ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԵՐՍԱՆԴԻԿԻ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԵՐՍԱՆԴԻԿԻ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
24.02.2012 | 00:00

Անահիտ Բախշյանն էդ կողմերում «կռվել» է. երկար տարիներ եղել է թիվ 27 դպրոցի տնօրեն. ծնողներն են, շրջապատ է` սիրում, հարգում են նրան, ու տիկին ժառանգականը կարծում է, որ հաղթողն ինքն է լինելու` անպայման:
Հիշենք, որ, ըստ կոալիցիոն պայմանավորվածությունների, այս (թիվ 12) ընտրատարածքը թողնվել է ԲՀԿ-ի «իրավասության» ներքո: Սակայն Վերսանդիկ Հակոբյանին, ինչպես ասացին ԲՀԿ-ից, 90 տոկոսով չեն առաջադրելու:
Ո՞Ւմ կառաջադրեք: Ասին` հլը նայում ենք: Մոտավորապես էլ չկա՞: Հլը չկա. առաջիկա մի քանի օրերին պարզ կդառնա:
Դժվար էլ «դառնա», որովհետև ԲՀԿ-ում դժվար գտնեն «Ժառանգության» նման վազանցիկ, ակտիվ, ժողովրդի դարդերով ապրող մեկին, որ կարողանա կռիվ տալ Անահիտ Բախշյանի հետ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ