ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«ԹՈՂ ԲԵՐԵՆ ԴՆԵՆ ԻՄ ԴԵՄԸ. ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ»

«ԹՈՂ ԲԵՐԵՆ ԴՆԵՆ ԻՄ ԴԵՄԸ. ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ»
16.03.2012 | 00:00

Շատ աշխույժ ճեպազրույց ԱԺ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս է Ձեր քթի վիճակը։ Եկե՞լ են պայծառ մտքերը:
-Պայծառ մտքերը եկե՜լ են:
-Ե՞վ:
-Եվ` ամեն ինչ շատ լավ ա:
-Ասում են` այդ մտքերն այնքան պայծառ են եղել, որ ուզել եք «Օրինաց երկիր» մտնել, հա՞:
-Չէ՛:
-Հա՛: Թե չէ ինչո՞ւ էիք ասում` «բարև, քուրո՜, մտնում եմ «Օրինաց»: Հեղինե Բիշարյանին:
-Հեղինե Բիշարյանը քուրս ա, բայց չեմ մտնում:
-Կարո՞ղ է` մերժել են, դրա համար:
-Ո՞Ւմ, ի՞նձ։ Չէ՜:
-Բա լսե՞լ եք, որ Դուք ասել եք` «բարև, քուրո», ինքն ասել է` «պատեհապաշտներին ՕԵԿ-ը չի ընդունում»:
-Էդ ո՞ր մեկն ա:
-Դե, պատեհապաշտ «նշանակում» է` «պատիվը պաշտելով» մտնել ՕԵԿ:
-Չէ, ես չեմ մտնում ՕԵԿ:
-Ներքաղաքական խնդիրներից սահուն անցում կատարենք գեոքաղաքական, գլոբալ առաջնահերթություններին. Իրաքում Դուք հանդիպել եք Հյուսիսային Քրդստանի պառլամենտի ղեկավարին. ի՞նչ գեոհարցեր եք քննարկել վերջինիս հետ:
-Դե, ես գնացել էի Իրաք` Արբի քաղաք, իրենց մոտ, իրենք էլ ինձ հյուր հրավիրեցին. զուտ ընկերական խոսակցություն է գնացել:
-Պառլամենտի ղեկավարի հետ` զուտ ընկերական խոսակցությո՞ւն:
-Հա-հա, զո՜ւտ ընկերական:
-Բա, դե որ էդպիսի ընկերներ ունեք Իրաքում, կարող եք էնտեղի պառլամենտում էլ Ձեր թեկնածությունը դնել:
-Չէ, հլը դրա կարիքը չկա:
-Ի՞նչ գիտեք, կարող է` կա: Ասում են` այնտեղից Քիրկուկով ուզում եք նավթ բերել Հայաստան. պատգամավոր լինեք, հեշտ կլինի: Բերո՞ւմ եք նավթ:
-Որ հնարավորությո՜ւն լինի, վա՜տ չի լինի:
-Էդ նպատակո՞վ էիք գնացել:
-Չէ, ուրիշ գործով:
-Պետական գաղտնիք է, չե՛ք բացահայտում:
-Ա՜յ, ցավդ տանեմ, դու որ տեղ ես գնում, ինձ ասո՞ւմ ես:
-Կասեմ։ Ես խոստանում եմ Ձեզ` հենց տեղ գնացի, Ձեզ ասում եմ։ ՈՒր գնամ` ասում եմ:
-Դե, ինձ էլ հրավիրել էին Իրաք, ես էլ գնացել էի:
-Ո՞վ էր հրավիրել:
-Ընկերներ կային:
-Իրաքում էլ ընկերներ ունեք:
-Հա, քանի որ ես «Նիգ-Ապարան» միության նախագահն եմ, էնտեղ` իրենց մոտ էլ կային ապարանցիներ, հրավիրել էին, որ մասնաճյուղ բացեմ էնտեղ:
-Վաո՜ւ: Բացեցի՞ք:
-Հա, բացեցինք:
-Ասում եմ, չէ՞, էնտեղի ընտրություններին էլ կարող եք մասնակցել. «Նիգ-Ապարանը» մեզանում հիմնականում այդ նպատակների համար էր ստեղծել Աղվան Գառնիկիչը: Դե, Գառնիկիչը, ոնց երևում է, նեղ էր մտածում, Դուք` էսպես ավելի գլոբալ, համարձակ, միջազգայի՜ն` Իրաքո՛ւմ. այն պահին, երբ ամերիկյան զորքերը նոր թողել էին Բաղդադը, երբ ՑՌՈՒ-ի շեֆ, այժմ` Պենտագոնի ղեկավար Պանետան նույն օրը, երբ Դուք հասաք Իրաք, նույնպես հասավ Իրա՜ք…
-Չէ, չէ, «Նիգ-Ապարան» միությունն ընդամենը Իրաքում գրասենյակ է բացել:
-Է՜ս ինչ մեծ գործ եք արել, բա խի՞ չեք հայտարարել էդ մասին:
-Ես միշտ մեծ գործեր եմ անում:
-Ներեցեք նվաստիս գոյության համար, և այնուհանդերձ, թույլ տվեք հարցնել, իսկ Աֆղանստան չե՞ք մեկնելու:
-Ոչ, այնտեղից հրավեր չունեմ:
-Իսկ գուցե Իրա՞ն. այնտեղ, հասկանում եք, իրավիճակը օրհասական է, Պուտինն ընտրվելու դիմաց «քուրմ» Քիսինջերին տվեց Սիրիան, զարգացումներն ու օղակը Իրանի շուրջ արդեն իսկ հիմա, իսկ մինչ ամառ է՛լ ավելի կսեղմվեն, ուստի, կարծում եմ, Դուք պե՛տք է գնաք Իրան: Համ էլ` էնտեղ լիքը նավթ կա, ավելի էժան: Համ էլ Իրանը մեզ շատ մոտիկ է, շատ էժան կնստի:
-Եթե հրավեր լինի Իրանից, անպայմանորեն և անշուշտ կգնամ:
-Օ քեյ: Վերադառնանք կրկին հայաստանյան ներքաղաքական իրողություններին. ասում են` առավոտյան Դուք ՀՀԿ-ական եք, կեսօրին` ԲՀԿ-ական, երեկոյան` այլընտրանքային:
-Ո՞վ է ասում:
-Ե՛ս, ու էլի մի քանի «ուշագրավ» մարդիկ:
-Ո՜չ, նման բան չկա: Ես հարում եմ «Հանրապետական» կուսակցությանը և հարելու եմ:
-Ասում են` 2007-ին լավ էլ օգնել եք ԲՀԿ-ին:
-Ե՞ս:
-Այո, Դուք` 7-րդ ընտրատարածքի ՀՀԿ-ին «հարող» պատգամավոր Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը:
-Էդ ձև բան չի եղել, հնարավոր չէ:
-Պարոն Ալեքսանյան, համ էլ ասում են, որ Ձեր սուպերմարկետների աշխատողները որ բան են գողանում, Դուք նրանց տանում, սառնարանում պահում եք:
-Ես աշխատող չունեմ, ոչ էլ սառնարան ունեմ:
-ՈՒնեք թարմ մտքեր ու Իրաքում բացված մասնաճյուղ: Մնացած բոլորը Մկրտչյան Շողիկինն են (պարոն Ալեքսանյանի կնոջը- հեղ.):
-Բոլո՜ր-բոլո՜րը Մկրտչյան Շողիկինն են:
-Համ էլ` Շողիկ չէ, Շողերինա է: Եվ հետո` երբ «թողեցի՞ք» բիզնեսը:
-Մեկ տարի առաջ:
-Համոզե՞լ եք Ձեր կնոջը, որ պատգամավոր դառնալու փող տա:
-Ինչով հնարավոր է, օգնում է: Ինչով կարում է, հասնում է, օգնում է, չի թողնում խեղճանամ:
-Է՜, ասում եք, էլի՛, Ձեր ծախսերն ախր շա՜տ շատ են, Աղասին է, Սմբոն է, ասում են, Գոհարն է:
-Սաղ թող բերեն-դնեն, սաղ քաղաքը, հանրապետությունը թող բերեն դնեն իմ դեմը. ես պատրաստ եմ:
-Իսկ կարո՞ղ է` հետո էլ Ձեր կնոջը առաջադրեք պատգամավորության թեկնածու: Ասում են` նա ՀԱ թաղամասում մանկապարտեզ, դպրոց չի թողել` «բարեգործել» է, մանավանդ վերջին շրջանում:
-Մենք հինգ տարվա մեջ էնքա՜ն բան ենք արել համայնքի համար, մենք էդ խնդիրը չունենք, որ ընտրությունից ընտրություն ծախսենք, Դուք սիրում եք մենակ վատ բաներ գրել, կյանքում մի լավ բան չեք գրի, ասեք` ինչեր ենք արել:
-Մի շեղվեք հարցից. հնարավո՞ր է` Ձեր կնոջն էլ պատգամավորության թեկնածու առաջադրեք, ասում են` համայնքում նրան ավելի են ընդունում, քան… հասկացաք:
-Բա բիզնե՞սը։ Ո՞վ պետք է զբաղվի բիզնեսով:
-Էրեխեքը:
-Էրեխեքը որ մեծանա՜ն, հնարավոր է: Պատասխանում եմ շատ գրագետ (Շողիկն է սովորացրել). ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, ոչինչ երբեք պետք չէ բացառել:
-Կեցցե՛ք: Եկեք «սենց» դրակա՜ն-գրագիտակա՜ն-էլիտար նոտայով էլ ավարտենք մեր «քաղցր» զրույցը` մեր «քաղցր» «ախպոր հետ»:
Կարմենություն արեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ