ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՈՎԻԿ-«ՆԱԽԱԳԱՀ»

ՀՈՎԻԿ-«ՆԱԽԱԳԱՀ»
16.09.2011 | 00:00

ՀՀԿ-ն այլևս գործկոմի նիստ չի անի: Դե չէ, ոչ թե «հուր հավիտյանս, ամեն», այլ մինչև այս ամսվա վերջ: Նախ որ, անկախության առիթով ընդունելությունների կասկադ է տեղի ունենում, հետո էլ Սերժ Սարգսյանը մեծ տուռնեի է: Սեպտեմբերի 22-ին նա մեկնելու է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ (ի՜նչ էլ թիվ է) նիստին, ելույթ է ունենալու, դրանից հետո մեկնելու է Ֆրանսիա, ինչպես երևում է` բավականին պատկառելի պատվիրակությամբ. ԱԺ պատգամավորներից նրան Փարիզում կմիանան Արա Բաբլոյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, լիքը գործարարներ… Կլինի՞ այցը պետական, թե՞ ոչ. նախագահականից մեզ տեղեկացրին, որ այդ այցը և Սարկոզիի այցը Հայաստան պետք է «հավասար» կարգավիճակում լինեն: ՈՒ քանի որ Սարկոզին տարածաշրջանային այցով է լինելու Հայաստանում (մինչ այս ասվում էր, որ նա լինելու է Վրաստանում մի քանի ժամով, ապա գալու է Հայաստան, վերանայում է տեղի ունեցել. Սարկոզին լինելու է նաև Ադրբեջանում` ասացին` ընդամենը չորս ժամ), համենայն դեպս հայաստանյան պատվիրակության` հա՜յդե Փարիզ այցը լինելու է խիստ ներկայացուցչական: Փարիզից Սերժ Սարգսյանը մեկնելու է Վարշավա (նախագահների կյանքն էլ կյանք չէ. սաղ օրը` ինքնաթիռների մեջ)` Արևելյան հարևանության «գործով». ասին` փող տի բերիլ:
Ասինք` փող, հիշեցինք. քանի որ երկրիս առաջին դեմքը մոտ տասն օր բացակայելու է երկրից, երկրի «նախագահն» է լինելու Հովիկ Աբրահամյանը (շնորհավորում ենք. ասա` վարչապե՞տն էլ ինչիդ է պետք)` Սահմանադրությամբ է այդպես նախատեսված: ՈՒ թե դրան էլ գումարում ենք հոկտեմբերի 24-ի Սերժ Սարգսյանի հաջորդ այցը, ապա Հովիկ Աբրահամյանի նախագահական «սրոկն» ահագին երկարում է:
Ի դեպ, այցելությունների ողջ տուռնեն, ինչպես տեսնում եք, ավարտվում է պետական այցով և Մոսկվայում` ի ցավ Քոչարյանի կողմնակիցների, որոնք պնդում են, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ «էն չի» Պուտինի ու Ռուսաստանի հետ: Լիկբեզ վերջիններիս համար. պետական այցով «էն չի» մարդուն Ռուսաստան չեն հրավիրում, լինի Պուտինը, թե Մեդվեդևը… թեկնածու:
Էն էինք ասում, որ ՀՀԿ գործկոմի նիստ չի լինելու, համ էլ որ` նախորդ նիստն ահագին հագեցած է եղել` «ծեմածիկ» առումով: Պետք է դեռ մարսել: Այս այցերից է խոսվել: Կարեն Կարապետյանով է բացվել նիստը. գիտենք` Սերժ Սարգսյանը յուր ծերակույտին տեղեկացրել է, որ Կարենն ասել է` չեմ կարողանում այս պաշտոնում իրացվել, ինձ բաց թողեք, ես գնամ: Բաց են թողել-գնացել է: Չնայած հանգամանքին, որ վերջինս խոսք էր տվել` մինչև անկախության տոների ավարտ որևէ քայլ չի անելու (ստացվում է համարյա` մարտյան իդոսներ)…
Բայց արի ու տես, որ գործկոմի նիստում, բացի դրանից, ուրիշ ինտրիգայնություն էլ է եղել:
Ծերակույտի ներկայացուցիչներից ամենառիսկովն էլ հարցրել է. պարոն նախագահ, «ա Պոլշա՞»: Բա համամասնական ցուցակնե՞րը. լրատվամիջոցները գրում են, կուսակցության ներսում լարվածություն է, մարդիկ անհանգիստ են, սպասում են:
Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատասխանել է. նախագծում ոչինչ չկա, դեռ շուտ է: Այնուհանդերձ, որոշակի մաստեր-պլան նախագծել է. կլինի սերնդափոխություն, երիտասարդներ կգան, ովքեր ակտիվ չեն, կհեռանան, ակտիվները կգան, հավանական է, որ գործարարներ չեն լինի: Չէ, այսպես է ասել` «ենթադրում եմ, որ գործարարներ չեն լինի»:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, Սերժ Սարգսյանն ասել է` լուրջ, ծանրակշիռ մրցակցություն կլինի… ու ոչ մի անուն չի տվել:
Էս բոլոր մտքերից հետո ՀՀԿ-ում «մարդիկ» է՛լ ավելի են անհանգստացել, է՛լ ավելի են լարվել ու է՛լ ավելի են սկսել սպասել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ