ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱ՞ՆՆ ԷԼ ՀՀԿ

ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱ՞ՆՆ ԷԼ ՀՀԿ
24.02.2012 | 00:00

Թիվ 36 (Արթիկ) ընտրատարածքի անկախ պատգամավոր, անկուսակցական Մխիթար Վարագյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ցանկանում է հետևել Հակոբ Հակոբյանի («Կիլիկիայի») օրինակին և դառնալ ՀՀԿ անդամ, որպեսզի կրկին նույն ընտրատարածքում, ՀՀԿ աջակցությամբ, կարողանա առաջադրվել:
Չնայած առանց այդ էլ Արթիկի կողմերում հայտնի Վարագյանները (նրա մի եղբայրն Արթիկի քաղաքապետն է, մյուսն էլ` ղազախստաններում ճանաչված բիզնեսմեն) ՀՀԿ-ամետ ու ՀՀԿ-ամերձ են, բայց քանի որ այս ընտրություններն աչքի են ընկնում իրենց «այլընտրանքայնությամբ» (քանի կար` բոլորը «կոնսենսուս մինուս մեկով» փորձում էին մեծամասնականը հարյուրտոկոսանոց համամասնականի վերածել, հիմա էլ բոլորը «մեծամասնականացավ» են կպել), շատ է դժվարացել պատգամավոր դառնալը, այդ իսկ պատճառով բոլոր անկուսակցականներն այսօր փորձում են դառնալ կուսակցական, այն է` ՀՀԿ-ական:
Կդառնա՞ ֆավորիտ 36 ընտրատարածքում Մխիթար Վարագյանը, եթե անդամակցի ՀՀԿ-ին, ասում են` դժվար, որովհետև այդ ընտրատարածքի համար այլ պայմանավորվածություններ կան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ