ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՕԼԻԳԱՐԽԱՊԱՇՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՕԼԻԳԱՐԽԱՊԱՇՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
27.01.2012 | 00:00

Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնական շտապ հաղորդագրություն տարածեց, թե կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հյուրընկալվելով «Իրատես de facto» ակումբում, որոշ սխալ մտքեր է հնչեցրել, որոնցից ոչ բոլորն են համընկնում կուսակցության պաշտոնական տեսակետի հետ: «Նա կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ-ի` ընտրություններին մասնակցելու հայտի ընդունման նպատակահարմարությունը: «Ժառանգությունը» գտնում է, որ բոլոր կուսակցությունների հայտերի ընդունումը ԿԸՀ-ի կողմից պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան` ապահովելով ազատ և օրինական մրցակցություն: Այդ իմաստով մենք չենք գտնում, որ որևէ կուսակցություն, որը գործում է օրենքի շրջանակներում, պետք է խնդիր ունենա ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ի կողմից գրանցում ստանալու առումով:
Մենք նաև բարձր ենք գնահատում բոլոր այն կուսակցությունների դիրքորոշումը, ովքեր միացել են «Ժառանգության» և ՀՅԴ-ի համատեղ նախաձեռնությանը` մեծամասնական ընտրական համակարգից հրաժարվելու նպատակով ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Դե ի՞նչ, մեզ մնում է ընդամենը ենթադրել, որ տևական ժամանակ ֆինանսներ փնտրող «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, որոշակի ելքեր է գտել։
Շնորհավորում ենք։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ