03.04.2020|
00:03
Չգիտեմ դուք ոնց, ես հոգնել եմ ամեն օր մահվան համաշխարհային վիճակագրություն կարդալ, գերադասում եմ իմանալ ապաքինվածների թիվը: Ես կամ անուղղելի լավատես եմ, կամ անուղղելի բթամիտ, որովհետև համոզված եմ, որ համընդհանուր վտանգի դեպքում ընթացիկ խնդիրները անկարևոր են, պետք է միասին վտանգը վերացնել, հետո վերադառնալ ընթացիկին: Ընկերս գրել էր. «Կյանքը կանգ է առել, ժամանակը՝ ոչ»: Թվացյալ է՝ կյանքը կանգ չի առել, կյանքն ինքը ժամանակ է: