«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ` ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԵՔ` ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ
07.05.2010 | 00:00

ՀԱՃԵԼԻՆ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Բուռն արտաքին քաղաքականությունից հետո Սերժ Սարգսյանն ստիպված կլինի նույնքան «բուռն» լինել ներքաղաքական կյանքում: Հազար ու մի պատճառով:
ա) Տեմպը չկորցնելու:
բ) Կարգի բերելու երկու տարի իրենց լուծմանն սպասող հարցերը:
գ) Մի կերպ փրկած ներիշխանական իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու:
դ) Հայ-թուրքականի վրա ընտելացած աշխարհի ուշադրությունն Օբամայի հռչակած` «հայկական ժողովրդավարության» վրա տեղափոխելու...
Ասել, թե ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում վերջնականապես, դժվար է փոք-ինչ, սակայն արդեն իսկ առկա ազդակներից կարելի է «մոզաիկան» կառուցել: Նա, ինչպես միշտ, հարցին մոտենում է հետաքրքիր կողմից: Այո, գուցե և դրված է իշխանությունն ու տնտեսությունը նոր կենտրոնի տակ տանելու խնդիրը: Ոչ թե գուցե, այլ հաստատ: Բայց դա, ըստ ամենայնի, կարվի հաճելին օգտակարի հետ համակցելու սկզբունքով: Զի իշխանությունն ու տնտեսական համակարգն այնքան են լխկած, որ որևէ տեղից բռնել, քարշ տալ մեկ այլ տեղ հնարավոր չէ. դաշտը պետք է մաքրել հնարավորինս արագ ու արդյունավետ, օդափոխել մի ահագին ժամանակ, քաղաքակիրթ տեսքի բերել, որ աշխարհն էլ իր հերթին րոպեն մեկ «չղրղզի» մեր ներքին կյանքը` թավշյա կամ արյունոտ հեղափոխությունների տեսքով:
ՈՒ թե Սերժ Սարգսյանը «տեսանող» լինի, արդեն իսկ տեսած պետք է լինի, որ գլոբալ, վիրտուալ աշխարհներում ընթացող բավականին լուրջ տեսակի պայքարը նաև Հայաստան է հասել, և ընտրություն կատարելու կամքն ու ինքնուրույնությունը կամ տարրալուծում ու վերջացնում են տեսակը, կամ առաջացնում նոր տեսակ: Իսկ սա, իհարկե, ահագին լուրջ կռիվ է, բայց մնանք քաղաքական հարթությունում ու ասենք, որ գոնե փորձ արվում է ընթանալու երկրորդ ճանապարհով:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՀՀԿ-Ն ՈՒ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Ներիշխանական բունտարիզմը «ճնշվեց» առանց «զոհերի»: Լռեց բունտը: Ընդ որում, դա լավ օրինակ էր ոչ միայն բունտարների խելքի գալու համար (մոսկովներում նրանց ու նրանց «գլավարին» ասել են` խելոք նստեք տեղներդ, ձեզ պաշտոն տվող չկա` ո՛չ ԱՊՀ-ում, ո՛չ երկրի ներսում, խաղից էլ դուրս չեք գալու, հարկավոր պահին կարող է պետք գաք. սսկեք-մնացեք), դաշտը հստակվեր, պարզվեր` «who is who». ասել է` իմացվեր «նեղ մաջալին» ով ինչի է ընդունակ: Ինչն էլ հնարավորություն կտար խաղացողների էդ տեսակից` բալաստից, ազատվել, լղոզված վիճակը պարզել:
Նույնիսկ հիմա մի քիչ դժվար է ասել. բոլոր դեպքերում, դա նաև նախագահականո՞ւմ պլանավորված ակցիա էր, թե՞ պլանավորված էր մեկ կենտրոնից, որը նաև ձեռնտու էր Ռուսաստանին: Այնուհանդերձ, Հայաստանում «վատ» խաղացողներն զգացին, որ Ռուսաստանն իրենց չի օգնելու, բայց լավ փչացնելու է:
ՈՒ հիմա, երբ ուշացած ճաշին մանանեխ է ավելացվում` զանազան «պորցիաներով», «բունտարներն» ամեն կերպ ցանկանում են մոռացության տալ իրենց ֆիասկոն, հետ գնել իրենց հավատարմությունը Սերժ Սարգսյանից, իրավիճակը լիարժեքորեն փրկել նրանց գոնե այս պահին չի հաջողվի, սակայն ոնց երևում է Սերժ Սարգսյանի քայլերից, նրանց խոշորամասշտաբ Լինչի էլ չեն արժանացնի: Առայժմ:
Մանավանդ որ արդեն իսկ քիչ-քիչ ակնհայտ է դառնում, թե ինչ մաքսիմում ծրագիր ունի իշխանությունը` ապագայի «տեսլականի» հաշվով: Այո, խոսքն այն պատկերավոր «գետի» մասին է, որը գաղափարական վտակներն իր մեջ առնելու, դաշտը հնարավորինս կանոնակարգելու-մաքրելու խնդիր է դրել: Որպես մաքսիմում ծրագիր: Կհաջողե՞ն իշխանությունները (իսկ իրականում Սերժ Սարգսյանը) այս պրոյեկտում, կյանքը ցույց կտա, սակայն գաղափարներն ինքնին, որոնք դրված են այս «գետի» տակ, ճշգրիտ մարտավարության դեպքում որոշակի առողջացման կտանեն քաղաքական լխկած ճահիճը: Մնում է, որ չստացվի` ցանկանում էին լավ, բայց ստացվեց ինչպես միշտ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ ևս, ըստ ամենայնի, կընթանա օլիգարխիան քաղաքականությունից մաքրելու պրոցես: ՈՒշադրություն դարձրեք` այդ պրոցեսն սկսվել է մի քանի ամիս առաջ, երբ մանդատը վայր դրած Հակոբ Հակոբյանի ընտրատարածքից պատգամավոր առաջադրվեց Սամվել Ալեքսանյանի «մարդը», որը, սակայն, բավականին կիրթ, լիքը գիրք կարդացած, գիտությունների թեկնածու և այլ «բանտիկներ» ունեցող էր: Ասել է` օլիգարխներն ստիպված կլինեն իրենց փոխարեն պառլամենտ ուղարկել «բաբչկաներով-բակենբարդներով», կարդացած տղերքի, ինչը մի քիչ ֆասադային է, բայց և քիչ չէ, որպես առաջին քայլ` խորհրդարանի այսօրվա` «չէ, ապե, դու դեմք ես»` կոնֆիգուրացիաներով, 60-90-60 չափսերով (չէ, դեմքերը նկատի չունենք, այլ ֆիգուրները) «մտավորական զբաղմունքի» տեր պատգամավորների պարագայում: Մի խոսքով, եթե տրվենք ինտրիգին (չար լեզուների մատուցած), ապա խոսակցություններ կան նույնիսկ, որ արդեն իսկ «պատրաստ» է օվալաձև (քառակուսին էլ «չխանգարա») պառլամենտի մինի-մակետը. 35 տոկոս` ՀՀԿ, 20` ՀԱԿ, 20` ստեղծվող որակական-գաղափարական նոր ուժ, 5 տոկոս (դա անցողի՞կ է)` ՀՅԴ (դրսի` Հայ դատի դաշնակցականների խաթեր համար), 8-10 տոկոս` ԲՀԿ, 5 տոկոս (դա անցողի՞կ է)` ՕԵԿ:
ԿՈՉԵՄՔ ՄՆԱՑՈՂԱՑ
«Ժառանգությունը» մնաց «բորդյուրի՞ն»: Իջեցնենք այնտեղից նրան: Նույնքան չար լեզուներն ասում են (բռնեք` չընկնեք), որ երբեմնի դաշնակցական (հիշենք հայ բանահյուսության ամենաարժեքավոր մտքերից մեկը` դաշնակի ու «կագեբեականի» հինը չի լինում. նրանք մշտադալար են) Ռուբեն Հակոբյանից և Կարինե Հակոբյանից հետո հակոբյանասեր «Ժառանգությունում» (բռնե՞լ եք) հանգրվան կգտնի բոլորովին «նոր որակի» ազգանուն` պարոն, լիբանանածնունդ, սիվիլիթասավոր Վարդան Մինասի Օսկանյանը` ապագայում այն ղեկավարելու համար... Րաֆֆի Հովհաննիսյան սիրող ժառանգորդներին խնդրում ենք` հանգի՜ստ. նախկին արտգործնախարարների տեղափոխությունից հավասարումը չի փոխվում: Բայց այս «պրոյեկտի» իրականացման դեպքում (՞) մնում են մի քանի հարցականներ.
ա) միմյանց նկատմամբ առանձնապես շատ «ջերմ» զգացումներ չտածող պարոններն ինչպե՞ս են կարգավորելու հարաբերությունները։ Առավել հստակ` Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպե՞ս է զիջելու իր աթոռը Մինասիչ Վարդանին, որի առնչությամբ, ի դեպ, 2002 թ. ՀՀ իր քաղաքացիության ժամկետները վիճարկելիս` դատավարության ժամանակ Րաֆֆին հարցադրում կատարեց` «պետք է հարցնել այսօրվա ԱԳ նախարարին, երբ նա դառնում էր ՀՀ քաղաքացի, արդյոք այլ երկրի քաղաքացի չէ՞ր» (այս պատճառաբանությամբ էր դատարանը մերժել Ր. Հովհաննիսյանին քաղաքացիություն տալը):
բ) Բաց է մնում հարցը. ի՞նչ վեկտորալ ուղղվածության է լինելու «Ժառանգությունն» այլևս: Արևմտյա՞ն: Չէ՞ որ այնտեղ հանգրվանել է Սանկտ Պետերբուրգում մեր նախկին հյուպատոսը (հյուպատոսի «նախկինը» լինո՞ւմ է), իսկ Սանկտ Պետերբուրգը սովորական քաղաք չէ, այն մկրտարան է` յուրովի: Իսկ Կարինե Հակոբյանն այնտեղ է գնացել դեմկուսի Արամ Գասպարիչի ռուսասեր կուսակցությունից:
ՈՒ թե այս ամենին էլ ավելացնում ենք Հրանտ Բագրատյանի գրքերից մեկում եղած ինֆորմացիան, որ պարոն Օսկանյան Վարդանը «ծպտյալ դաշնակցական» է, ի՞նչ է ստացվում. ստացվում է, որ այդ կուսակցությունը «նյու» դաշնակցական «սկլոնի» ուժ է` ծառայելու հարկավոր մարդուն, որը սիրում է լինել աֆրիկաներո՞ւմ...
Սա հիշեցնում ենք` «չար» լեզուներն էին ասում: Հա, ի դեպ, էն օրը զանգահարեցինք «Սիվիլիթաս», պարոն Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու մասին լուրը ճշտելու: Ասացին, որ ոչ այս մի քանի օրերին, ոչ էլ երկու ամիս հետո, նա մտադիր չէ «ժամը 4-ին պատերազմ հայտարարել Անգլիային», խառնեցինք` «Ժառանգությանը»: Իսկ առավել ստույգ, նա այդ օրերին մտադիր չէ կուսակցություն ստեղծել: Իսկ աշնա՞նը` հարցրինք: Աշնան մասով «Սիվիլիթասում» հարաբերական լռություն էր:
Էնտեղ էլ թարսի պես հետաձգվեց «Ժառանգության» համագումարը։ Մի խոսքով, խմորման փուլ է թե՛ «Ժառանգությունում», թե՛ «Սիվիլիթասում»:
Մեկ նյուանս էլ ավելացնենք այս ամենին ու անցնենք առաջ. բանն այն է, որ Օսկանյանը, եթե հիմա` ընտրություններից երկու տարի առաջ (բայց իմացանք, չէ՞, որ նա չի ցանկանում հարձակվել Անգլիայի վրա) նոր կուսակցություն չստեղծի, ապա չի կարող մասնակցել 2012 թ. ընտրություններին, հետևաբար, չի կարող ցուցանել նաև հայտնի մարդու նույնքան հայտնի ականջները` «չերեզ Աֆրիկա»: ՈՒստի Օսկանյանն ու իր բոլոր կարգի «պատրոնաժիաները» աշնանն ստիպված պետք է լինեն «արենդայով» կուսակցություն վերցնել: Ահա թե ինչու է շրջանառվում «Ժառանգության» «ծեմածիկան»: Ահա թե ինչու է «շարժման» ցավը պատել հայաստանյան ներքաղաքական դաշտին:
Բայց եկեք խոստովանենք, որ ամենահուզիչն այս ամենում հայրենասիրական ուժերի նոր շարժումն է: Սա «ավելային» հեղափոխության «նյու» կատարումն է` հանած Ալիկ Արզումանյան, գումարած` Աշոտ Մանուչարյան:
Ասենք միանգամից ու առանց սեթևեթանքի` այս շարժումը, ինչպես «ավելինը» (չե՞ք ամաչում` ով ասաց ԳՌՈՒ-ՄՌՈՒ-ՊՌՈՒ-ՆՌՈՒ, մոռացեք` չկա նման բան, իսկ թե լիներ էլ` զորօրինակ Սերժ Սարգսյանին այն լրիվ ձեռ կտար. «ինքն» ուզում է ԳՌՈՒ-ն բարձրացնել Հայաստանում` ընդդեմ ԱԱԾ-ի):
Ոնց ուզում եք ասեք. հետաքրքիր է այս ամենը մեռնելու չափ. ահա և` Աշոտ Մանուչարյանը, «ավլեմ-թափեմ փոշին, գիշերները յարո ջան, թռվռամ քու դոշին» լիրիկական զեղումների փոխարեն մեզ կրկին կվերադարձնի գեոպոլիտիկայի հրաշապատում գիրկը. այն է` ինչպես Ալյասկան բրթելով բերենք հասցնենք Իրանի մոտերքը, Լատինական Ամերիկան տանենք-դնենք Լենինգրադի տակ, Աֆրիկան տեղափոխենք Լապլանդիա... ՈՒ ինչպես Աշոտի բոլոր ձեռնարկները, այս մեկն էլ տապալե՜նք... Փաստորեն, դրանով էլ մի պստիկ կփսորենք Լևոնենց լիբերալիզմը: Բայց հո՞ դաշնակցության հացը լրիվ ձեռներից առած կլինենք: Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել: Հրեդ պատահում է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ