ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԻՄԱ՛

ՀԻՄԱ՛
09.09.2011 | 00:00

1998-ի հրաժարականից ի վեր Տեր-Պետրոսյանը համապետական որևէ միջոցառման չի մասնակցել` օրվա իշխանությունների հետ համատեղ: Երկրի Անկախության օրը իշխանությունը տոնել է առանձին, առաջին նախագահի թիմը` առանձին: Ղարաբաղի անկախության օրը` նույնպես: Նույնիսկ հոկտեմբերի 27-ին նրանք առանձին են Եռաբլուր ու Պանթեոն գնացել, նրանք` առանձին:
Արդյունքում էս մի պստիկ երկրում, մի բուռ հողում ունեինք երկու Հայաստան, երկու հիշողություն. մեկը` իշխանությունների, մյուսը` ընդդիմադիրների:
Մեր թերթի նախորդ համարում հուսացել էինք գոնե այս անգամ` Անկախության քսանամյակի օրը, երեք նախագահներին միասին` կողք կողքի կանգնած տեսնել` հավատալով, որ այս իշխանության օրոք այդ «տաբուն» իսպառ կհաղթահարվի, սկիզբ կդրվի պետական մտածողության, մեր ազգային մարմինն ու հիշողությունը մի պահ պառակտումներից հանգիստ կառնեն: Մանավանդ որ երկու կողմերը լավ էլ հավեսով երկխոսում են «զմիմյանս»: Մերթ ընդ մերթ: Կամ` հարատև:
Կհաղթահարվի՞ տաբուն` փորձեցինք ճշտել նախագահականից: Մեզ ասացին` վատ գաղափար չէ (է՜, որ վատը չէ, իրականացրեք, ո՞վ է ձեռքներդ բռնել), պարզապես ժամանակի խնդիր է` «մատնեցին» իրենց:
Ե՞րբ` հարցրինք:
Մի օր հաստատ այդպես կլինի` ասին:
Հասկացա՞ք, այսինքն` առաջիկայում (երկու ամիս առաջ մենք կանխատեսել էինք` խոր աշնանը), ըստ ամենայնի` տեղի կունենա Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան «տետ ա տետ» հանդիպումը:
«Ժելե՜զնո»:
Լավ, ասինք` «ա Պոլշա՞», բա քսանամյակին էլի առանց «զմիմյա՞նս» ենք կանգնելու մեծ աշխարհին, փոփոխվող տարածաշրջանին, մեր պատմությանը դեմ հանդիման:
-Տեր-Պետրոսյանն ամեն տարի Անկախության տոնին հրավիրվում է, այս տարի նույնպես նրան հրավիրատոմս կուղարկվի: Ձեր մատնանշած հանդիպումն էլ, ասացինք, մի օր տեղի կունենա, իսկ դա կլինի սեպտեմբերի 21-ին, թե ոչ…
Սեպտեմբերի 21-ին։ Մեր դժվար ձեռք բերած, զոհերի ու մաքառման գնով նվաճած Անկախությունը դրան արժե:
Էլ չենք ասում, որ Անկախության տոնակատարությունից անմիջապես հետո` սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնում է Ֆրանսիա, ինչն ուղղակի սիմվոլիկ է մեր անկախության, տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների, ինչու չէ` նաև Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առումով:
Հիշենք, որ պետական նման այց մեկ անգամ էլ Քոչարյան Ռոբերտն է «իրականացրել» Ֆրանսիա (կարո՞ղ է Սերժ Սարգսյանին էլ Պատվո լեգեոնի շքանշան հանձնեն… Եսի՞մ):
Հարցնում եք` իսկ Սարկոզիի ա՞յցը Հայաստան. կարո՞ղ է Նիկոլան ասի` դե, հրեն էն օրը Սերժն էստեղ էր, եկավ- տեսանք-պետականվեցինք, Ղարաբաղի հարցը նայեցինք, էլ ինչ ծանր տեղս թեթևացնեմ:
Չէ՛, գալու է։ Այցն ուժի մեջ է։ Հոկտեմբերի վերջերին կլինի Հայաստանում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ