ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ
17.06.2011 | 00:00

ԵԽԽՎ նստաշրջանից և Կազանից առաջ Տիգրան Սարգսյանի և քաղաքապետ Կարեն Կարապետյանի համատեղ այցն աշխարհի կենտրոն` Միացյալ Թագավորություն, եթե չասենք` «մոգակա՜ն» էր, ապա հաստատ խոր ազդակներ ուներ: Բոլոր ուղղություններով: ՈՒ ավելի սիմվոլիկ էր, քան սիմվոլիկ է «Բրիթիշն» ինքը իր անգլոսաքսոնական հայտնի պատմությամբ, քան սիմվոլիկ է արքայազն Չառլզը, որպես արքայական ընտանիքի ներկայացուցիչ, որը երբեք չի եղել անձ-անհատ (նաև` նորաթուխ սկեսրայր). եղել է ֆունկցիա` բարդ, հետաքրքիր, ազդակային` ի ծագս աշխարհի, ի միացումն նույն այդ աշխարհի, որպես բարձրագույն ադեպտ` ազնվականության հեգեմոնության:
Այսպիսով. ինչո՞ւ հենց էս նեղ մաջալին, ինչո՞ւ Բրիտանիա, ինչո՞ւ Տիգրան Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմով (ինչը գոնե միջին վիճակագրական հայերիս համար պետք է անհնար լիներ, այն պարզ պատճառով, որ հենց Կարենն է Տիգրանի աթոռի ապագա հավանական թեկնածուն):
Մի խոսքով` ի՞նչ հարց էր լուծվում: Հազար ու մի հարց, պարոնայք: Լուծողն էլ ներսում Սերժն է, դրսում` «միջազգայինը»: Դիտարկենք:
Սերժ Սարգսյանն ընդդիմության հետ «երկխոսող» պատվիրակությանը զուգահեռ
ա) աշխարհին ներկայացնում է (որքան էլ աջերը, ձախերը, էսեռները, մենշևիկները և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ չհամաձայնեն, որքան էլ «այլք» «Բրիթիշի» փոխդեսպանին կառավարության մասին «ճշմարտությունը»` ցեխ շպրտելու տեսքով «ներկայացնեն») իր մոդեռնիզացիոն, «դրայվիզացիոն» թիմը: Ազդակ տալիս նոր մտածողության ընտրության, սպասվող բարեփոխումների:
բ) Նույնքան նրբագեղ ժեստով Սերժ Սարգսյանը կատարում է հյուսիսի (Ռուսաստանի) և արևմուտքի (ԱՄՆ-ի) «վերաբեռնում»: Գաղտնիք չէ. արևմուտքներից Տիկոն տուն չի գալիս, Բրյուսելում, Վիեննայում, BBC-ում խոսում է բացառապես Ղարաբաղից, նաև հայ-թուրքականից, լուրջ մեսիջներ հղում այդ ուղղություններով: Ինչը Թուրքիայում ընտրություններից հետո, Կազանում` հանդիպումից առաջ նույնպես հենց այնպես չէ:
Կարենն էլ իր հերթին Ռուսաստանի ֆավորիտն է. ճիշտ է, վերջինս առաջին անգամ չէ Լոնդոնում (նա այնտեղ հաճախ էր ճաշելու մեկնում Տիգրան Սարգսյանի կուրսեցի Միլլերի հետ. բայց ընդամենը` ճաշի), իսկ ահա Սերժ Սարգսյանի «դրդմամբ», ոչ անհայտ, ՈՒիլյամի և Քեյթի հարսանքավոր, անգլո-սաքսոնական «գիծը» մեզանում նայող, մինի-մագնատ, Չառլզի խոշոր բարեկամ Արմեն Սարգսյանի քավորությամբ նա Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ «պաշտոնապես» ներկայացվեց աշխարհին:
գ) Փոփոխվող աշխարհի ադեկվատ արձագանքն էր այդ այցը. ԵՄ-ն փորձում է տարածաշրջանում նոր դերակատարություն ստանձնել. ավելին` ղարաբաղյան խնդրում ակտիվ կողմ լինել (չենք կարծում, որ նա կփոխարինի Ֆրանսիային), այլ կերպ ասած` դա մեր պատասխանն էր Չեմբեռլենին` Կազանից առաջ. խիստ ինքնատիպ ու յուրօրինակ: Առ այն, որ աշխարհի հետ մենք խաղում ենք կոմպլեմենտար: Չէ՛, չասացինք, որ անգլոսաքսոնությունը մեզ համար դառնում է ֆրանսիականից դոմինանտ. մեր խաղը միշտ էլ աչքի է ընկել չափավորությամբ:
դ) Այցը տեղը դրեց նրանց, ովքեր «խոր» ու չարդարացված սպասելիքներ ունեն դրսից, նաև ներսից (հասկանալի չէ՞, որ Տիգրան Սարգսյանի կողքին Լոնդոնում հայտնված Կարեն Կարապետյանն արդեն ապացույց է, որ այնպիսի Ռուսաստան, ինչպիսին պատկերացնում են որոշ նախկիններ ու «այլք», այլևս չկա. կա նոր տիպի Ռուսաստան, որը, ինչպես բոլորը, «վերաբեռնվում է»):
ե) Հատուկ չհասկացողներին հատուկ ասվեց` «դո սապոգա», պարոնայք: Խաղն այլ է: Իսկ բրիտանիաներում ձեզ երբեք չեն սպասել: Ռեակցիոն եք։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ


Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ