ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱՇԽԱՐՀԸ ՊՏՏՎՈ՜ՒՄ Է, ՔԱՄԱԿԸ ԴԵ՜Մ Է ԱՆՈՒՄ»

«ԱՇԽԱՐՀԸ ՊՏՏՎՈ՜ՒՄ Է, ՔԱՄԱԿԸ ԴԵ՜Մ Է ԱՆՈՒՄ»
08.11.2011 | 00:00

Կարելի է գոնե այս փուլի համար ասել, որ աշխարհը պտտվում է Հայաստանի համար հարմար հունով. Ադրբեջանը թող դարդ անի, թե ինչու է իր մոտ «այսպես» ստացվում: Բայց, ինչպես միշտ, հերթով:
«ԼՈԽ` ՄՈ՞ՒՆՔ», ՂԱՐԱԲԱՂՆ ԷԼ` ԱՆԿԱԽ
Չէ, շատ կլինի, այնուհանդերձ, որոշակի միտումներ կան: Բայց դեռ` պտտվող աշխարհի ու նրա «էնիքի» մասին:
Քադաֆիին «բանջարաբոստանային» կուլտուրաների համար նախատեսված վայրում տեղակայելուց, նրա հետ նկարվելու դաժանությունից հետո թվում էր` Սիրիան շատ արագ Արևմուտքի համար կդառնա առաջնահերթություն` նույնքան արագ էլ Իրանին բերելով «պրիցելի» տակ: Ճիշտ է, Իրանն արդեն «պրիցելում» է, սակայն դեռևս թատրոնի ու քարոզչության մակարդակում:
Քադաֆիի, Մուբարաքի, ՈՒսամայի թեման (կարելի էր հասնել մինչև Միլոշևիչ, Սադամ և այդպե՜ս շարունակ), իհարկե, անչափ հետաքրքիր է` ցուցանելու, թե արևմտյան «օրդենային» մտածողությունն ինչպես է դեմոկրատիայի անունից ամենամեծ բռնակալական ցուցանքներն իրականացնում յոթ միլիարդ դարձած, ռեսուրսների սակավության արմագեդոնի մեջ հայտնված աշխարհին` գիտակցություն «կռացնելու» (մեղմ ասած), կախման մեջ պահելու, վամպիրիզմով բոլորի էներգիան դեպ իրեն քաշելու տեսանկյունից, այնուհանդերձ, նկատենք` «օրդենային» և արևմտյան դաժան կինո-թատրոնի դեկորները, եթե անկեղծ, ապա բեմից մասամբ դեն են շպրտված:
G-20-ի ժամանակ Կաննում, ճիշտ է, կար կարմիր գորգ, Օբաման անցավ դրա վրայով` հանդիպելու ընտրությունների գնացող ու, ոմանց պնդմամբ, պարտության ստվերից խուսափելու հեռանկար չունեցող Սարկոզիին, օբամայերեն ասելու` «Նիկոյլ, աշխարհում սարկոզիները շատացա՜ն, բայց, Նիկոյլ, Ջուլիան թող քեզ նման «արծվաքիթ չլինի (ուզենք` հայերս էլ կնեղանանք ֆրանսիացի հրեա Սարկոզիին ուղղված աֆրո-ամերիկյան այդ «նամյոկից», բայց դե մեծ քաղաքականության մեջ դա «мелочь» է), թող նման լինի յուր մորը»:
Ա՛յ, այդպես, մեզնից համով-հոտով կատակում է «мировое сообщество»-ն` հանուն իր տղերքի, որոնց հետ վերջում չգիտես «ինչեր» է անում (Սարկոզիին նկատի չունենք, այլ Ստրոս Կանին, որի պապն էլ, պարզվեց, հասարակաց տուն է ունեցել. մենք էլ ասում ենք` էս Ստրոսն ո՞ւմ է քաշել. շատ պարզ. ծնողներն ազոխը կերել են, որդիների ատամին է դեմ առել. ասում ենք, չէ՞, դասն ու կարման կրկնվում են… Պահո՜, շեղվել ենք):
Մի խոսքով, ինչեր ասես չի անում էս «արևմտյան «сообщество»-ն հանուն Սարկոզիի. էլ «կարմիր ադեալ»` Քեմերոնից (խեղճ Քեմերոն, որի Բրիտանիան անգամ չի էլ մտել եվրոյի գոտի, բայց հանուն Սարկոզիի ուժեղացման ու ընդհանուր թատրոնի, խայտառակ եղավ. Սարկոզին հեչ հաշվի չառավ կարմիր «ադեալը» ու հաթաթա տվեց. ա՛յ տղա, Քեմերոն, սսկվի, ձենդ կտրի, զահլեդ չունենք, սը՜ր Քեմերոն):
Վերջը. Սարկոզին մի քիչ էլ էսպես ուժեղացավ (բոլորս էլ մտածեցինք` «ա-րա՜, էս ինչ «крутой» տղա է էս մեր հակաթուրք Սարկոզին):
Չերկարացնենք: Հարկավոր էր պարտվելու միտումներ ունեցող Սարկոզիին ուժեղացնել: Հարկավոր էր փրկել եվրոն ու ԵՄ ընդհանուր տունը: Եվ ծեր Եվրոպան որոշել էր «два в одном» անել:
G-20-ը Սարկոզիենց տանն էր կազմակերպվել, որպեսզի Սարկոզին մի անգամ էլ դրանով արժևորվի-ուժեղանա, բայց, թարսի պես, եվրոն մեռնում էր Հունաստանում, իսկ հանգուցյալի մահճի մոտ հերթապահող, ուժասպառ Սարկոզին, որ գիշերներն էլ էրեխու լացի ձենից չէր քնում, ձախերի «ձայներից» ընդհանրապես ցայտնոտի մեջ է, փորձում էր արագ փրկել եվրոն ու Եվրոպան, որովհետև մինչև ընտրություններ ինքը դեռ Մերձավոր Արևելքի հարցն էլ պետք է լուծի. անկախ նրանից` կընտրվի՞, թե՞ ոչ. միջազգային «օրդենն» այդպես է որոշել:
ՈՒստի, դեռ հյուրերին չճամփած, վայրկյաններ անց Սարկոզին ստիպված եղավ «զբաղվելու» Իրանով:
Հիշենք. Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր` ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ամենամեծ վտանգը Թեհրանն է: Իսրայելական ծառայությունները փոխանցում էին` ոչ մի միջուկային ծրագիր էլ չկա Թեհրանում, կա միջուկային զենք: Վաշինգտոնը փոխադարձաբար ասում էր` չէ՛, հա, ու «վախենում», որ Իսրայելն առանց ԱՄՆ-ին տեղեկացնելու կռմբակոծի Իրանը:
Ահա և հյուրերին ճանապարհելուց հետո վերջին վայրկյանին «հայտնվեց» Սարկոզին` սպիտակ ձիու (երբեմն էլ ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների) վրա ու «զբաղվեց» խաղաղությամբ` «կանխարգելելով» հարվածները Իրանի վրա, իհարկե, չմոռանալով Իսրայելին օգնելու մեծ մղումը ևս:
Այնուհանդերձ, չմոռանանք, որ նոյեմբերի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն է սպասվում` Իրանի «միջուկային» մասով: «Ասվում» է, որ զեկույցն արմատապես փոխելու է իրերի վիճակը տարածաշրջանում:
Մենք էլ մեր հերթին երկրորդենք` այս ամենն ընդամենը և առայժմ նյարդերի կռիվ, քարոզչական պատերազմ է:
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ «ՇՈՒՐՋԸ»
Որքան էլ պարադոքսալ է, եվրոյի հունական «տատանումը», Սարկոզիի նախընտրական ցայտնոտը կարծես տեղ չեն թողնում պնդելու, որ Ֆրանսիան կարողանալու է վերցնել ղարաբաղյան հարցում դրոշը և դրոշակակրություն իրականացնել (Ռուսաստանի աչքը լույս, մերն էլ` հետը, որովհետև «մայր» Ռուսաստանը մի քանի «վախտ» մեզ հանգիստ կթողնի):
Ավելին, ղարաբաղյան գործընթացում կարծես մեծ կանգ է: Որովհետև Մեդվեդևը, խոշոր հաշվով, այլևս չի զբաղվում հակամարտող նախագահներին մայրենի լեզուներով միմյանց հետ «խոսեցնելու» ազնիվ գործով, Սարկոզիի գլուխը, ինչպես ասացինք, նույնպես խառն է, և մինչև իր ընտրություններ նա դժվար էլ կարողանա Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել: Իսկ Պուտին հետախույզը քիթ սրբելու ժամանակ իսկ չունի և անգամ Ռուսաստանից դուրս չի գալու:
Մի պահ առկայծեցին Քլինթոնի ու Դավութօղլուի սիլուետները, թե իբր իրենք են այդ «Խաչիկյանը», իմա` հանդիպում կազմակերպողները, ինչը, իհարկե, փիսոյաժպիտ Դավութօղլուի հերթական «նոու-հաուն» կարող էր դիտվել, ամերիկյան կողմն էլ իր հերթին ուզում էր պուճուր Ալիևին մի քիչ սիրաշահել` Թուրքիայի հետ կնքված գազային պայմանագրի ու «Նաբուկոյի» «մոմենտով»: ՈՒ վերջ:
Ընդ որում, որքան էլ անլուրջ վերաբերվենք ՃՄԽ-ի առաքելությանը, համարենք այն Սորոս պապից դեպ Թուրքիա ուղարկված դիվերսիոն խմբակ, այնուհանդերձ, պերմանենտ անհրաժեշտ արտահոսքեր կազմակերպող սույն համքարությունը, որը Դելետրոզի «դեմքում» մինչ այս հասկացրել էր, որ Արևմուտքը (ըստ ամենայնի` Սարկոզիի միջոցով) պետք է նոր առաջարկներ ներկայացներ հակամարտող կողմերին, որովհետև «մադրիդյանը» հնացել է, Սաբինայի «դեմքում» օրերս ահագին պրագմատիկ գտնվեց, ասելով` ոչ մի դեպքում. տեղաշարժ չի լինի. էն էլ երկու տարվա կտրվածքով: Էլ ավելին` տեղը դրեց մեր «փիսուլիկին»` Դավութօղլուին, հորդորելով` նախ սեփական թաթիկներով սեփական երեսդ լվա, նոր հետո Ղարաբաղի մասին մտածիր. հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուց հետո միայն, «յոլդաշո» (երևի ինչ-որ բան ԱՄՆ-ն ու Թուրքիան էլի չեն կիսել զմիմյանս) կկարենաս խոսել:
Բայց տիկնոջ բարձրաձայնումներում է՛լ ավելի հետաքրքիրն այն էր, որ, ըստ նրա, ղարաբաղյան խնդրում տեղաշարժ չի լինի, որովհետև առաջիկայում թե՛ համանախագահող, թե՛ հակամարտող երկրներում ընտրություններ են:
Որ ուզենք, մի քիչ հեռու կգնանք ու կասենք, որ սա առաջին հերթին աջակցություն է հատկապես ընտրությունների գնացող Սերժ Սարգսյանին, որովհետև Ադրբեջանի դեպքում ուղղակի կոլապս է` նույն հարկի տակ. Արևմուտքը փորձում է այնտեղ «թագուհի» նշանակել եվրոպական «ակունքներ» («օրդեն» չենք ասում, «ակունքներ» ենք ասում), Մեհրիբանին, որը, նույն արևմտյան գնահատականներով, հագնվում է ահավոր «вызывающе», նույնիսկ` արևմտյան ստանդարտներով մոտենալու դեպքում (Լուկաշենկոյի ու Սաակաշվիլու աչքը լույս), և այս դեպքում չեն օգնել և Ադրբեջանին տրված «Սփոփիչ մրցանակը»` ՄԱԿ-ի ո՛չ մշտական անդամակցությունը, ո՛չ էլ Թուրքիո աջակցությունը, որովհետև Փաշաևայի գահակալումը նախ իսլամի, ապա բոլոր մնացած «կլանների» արժանապատվության խնդիր է առաջացնելու:
Մյուս կողմից էլ նույն Ադրբեջանը կոլապսի մեջ է հայտնվում մեկ այլ պարզ պատճառով. աշխարհում, ի թիվս այլ տեղաշարժերի, նույնքան արագ տեղի է ունենում նաև անկախացած միավորների ճանաչման գործընթաց. Օսիա, Աբխազիա, Կոսովո, Սուդան և, վերջապես, չարչրկված Պաղեստին: Ընդսմին` ոչ անհայտ Իսրայելի «ֆոնին»: Պաղեստինն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է, ինչն ինքնին շատ բան է նշանակում:
ՈՒ թե հիշում ենք, որ ՈՒրուգվայն էլ իր հերթին դարձավ անապատում կանչողի ձայն և ասաց` կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ապա «իրերի» հետաքրքիր դասավորություն ենք ունենում:
Սակայն «смертельный номер»-ը, թերևս, վերջերս փորձագիտական շրջանակներում խիստ ընդունված, ոչ անհայտ «Ֆորին պոլիս» ամսագրի արձանագրումն էր. այն ուղղակի ռումբ էր, որ պայթեց Պուճուրի և անգամ Լուկաշենկոյով զբաղված տիկնոջ ականջին` փաստագրմամբ. Ղարաբաղը 1918-1920 թվականներին չի եղել Ադրբեջանի կազմում:
ՈՒրե՞մն:
Հե՛չ:
Հանգիստ պետք է կառուցել Մարտակերտ-Քելբաջար-Գեղարքունիք ճամփեն:
Որպես անշրջելի գործընթաց:
Էսքա՛նը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ