին նրբագեղ մանևր էր (հազար անգամ ասել ենք` ինչու) Հայաստանի համար… Նկատեցի՞ք` ինչքան անկեղծ էր Օսկանյանը Յովանովիչի հետ զրույցում և ինչպես չէր թաքցնում իր ափսոսանքը իրենց «ապահաշվարկի» և հայ-թուրքականի առնչությամբ (մի օր սա դեռ կհիշե՜նք):
Մի խոսքով, Քոչարյանի գնալուց հետո Սերժը միջազգային հանրության աչքում ոպջ տՑՌ ՎՌվցՑ դարձավ գործիչ, որի հետ կարելի է խոսել-պայմանավորվել, խաղալ: Ընդ որում, Սարգսյանը Քոչարյանից ավելի հասկանալի էր ոչ միայն միջազգային հանրության, այլև նույն Ռուսաստանի համար:
Հիմա Քոչարյանի «մոտ» կրկին «պրոշչյոտ» է, մեծ բլեֆ. Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե չօգտագործեր Պուտինի վերադարձի «ավետիսը»:
«ТАКОГО КАК ПУТИН... ЧТОБ НЕ ОБИЖАЛ И НЕ УБЕЖАЛ»
Նախ ֆիքսենք կարևորը. Քոչարյան-գործչի տեսակն այլևս գործառնական չէ. մտածողության, աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին առանց այն էլ դժվար ընկալելի Քոչարյանն իր տեսակով ընդհանրապես դադարում է ընկալվել: Հին է: Պուտինն էլ է հին: Պուտինի պարագան աշխատեց այնքանով, որ նա վարչապետ էր, իսկ Մեդվեդևին այդպես էլ չհաջողվեց թափ հավաքել (Պուտինի «հին» լինելու հանգամանքը դեռ ձեն է տալու):
ՈՒ քանի որ հին էր, տեխնոլոգիան էլ հին ստացվեց: Քոչարյանն օգտվեց այն նույն տեխնոլոգիայից, ինչ Տեր-Պետրոսյանն իր վերադարձի ժամանակ. Սերժն էլի ԱՄՆ-ում էր, այնտեղից անցավ Փարիզ` Սարկոզիի մոտ, հետո վերադարձավ ու «տեսավ», որ Լևոնը եկել է: Այս անգամ էլ Սերժը վերադարձավ ու «տեսավ», որ Քոչարյանը «վերադառնում» է:
Կարիք կա՞ Լևոնի ու Սերժի վերադարձների տարբերությունները ֆիքսել: Թե՞ «и так ясно»: Ընդամենը երկուսը. Սերժն այն ժամանակ վարչապետ էր: Հիմա նախագահ է: Լևոնն իր թիմին պարզ-հասկանալի ասաց` վերադառնում է, ու թիմը բացահայտ-օվացիայով ծափահարեց իր առաջնորդի որոշմանը:
Քոչարյանն իր հայտարարությունն արեց, որքան էլ պարադոքսալ, լրատվամիջոցով: Սա նա է, որ դատական պրոցեսների մեջ է հայաստանյան լրատվամիջոցների մի մասի հետ (մի մասն էլ համբերատար սպասում է իր հերթին):
Քոչարյանն իր հայտարարությունն արեց այն օրը, երբ թիմ ունեցող ընդդիմությունը (հետաքրքիր է` Քոչարյանը գալիս է որպես ընդդիմությո՞ւն, թե «ինչություն». հարց է, որ պետք է պատասխանվի. «երրորդ ուժ» բարբառումը նույնքան «պրոշչյոտ» է, որքան մնացած ամեն ինչը), պատրաստվում էր «ապստամբական միտինգի»: Այլ կերպ ասած` Քոչարյանը Լևոնին ու նրա միտինգը փորձեց դարձնել հայելի, որը պետք է ուժեղացներ և անդրադարձներ Քոչարյանի վերադարձի էներգետիկան, ինչպես կասեր նույն Քոչարյանը, մուլտիպլիկացիայի էֆեկտով բազմապատկելով իր վերադարձի լուրը, սակայն Լևոնն էլ Լևոն չէր լինի (ի վերջո, ով-ով, նա շատ լավ գիտի հայելիների էֆեկտը. Մատենադարանում գաղտնի գրիֆի տակ պահվում են միստիկ-էզոտերիկ ավանդույթների մասին ձեռագրերը ևս), որպեսզի նման բան աներ. Լևոնենք լռեցին, չնկատեցին, բառ իսկ չասացին` այդ «անլուրջ բանից»:
ՈՒր էր, թե լռեին. հաջորդ օրը Լևոնի խոսքը նույնքան «մատենադարյան ու էզոտերիկ» էր` թիրախների «տոչըչնիության» առումով. ավելի լավ չես ասի:
Քոչարյանի վերադարձի խոսքում, բացի էզոտերիկայից, կար նաև Ֆրոյդ: Քոչարյանի հայտարարությունը թվում էր սոլիդ: Բայց դե` Քոչարյանը ո՜նց կարող էր: Չէ՜: Չէ՛ր կարող: Ասել էր ընդամենը մեկ հատիկ բառ` «ճոխ»: Անկախության տոնակատարությունների մասին և մատնել էր սրտի ավելցուկն ու ցավը. անժառանգորդի իր իրոնիան («Ինչ ժառանգություն չէ, անկատար է», ասում է Նիցշեն). հա՜, ցավ է ապրում մեր «Վոյինը», որ Անկախության 20-ամյակն իրեն բաժին չհասավ, այն տոնեց Սերժ Սարգսյանը… դե, ճիշտ հաշվիր, էլի, ասում ենք:
Քիչ հետո կշարունակենք ներքին ապահաշվարկի «մույս» նրբությունները, բայց դեռ կարևորից` Պուտին-Քոչարյան հանդիպումից:
Փաստորեն, այն, ինչ պետք է օգներ Քոչարյանին, խանգարեց: Պուտինի հետ հանդիպումից «ժամեր անց» Քոչարյանի հայտարարությունից հստակորեն երևաց. Պուտինը նրան ասել է. վերադառնում ես, թե ոչ, քո գործն է, սակայն դա չպետք է կապես իմ և Ռուսաստանի հետ:
Այդ տենդենցը վերջին շրջանում միշտ է եղել: Հանդիպել է ՄՏՍ-ի տնօրենների խորհուրդը ՌԴ վարչապետին. արտահոսք է եղել հայոց մամուլում` Պուտինն ու Քոչարյանը հանդիպել են. այո՞, հարցրել են հայաստանյան «բարձրաստիճանները» ռուսական կողմին, առավել ստույգ` պարոն Պեսկովին: Պարոն Պեսկովն ասել է` ՄՏՍ-ի շրջանակներում ընդամենը: Հետո եղավ մի ուրիշ հանդիպում. Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ եղե՜լ է, սկզբում բացառվեց, շատ օրեր հետո հաստատվեց, որովհետև հանդիպում իրոք եղել էր, սակայն Պուտինը «դաբրո» չէր տվել այն գործիք դարձնելու հայաստանյան ներքաղաքական կյանքում:
Ինչ ենք այսքան երկար-բարակ ցուցանում. այն, որ հաստատ ու երբեք չի կարելի կապել Քոչարյանի վերադարձը Պուտինի հետ, հենց միայն այն պարզ պատճառով, որ Պուտինն ինքը դա չի ուզում, և հետո` դեռ չի ընտրվել և լիքը խնդիրներ ունի «միրովոյե սոոբշեստվոյի» հետ (հրեն Մակքեյնն ասել է` Եգիպտոսի օրինակը շատ ուսանելի է Ռուսաստանի համար, և Ռուսիային «ուսնիլ տենք»). ինչու պետք է Պուտինը հանուն Քոչարյանի «մոչիտ անի», մանավանդ որ տեսնում է` Սերժը վայելում է «սոոբշեստվոյի» «ընկերակցությունը»:
Իսկ եթե Քոչարյանը շատ է նեղացած իր Ֆրանսիայից ու Սարկոզիից, դա իր անձնական խնդիրն է: Սարկոզիից ու ԵՄ-ի «արևելյան գործընկերությունից» գուցե Ռուսաստանի սիրտը մի քիչ նեղվել է, սակայն դա հաստատ Քոչարյանի համար վերադարձի ճանապարհ չի դառնա, որովհետև Հայաստանին հաջողվում է խաղը բալանսավորված պահել:
Քոչարյանին մնում են ազգովին խնդրելու «տարբեր ճանապարհները»: «Արահետներից» մեկի մասին խոսում և «ցուցադրում» է ՀԱԿ-ը. Տեր-Պետրոսյանի, Նիկոլի, ժողովրդի դեմքով (չգտանք Դավիթ Շահնազարյանին` վերհիշելու Հաագա ուղարկված փաստաթղթի տակ որքա՞ն ստորագրություն կա):
Քոչարյանն ինքը կիմանա ինչ «արահետով» է այս անգամ «իշխանավորելու», սակայն քաղաքական նրա ռեսուրսն ու «ապահաշվարկը» ԲՀԿ-ն է: Մի քանի օլիգարխներ (հասկանալի է, չէ՞, որ վերջիններիս դեմ ինչ լիքը զսպիչ մեխանիզմներ կաշխատեն) ՀՀԿ-ից` Ռաֆիկ Պետրոսյանը (վերջինս Քոչարյանի հարցազրույցից հետո հայտնվեց ճիշտ տեղում, ճիշտ ժամին, «ճիշտ» մտքեր ասելու. չնայած նրան ոչ ադեկվատ են համարում, այնուհանդերձ, սա ՀՀԿ-ի խնդիրն է, թող փիքր անի այդ ուղղությամբ), իր խնամին ու Ճշմարիտյանը, որոնք, որպես քաղաքական գործոն… հասկացաք: Քոչարյանին հուժկու պաթոսով կմիանան բոլոր «ճ» կլասի մարդ-կուսակցությունները` է՛լ ավելի փչացնելով Քոչարյանի խաղը: Հա, չմոռանանք ՀՅԴ-ին, որը մեզ հետ զրույցում հարցնում է` «ի՞նչ Քոչարյան, ի՞նչ բան» (եսի՞մ. իշխանության ժամանակ եղած կոմպրոմատները կիմանան): Մարդ-սիվիլիթաս Օսկանյանն էլ ձեզ փեշքեշ:
Սա Քոչարյանի «տան բազարն» է, որը իրական շուկայում պահանջարկ չունի: Վերը նշվածում միակ աշխատող գործոնը ԲՀԿ-ն է` «մեկ մարդու ասելիք չունեցող կուսակցությունը», որը, սակայն, ունի կառույցներ, իսկ որ կարևորն է` ժողովրդի մեջ ինչ-որ չափով կա Ծառուկյանի միֆ:
Ծառուկյանը, ինչպես ասացինք, ամենածանր վիճակում է. ունի ստորագրած թուղթ. Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ կոալիցիան համամասնական ցուցակով գնա ընտրությունների (Քոչարյանը դրա համար ոտ ու ձեռ ընկած արագ հայտարարեց, որ վերադառնում է), իսկ ընդհանրապես, Քոչարյանը չի հարցնի, այլ պարզապես իր նման կվերցնի Գագոյի ձեռից կուսակցությունը, ասում են:
Ինչի դեպքում կրկին կունենանք… ապահաշվարկ: Գագոն ցանկանում է այս «կոշմարը» հետաձգել մինչև փետրվար. փետրվարին տեղի կունենա ԲՀԿ համագումարը, որպեսզի հասկանա, թե ինչ անի վերջապես: Եվ ապա, կոնֆիդենցիալ մի զրույցի ժամանակ նա ասել է` եթե այնպես ստացվի, որ նախագահն ու Քոչարյանը չբարիշեն և «կռիվ գնա», թողնել-հեռանալու եմ (նրա բիզնեսի մի մասն արտասահմանում է, գիտենք). ահա թե ինչու ժամանակին ԲՀԿ համագումարի ժամանակ նա ասաց, եթե տեսնեմ` չեմ կարողանում կուսակցությունը ղեկավարել, կհեռանամ:
Ի՞նչ կմնա այդ ժամանակ ԲՀԿ-ից, եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ ԲՀԿ-ի լիդեր է դառնում Քոչարյանը:
Էն անեկդոտը հիշո՞ւմ եք, որ ասում է` «էդքան չեմ կարա խմեմ, որ պատկերացնեմ»:
Հաստա՛տ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ