ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՁԵՐ ՉԱՐԱԾԻ ԴԻՄԱՑ ՄԵ՞ՆՔ ԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ

ՁԵՐ ՉԱՐԱԾԻ ԴԻՄԱՑ ՄԵ՞ՆՔ ԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ
11.11.2011 | 00:00

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և անձամբ նախարարին ինչքա՞ն ժամանակ է պետք հասկանալու համար, որ, մենք` հարկատուներս, «նորին մեծություն» հայոց դեսպաններին ու դիվանագետներին մեր գրպանի հաշվին չենք վարձատրում, որ շրջագայեն ու իրենց անձնական բիզնեսները «ծաղկեցնեն» հայրենիքից դուրս` ի բարօրություն այլ ազգերի: Փաստեր որքան ուզում եք. մենք երևի աշխարհում միակ երկիրն ենք, որի դեսպանները, աշխատանքից ազատվելուց հետո, մնում են այն երկրում, որտեղ դեսպան են աշխատել։ Միայն չարդարանաք, թե իրենց «գործն» են շարունակում, այդ կարողությունները Հայաստանի ոչ մի դեսպան չի ունեցել, այլ բան է, որ այլոց համար են աշխատում:
Միջազգային կազմակերպություններում և օտար երկրներում այդ ինչո՞վ եք զբաղված, որ նույն ատյաններում հայերս չենք կարողանում որևէ առաջընթաց կամ զգալի արդյունք ապահովել:
Հիմա նորից հայտարարում եք` ի՞նչ կա, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ: Մեր երկրի ԱԳՆ-ն մեզ հանգստացնում է, թե Մինսկի խմբի եռանախագահներն Անվտանգության խորհրդի մշտական անդամ են (ունեն վետոյի իրավունք). հետո՞ ինչ, Բաղդադում էլ շատ խուրմա կա, մե՞զ ինչ: 1915-ին էլ եվրոպական երկրները կային, բայց մեզ ցեղասպանության ենթարկեցին, հայրենազրկեցին, քանի որ հայոց դիվանագիտական մտքի «տիտանները» փոխանակ ազգը համախմբելու, միասնականացնելու և միասնական պայքարի դուրս գալու, ձեզ պես հույսները դրեցին սրանց-նրանց վրա։ Վերջում մնացինք առանց հայրենիքի ու սփռվեցինք աշխարհով մեկ։
Այսօր էլ Ադրբեջանի առաջին քայլը լինելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախագիծ ներկայացնելը, թե Հայաստանի Հանրապետությունն ագրեսոր է։ Եվ, հավատացեք, շատ հանգիստ կստանա իր 155 «ընկերների» համաձայնությունը, ինչպես ստացավ ժամանակավոր անդամ դառնալու համար։
Հետո էլ կհասնի այն բանին, որ Արցախում և շփման գոտում տեղակայվեն, այսպես կոչված, միջազգային խաղաղարար ուժեր, մեր մուտք ու ելքը կփակեն, իսկ մեր մուտք ու ելքը փակելուց հետո դատարկված Արցախին կմնա կարճ ժամանակում հայաթափվել (կասկածող եմ փնտրում): Եվ այս գործընթացին նրանք ձեռնամուխ կլինեն ցանկացած առիթով, չեն խորշի ոչ մի բանից:
Նորից կասեք` մե՞նք ինչ մեղք ունենք, որ այդպես ստացվեց, ինչպես հիմա եք ասում, մե՞նք ինչ անենք, որ Նախիջևանը դատարկվեց, որ այնտեղ մեր աչքերի առաջ կատարվել և կատարվում է մշակութային ցեղասպանություն։ Դե, եթե ոչինչ չեք կարող անել, ամենաքիչը հեռացեք, թե չէ ձեր չարածների դիմաց մենք արդեն վճարել ենք և դեռ էլի ենք վճարելու: Այսքանից հետո դեռ պետբյուջեից էլ ավելի գումար եք պահանջում։ Որ ի՞նչ անեք։
Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
60-ականներից անկախական

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ