ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՕԵԿ

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՕԵԿ
11.11.2011 | 00:00

Դատելով «Օրինաց երկրի» նկատմամբ «իրականացվող» գործընթացներից, կարելի է եզրակացնել` սկսված տրանսֆորմացիայի, կադրային և «այլային» ֆոնին ՕԵԿ-ը նույնպես վերադասավորումների մեջ է:
Այլապես պերմանենտ ցիկլով, ինչպես հին Հռոմում, ամեն րոպե հասարակությանը չէր հարցվի` մոռանալ` ո՞ւմ, ո՛ւմ…

ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻ՛Ն. ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՄԻՍԻ ՏԱՃԱՐԸ, ՀԱՍՏԱՏ, ՕԵԿ-Ը ՉԻ ՀՐԴԵՀԵԼ
Փորձենք հասկանալ` ինչու:
Կլիշեների ու շտամպների մեր օրերում արձանագրենք. այս կուսակցությունն ու իր լիդերը (Վանոն կասեր` «սիրուն տղա Արթուրը») ունեն հետաքրքիր ռեաբիլիտացիոն կարմա, երբ թվում է` ահա «մոռացանք» նրանց, մեկ էլ ու պարզվում է, որ նրանց մահվան մասին լուրերը Տվենն է «տարածել»:
Իմա` խիստ չափազանցված են:
Կուսակցությունն ունի անցած ճանապարհ, ասել է` ունի կենսագրություն, ընդ որում, ոչ անհետաքրքիր (այդ մասին` ներքևում), տիրապետում է քաղտեխնոլոգիաների մարտավարությանը, պոպուլիզմի անհրաժեշտ չափաքանակից հաստատ չի դժգոհում, կարողանում է հարկավոր պահին բացել իր սպիրալը` առաջ ու հետ անելու համար. իրիկունը չի ասում` հա՜, առավոտը` չէ՜. խաղի գիծը հստակ պահում է:
Եվ եթե անգամ ընդունենք, որ ՕԵԿ-ը ժամանակին եղել է որոշակի պրոյեկտ, ապա եղել է կայացած պրոյեկտ, ի տարբերություն շատ այլ պրոյեկտների (ի զարմանս շատերի, կուսակցության իրական «ժրեցը» եղել է ՍԴ-ի Գագիկ Հարությունյանը, որն արդեն միֆ է դառնում հայոց մեջ` «մի ուրիշ ձևի». քչերը գիտեն, որ նա կարողանում է համաժամանակյա ոչ միայն բարեկամանալ Լևոնի, Սերժի ու բոլոր մնացածների հետ, այլև 1998-ին, երբ Վազգենը կառավարական «դաչայում» Մարգարյան Անդոյի հետ «գծում» էր հանրապետականի համամասնական ցուցակը, և Կարեն Դեմիրճյանը մեկընդմիշտ մերժել էր Վազգենենց հետ գնալու հեռանկարը, ահա և` վերջին պահին, գիշերը, «դաչայում» հայտնվում է Գագիկ Հ-ն ու ասում. «Վազգեն, առանձնանանք, Բիձեն համաձայնել է, միասին եք գնում»): Դառնանք մեր խնդրին:
ՕԵԿ-ի այսօրվա առանձնահատկությունն այն չէ, որ ա) գեոզգացողություններ ունեցող, բազմավեկտոր ընդունելությունների «արժանացող» կուսակցություն է: Ինչն այսօր ուղղակի պարտադիր պայման է «ժիվոյ» լինելու, խաղի ու տրանսֆորմացիայի մաս կազմելու տեսանկյունից: Ինչը ոչ մի կերպ չի հաջողվում ՀԱԿ-ին (արևմտյան վեկտորն առանձնապես չի խաղում ՀԱԿ-ի հետ. տե՛ս գերմանացի դեսպանի և Յովանովիչի բարձրաձայնումները ՀԱԿ-ի մասով, իսկ Ռուսաստանը խաղում է որոշակի վերապահումներով. ու թե դրան էլ գումարում ենք արձանագրումը, որ 2003-ին Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել էր Բիլ Քլինթոնի գրադարանի բացմանը, իսկ իրականում` «ստանալու» ամերիկյան կողմի կարծիքը` 2003-ի նախագահական ընտրություններին մասնակցելու, այդ թվում և` ապագա գործունեության մասով, այնտեղ նրան հասկացրել էին, որ իրենց գործընկերներից մեկը հատկապես Արթուր Բաղդասարյանն է, որպես երիտասարդ, հեռանկարային գործիչ, ինչից էլ առաջացել էր Վանոյի ձևակերպումը. «Սիրուն, լեզվանի տղերքի ժամանակն է գալիս` ի դեմս սիրուն Արթուրի». ընդ որում, նույնը չէր զլանում բոլորին փոխանցել նաև այն օրերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին): Ինչևէ:
բ) Վաղուց բազմավեկտոր աշխարհում ՕԵԿ-ը, այո, ընկալելի է եղել և կա այդպիսին: Եվ առաջին հերթին` ռուսական վեկտորում (վերջին «սահմանապահ» մեդալը` ձեզ առհավատչյա):
Անգլո-սաքսոնական վեկտորում (հիշեցի՞ք հայտնի պատմությունը բրիտանացի դեսպանի պահով, ինչն ուղղակի մանկական խաղ էր, հետագայում բոլոր մնացած պաշտոնյաների «մասին» տարածված WikiLeaks-յան բացահայտումների ֆոնին) արձանագրենք, որ շատերին այդպես էլ չհաջողվեց հասկանալի դառնալ, ինչն էլ նրանց համար վերածվեց աքիլլեսյան գարշապարի:
Այս «ճյուղում» խաղացողը` հայաստանյան վեկտորը պահողը, գիտենք, Արմեն Սարգսյանն է, որի հետ ՕԵԿ-ն ու Արթուրը եղել են «օքեյ» և մնում են «օքեյ»։
Այնպես որ, ժամանակին ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի «համար» ԱԺ նախագահից պաշտոնանկված ՕԵԿ առաջնորդը կարող է նույնիսկ ահավոր «պրոդվինուտի» երևալ. հիշենք, որ նա շատ տրիվիալ միտք էր հայտնել այն օրերին. Հայաստանը պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ, ու Ռուսաստանն առանձնապես չպետք է արգելակի այդ համագործակցությանը (Ռուսաստանը, ասում են, ծանր էր տարել այդ «ուդարը», ինչպես այսօր է ծանր տանում մեր որոշ բարձրաձայնումներ, և դա այն դեպքում, երբ ինքը` նույն Ռուսաստանը, այսօր և երեկ ինչ-որ պահի քիչ էր մնում անդամակցեր ՆԱՏՕ-ին):
Ընդ որում, պաշտոնանկության առիթ դարձած այդ մտքից առժամանակ անց թե՛ Անդրանիկ Մարգարյանը, թե՛ Վարդան Օսկանյանը «պոդոբնի» լիքը մտքեր հայտնեցին ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի մասին: Էլ չենք ասում, որ Իրաք էլ զորամիավորում ուղարկեցինք: Ինչևէ:
Ֆրանսիական վեկտորն ինքնին պարզ է:
Իսկ Իրանն ընդհանրապես ահավոր հետաքրքիր է այն առումով, որ երբ Սերժ Սարգսյանը «էն օրը» բանակցում էր Կազանում Պուճուրի հետ, ու Ալիևը հերթական դեպրեսիայի մեջ էր Մեդվեդևի կենդանի ներկայությամբ, Արթուր Բաղդասարյանը նույն պահին Իրանում էր և առաջնահերթություն ունեցող ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ էր ձեռք բերում մեր թանկագին հարևանի հետ:
Ասել կուզի, ՀՀԿ-ից հետո ՕԵԿ-ը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, զբաղվել է կոնկրետ գործունեությամբ և գեոքաղաքականությամբ:
Եվ ինչպես կասեր մեր Ավոն` Իսահակյան, քանի որ «ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում», այսօր ՕԵԿ-ի դեմ դեմարշը «գեոտարրերի» արդյունքում է նաև ստացվել:
գ) Այս կուսակցությունը, իր բոլոր «այիբներով» հանդերձ, բարեփոխումների «կրողն» է, ինչը, իհարկե, նժդեհյան բրենդ չէ, այնուհանդերձ, քաղաքականության մեջ գաղափարական, մասամբ բրենդային «տեսլական» է ուրվագծում, ինչը չես ասի հայաստանյան շատ այլ կուսակցությունների մասով:
դ) Կուսակցությունը, ուզում ենք, թե չենք ուզում, այս տարիներին կարողացավ բյուրեղանալ, մաքրվել և թիմ դառնալ:
Այսօր ՕԵԿ-ում ով կա` կա. այլևս չկան ճակատին դաջվածքներ ունեցողներ: Ի դեպ, նույն Սամվել Բալասանյանը (որը, ճիշտ է, օրերս Ախալքալաքում սեփական արձանը` սեփական գարեջրատան ու գործարանի առջև կանգնեցնելու ևս մեկ հնարավորություն ունեցավ, այնուհանդերձ շատ անտրամադիր և սփրթնած է վերջերս. չէ՛, չենք ասում, որ հիմա էլ փոշմանել է ՕԵԿ-ից դուրս գալու համար ու կարոտով է հիշում իր ճակատի գիրն ու Սևանի եկեղեցում կերած երդումը` ՕԵԿ, միայն ՕԵԿ, ոչինչ բացի ՕԵԿ-ից. մարդը գուցե և անձնական պատճառներ ունի) առայսօր դիտվում է որպես ՕԵԿ անդամ. հիշում եք` ամռանը ՀՅԴ ԳՄ ժողովին Արմեն Ռուստամյանից հարցրինք, թե էս ՕԵ՞Կ-ն ինչի չի եկել ձեր ԳՄ-ին, ասաց` ո՞նց չի եկել` հրե՜ն Սամվել Բալասանյանը։
Ո՞ՒՐ ԳՆԱ ԹԱՄԱՐԸ, ՄՅՈՒՍ ՏԱՐՎԱ ԱՄՌԱՆԸ
Էստեղ, հաստատ, պաուզան մի քիչ պետք է ձգենք. չէ` չհիշելու Թամարին, որն այլևս մշակութորեն նվիրվել է այլ քաղաքական ուժի խորհուրդներ տալու սուրբ գործին (տեսնես` մշակութանախարարյան իր սրբիչը տարե՞լ է հետը` խորհուրդներ տալիս կապի գլխին. ասում էին, թե տիկին Թամարան խասիաթ ուներ մշակույթի նախարար աշխատած ժամանակ լողանալու ցերեկվա ժամերին` սրբիչը հավեսով փաթաթել գլխին ու այդպես քննարկել աշխատանքային, մշակութային բոլոր հարցերը). չէ, դիտարկում ենք «հանգամանքն» ու «լուրը», որ չի բացառվում` Հեղինե Բիշարյանը դառնա ԱԺ փոխխոսնակ:
Ո՜նց է լինելու ճակատին «տատու» ունեցող մեր պարոն Բալասանյանի «հալ ու հարաքյաթը» էդ ժամանակ, մանավանդ որ, WikiLeaks-ը գրել է` «Բիշարյանն ուժեղ քաղաքական գործիչ է և բարեփոխումներ իրականացնելու իր հանձնառության մեջ բավականին անկեղծ»:
Չի՛ լինելու:
Սակայն փորձագիտական և «այլագիտական» «գնահատականներով» այլևս «անհետացող» ՕԵԿ-ի նկատմամբ այսօրվա դեմարշն ա՛յլ կոմպոնենտ ևս ունի: Ոչ թե, որ ՕԵԿ-ը խաղեր չտվեց, և «սուրբ Հովհաննեսն» էլ (Հովիկ Մարգարյանն այդպես էր անվանվել ԱԺ ամբիոնին մոտենալիս. ասում են` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ անչափ օրիգինալ հարցմունք է արել Հովհաննես Մարգարյանին այդ առնչությամբ. «բոց» մտքեր են, բայց գրել չե՜նք կարող) մնաց «սուրբ» և ՕԵԿ-ն իր գծից չշեղվեց. ՕԵԿ-ը յուր պատգամավորական «սուրբ տեղը դատարկ չի թողել». կես միլիմետր խաղից չի շեղվել:
Բայց սա էլ չէ ՕԵԿ-ի այսօրվա բուն «առանձնահատկությունը», որի համար «Հռոմի կենտրոնում» ամեն օր փորձ է արվում օրը երեք անգամ հարցնել` մոռանալ ո՞ւմ, ո՞ւմ, ո՛ւմ…
Օ՛-Ե՛-Կ-ի՛ն:
Առանձնահատկությունն այն է, որ ՕԵԿ-ը մնաց իր տեղում, իսկ նրա շուրջը տեղի ունեցավ մնացածների «պտույտը»: Շատ պարզ. նրանք, ովքեր մեծ-մեծ քարեր էին շպրտել ՕԵԿ-ի վրա, որակումներ արել, իրենք էին ստիպված անցնող տարիներին ճշգրտվելու. ասենք` ՀԱԿ-ը, մտավ երկխոսության մեջ նույն իշխանությունների հետ:
Մնացածն էլ գիտեք:
ՈՒստի չենք անդրադառնում հարցին` ՕԵԿ-ն այս կարգի «ռասկլադում» միանշանա՞կ է շահում, թե՞ «երկունշանակ»:
Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ