ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀԱԿ-Ը ՔԱՆԴՈ՞ՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿ-Ը ՔԱՆԴՈ՞ՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
13.03.2012 | 00:00

Իզուր չեն ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տեսակներ են: Նրանք երկուսն էլ փայլուն վրեժ լուծողներ են: Պարզապես «շոլկ-տեքստիլի» պարտկոմի համեմատ մատենադարանիստ Տեր-Պետրոսյանը դա անում է գեղեցիկ փաթեթավորմամբ ու խիստ նրբագեղ:
Պարզվում է` ՀԱԿ-ի վերջին «գաղթից» հետո (հիշենք, որ չորս կուսակցություններ հրաժարվել են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներառվելուց, իսկ դրանից առաջ էլ Արամ Զավենիչն էր ասել, որ միայն մեկ թեկնածու կցանկանանք այնտեղ ունենալ, որն ինքն էր, և ինքն էլ ընտրություններից հետո վայր է դնելու մանդատը), և ուրեմն, ՀԱԿ-ը, որ սկսել է խիստ բարեհաջող ինքն իրեն խժռել, մտածել ու գտել է` «ումով» գնա «մուտիլովկայի» ու քանդել անքանդելին` «Հանրապետություն» կուսակցությունը:
ՈՒ հիմա ՀԱԿ-ը խոր բացատրական աշխատանքներ է տանում «Հանրապետության» անդամների հետ, որպեսզի վերջիններս դեմ դուրս գան Արամ Զ. Սարգսյանին ու ներառվեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում` սկսյալ 14-րդ հորիզոնականից:
Առաջինը, որի վրա «դուրս է եկել» ՀԱԿ-ի հայտնի թևը, Սմբատ Այվազյանն է. այո, հենց նրան է առաջարկվել 14-րդ, ՀԱԿ-ի կարծիքով, պատվավոր-անցողիկ հորիզոնականը:
Սմբոն, ասում են, որպեսզի չմտնի էդ «մուտիլովկաների» մեջ, լքել է Հայաստանը. նա, ասում են, Մոսկվայում է (չհայտնվի՞ Կառլոս Պետրոսյանի ծանր միջավայրում):
Մի խոսքով` նա մերժել է:
ՀԱԿ-ը հերթով դուրս է գալիս նախկին ՆԳ նախարար, ոչ անհայտ գեներալ, Զինայի ամուսին (տարիներ առաջ, երբ նախարարին հարցրինք` Դուք ո՞ւմ մարդն եք, ասաց` Զինայի) Սուրեն Աբրահամյանի վրա: Նա էլ է մերժել:
Դուրս են եկել Սափեյան եղբայրների վրա: Կրկին և արդարաբար մերժվել են: Հետո` Աշոտ Զաքարյանի վրա…
Մի խոսքով` շա՜տ «դուրս եկածներն» են:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ