Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ Է ՅՈՒՐՈՎԻ
30.09.2011 | 00:00

Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը կսկսի քաղաքական կոնսուլտացիաների նոր շարք: Ինչպե՞ս գնալ: ՈՒմո՞վ գնալ: Ընտրությունների:
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ` ՄԻՏԻՆԳՈ՞ՒՄ
Արևմտյան, ֆրանսիական այցերից, ռուսաստանյան ռոտացիայից հետո: Հասկանալի է` Սերժ Սարգսյանին (Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին էլ) հայտնի էր, թե «եդինառոսների» համագումարում ինչ է տեղի ունենալու, և երեքն էլ որդեգրել էին սպասողական քաղաքականություն` խաղադրույքները հաշվելու համար:
ՈՒ թե Քոչարյանի դեպքում գործարկման մեջ են առաջին ռեակցիան և քարոզչական պղպջակները (կասկածել պետք չէ, այս քանի օրը նույնքան սրընթաց էլ Քոչարյանը կմոռացվի), ապա ընդդիմության և Սերժ Սարգսյանի քայլերը բացառապես լինելու են ռեալպոլիտիկի շրջանակներում… Բա հո Քոչարյանն իր փայ օլիգարխների հետ հայտնի պաստառով` «Վոժդը Տանզանիայում` առյուծի վրա», միտինգի դուրս չի՞ գալու Ազատության հրապարակում, Բազազն էլ քշի նրանց, թե` էս ՀԱԿ-ի տեղն է` «գնացեք ըստուց», իրենք էլ գնան Մատենադարան կամ Մյասնիկյանի արձանի մոտ, հետն էլ, մեկ էլ տեսար, ենթարկվելով տնային կալանքի:
Հարգարժան և անմոռաց օլիգարխները, հաստատ, «նաղդն» ու «նիսյան» ահավոր լավ են տարբերակում: Հետո էլ` բիզնես-մտածողությունն իր օրենքներն ունի: Սա` մեկ:
Եվ երկու. սկսվող քաղաքական գործընթացները «լեգիտիմացնում» են Քոչարյանի գոյությունը (հիմա նորից «մեկը» չգա՞ հարցնի` խի՞ ես գրում «գոյ-գոյություն» բառերը). Քոչարյանն այլևս չի կարող գործել «փարդի քամակից». նա պետք է դուրս գա ռեալպոլիտիկի դաշտ. ինչն այս պահին նրա համար ամենաանլուծելի հարցն է, որովհետև խաղն իրենը չէ:
Բայց նա ստիպվա՛ծ կլինի դա անել (նշանների լեզուն այդ է ասում): Նա կգա 2008-ին վարչապետ չդառնալու դեֆակտո պարտությունը դեյուրե ամրագրելու:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինիս մարտավարությունը պայմանավորված է լինելու առաջիկա միտինգներում շատ մարդ` 1+5 գործոնով (այդ հարցում, թերևս, Սերժը բարեկամական ժեստ անի նրանց, սակայն ոչ «այնքան» ժեստ, որ վերջիններիս մտքով անցնի նստացույց կամ «այլացույց» անել, չնայած նստացույցերն այս պահին ձեռնտու չեն նաև ՀԱԿ-ին, որովհետև, եթե անկեղծ, ապա մեզ հետ կոնֆիդենցիալ զրույցներում այդ հույսը փայփայում են ռոբիստները, և հետո` որքան էլ ՀԱԿ-ն «անհնազանդություններից» խոսի, միևնույն է, ոչ ոք նրանց թույլ չի տա «ռասկաչկայի» տանել իրադրությունը, ինչն էլ ակնհայտ է ԵՄ դեսպանների պահվածքից, իսկ ընտրություններին դեռ վեց-յոթ ամիս կա, էդքան «նստել» չի լինի), ՀԱԿ-ը պարզապես ավելի կկոշտացնի ռիտորիկան ու կփորձի առավելագույնը շահել Սերժ-Ռոբերտ ստվերային պայքարից:
Սերժ Սարգսյանը, ինչպես ասացինք, շատ ավելի կոնկրետ մաստեր-պլան է նախագծել: Եվ հայրացող Սարկոզիին ճամփելուց հետո (վերջինիս փոխայցի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում), ձեռնամուխ է լինելու դրա իրականացմանը:
ՊԼԱՆ ԿԱ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Սերժը Լևոնի և Ռոբերտի համեմատությամբ շատ հետաքրքիր մարտավարություն է որդեգրել. նա չի շտապում, չի ցանկանում ո՛չ Լևոնի, և ո՛չ էլ Ռոբերտի հետ հարաբերությունները «փչացնել»` մանևրի մեծ դաշտ ապահովելով իր համար: Առհավատչյան էն օրը Շմիդտի (ոչ էն, որ հայտնի է որպես գեներալ և ունի լիքը որդիներ), այլ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի մտքերն առաջին նախագահի մասին չհնչեցին «Հայլուրով», չհնչեցին նաև Էվանսի ակնարկները` Քոչարյանի մասով: Սա հետաքրքիր բաղկացուցիչ է, որը նաև երկրի կայունության ու դեմոկրատիկ «մոմենտներ» ունի իր մեջ:
Հաջորդ բաղկացուցչի համար, հաստատ, տեղին չէ «դեմոկրատիկ» եզրույթը, սակայն յուրաքանչյուրը խելագարվում է յուրովի, իսկ հաղթողներին չեն դատում:
Այսպիսով, և ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն առաջիկայում կսկսի կոնսուլտացիաների շարք կոալիցիոն ուժերի հետ, որից ածանցված կգծագրվի ընդդիմադիր խաղացողների քարտեզը (ԱԺՄ, ավանդական կուսակցություններ, հինգ-յոթ տոկոսի հարաբերակցություն, ընտրատարածքային հանձնաժողովներ թեման այլ անգամ ենք արծարծելու):
Այո, կոալիցիոն իր գործընկերների հետ, ըստ ամենայնի, քննարկվելու է «ինչպես գնալու» խնդիրը, փորձ է արվելու լսել նրանց առաջարկները, անել սեփականները:
Այն, որ ԲՀԿ-ն անվերջ ու անընդմեջ բարձրաձայնում է` գնալու է մենակ, «ճամփաներով` առանց յար», ևս խաղի բաղկացուցիչ է (շատը պիտի ուզես, որ քչից չզրկվես. կալկուլյատորը դեսը տվեք. 2008-ին ԲՀԿ-ն ասում էր` ունի 400 հազար ձայն, ստացավ 200 hազար. այսօր ասում է` տեղ ու դադար չկա. էնքան ձա՜յն ունի. հիմա նույն կալկուլյատորով գրենք, որ էն ժամանակ նախագահ էր Քոչարյանը, կենդանի Օսկանյանն էլ` ձեզ փեշքեշ. հիմա նախագահ է Սերժ Սարգսյանը, հետն էլ կայացած-թունդ-պինդ ընդդիմությունը` տաշտին շատ մոտ, ու եթե էլի էդքան` 200 հազար ձայն ստանա ԲՀԿ-ն, «կլյո՞վո բուդետ»: «Ա՛ շտոժ»):
Մինչ մեր ձեռը կառնեինք կալկուլյատորը, հրապարակային հարցումներ արեցինք միասին գնալու առնչությամբ: ԱԺ նախագահը, հիշենք, ասել էր` պետք է հավաքվել-քննարկել (նկատո՞ւմ եք` վարչապետի Բրյուսել այցին զուգահեռ «ռուսոֆիլ» Գերմանիայում` Պուտինի «նշանակման» օրերին գտնվող, մշտապես վարչապետ դառնալ ցանկացող ԱԺ նախագահը չի ասում, որ ԲՀԿ-ն արդեն իսկ բարձրաձայնել է, որ մենակ է գնալու), իսկ հարցին, թե իր անձնական կարծիքը ո՞րն է, նա ասել էր` սպասենք երեք-չորս ամիս:
Ի՞նչ երեք-չորս ամիսների մասին է խոսքը, երբ ցուցակները արդեն իսկ պետք է պատրաստ լինեն մինչև ՀՀԿ համագումար:
Նույն հարցը տվել էինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա շատ սիրով ու բարյացակամ ասել էր` կմտածե՜նք, կորոշե՜նք: Ենթատեքստում, ոնց որ, էնքան էլ դեմ չէր: Ճակատային հարցրինք` պարո՛ն Ծառուկյան, կարո՞ղ ենք եզրակացնել, որ դեմ չեք համամասնական միասնական ցուցակով գնալու: Մի պահ ընկրկելուց հետո ասաց. «Մենք հայտարարել ենք, որ առանձին ենք գնալու։ ՈՒժեղներն առանձին են գնում»:
Մենք էնքան «նագլի» չէինք` հարցնելու. էս ի՞նչ խաբար է, որ ԲՀԿ կուսակցության երկրորդ դեմք-ԱԺ փոխխոսնակի անունն անցնում է իր որդու ու թիկնապահների հետ ինչ-որ սպանության պատմության միջով, էնտեղ էլ էն «Սուրիկի լավաշի» պատմությունն է, էն մի տեղում դեռ չի պրծել յուվեցի Կարոյի գործը (վերջինս ամեն Աստծո օր Սամվել Ալեքսանյանի ականջին պատմում է, պատմում, Սամվելը ցուցումներ է տալիս-արձանագրում` ինչ անի Կարոն. ըստ ամենայնի, Ծառուկյանն իր ընկեր Սամվելին է հանձնարարել էդ հարցը լուծել` իշխանությունների-դատարանների «մակարդակում») և այդպե՜ս շարունակ:
Չհարցրինք այդ և մի շարք մնացած «բաների» մասին, որովհետև վերջին շրջանում անձնուրաց ու ամեն ինչ խաղի մեջ դրած ԲՀԿ առաջնորդն է՛լ ավելի մեծ մարտահրավերներ ունի: Հանուն անկեղծության ասենք` Ծառուկյանի գործն էլ հեշտերից չէ. նա գտնվում է շահերի (գեոպոլիտիկը նկատի չունենք, խաղն էդտեղ չի հասել ու չի էլ հասնի) բախման կենտրոնում: «Գառները` ողջ, գայլերը` կուշտ» դիլեման նա պետք է կարողանա այնպես լուծել, որ հնարավորինս վնասված, լիարժեք դեֆոլտով դուրս չգա այդ մեծ խաղից: Նա պետք է կարողանա համադրել իր, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի ոչ մի կետում չհատվող խաղադրույքները:
Բոլոր դեպքերում, նա դեռ կարողանում է պոդիումին մնալ: Եվ այնուհանդերձ, պետք է պատասխանի` «տե՞ր ես, որդյա՛կ» հարցին, երբ օրերս այն ուղղվի իրեն Սերժ Սարգսյանի կողմից:
Այժմ քիչիկ մը կոնսպիրացիա: Նախ` Հովիկ Աբրահամյանի մասով. պնդում կա, որ նա և Ծառուկյանը ցանկանում են հարցի քննարկումը հետաձգել մինչև դեկտեմբեր-հունվար, որպեսզի թե՛ գեոպոլիտիկ, թե՛ ներքաղաքական առումներով վերջնականապես կողմնորոշված լինեն` «դիվիդիներ» շահելու մասով:
Եվ հետո, ԲՀԿ-ամերձ, այդ թվում և` նախարարական շրջանակները, ելնելով կոալիցիոն հուշագրի ստորագրման տրամաբանությունից, գտնում են (նաև շատ են ուզում), որ եթե Սերժ Սարգսյանը մի լավ-բարեկամաբար պնդի` հը՞, Գագո, ի՞նչ ես ասում, Ծառուկյանը որոշակի դադարից հետո իր նման ջերմ կարձանագրի` ոնց կասես, նախագահ ջան:
Բանն այն է, որ ոչ մեկը թույլ չի տա` Քոչարյանն իր ստավկաները դնի ԲՀԿ-ի վրա (այդ թվում և` Ռուսաստանը, մի մոռացեք, որ նույն Ռուսաստանը եկավ ու ԲՀԿ-ին ասաց` ստորագրիր հուշագիրը):
Գագոն էլ խարակիրի չի անի իրեն և իր կուսակցությունը` հանուն Քոչարյանի վերադարձի: Վերջինս լուծելիք այլ խնդիրներ ունի. պահել իր բիզնեսը, պահել տեղերը խորհրդարանում, «պահել» Հովիկ Աբրահամյանին` այս կամ այն «տեսքով» (սա հարց է, որի շուրջ, հաստատ, կարող են Սերժը, Գագոն, Հովիկը պայմանավորվել):
Ի դեպ, Ծառուկյանի օգտին չի խոսում նաև ՀՀԿ-ի օլիգարխաթափումը: Համաձայնության չկայացման դեպքում ՀՀԿ համամասնական անօլիգարխ ցուցակը «խոցում հովանոցով» կդառնա ԲՀԿ-ի և նրա գործարար առաջնորդի համար` խոցելի դարձնելով նրան ներհայաստանյան, միջազգային, այդ թվում` ռուսաստանյան խաղի տեսանկյունից. չմոռանանք նույն Պրոխորովին (էլ չհասնենք Խոդորկովսկուն), որին այդպես էլ թույլ չտվեցին խաղալ` կապիտալը «բաժանելով» քաղաքականությունից:
Իսկ ընդհանրապես, կա անչափ նուրբ մի հանգամանք ևս: Հուշագիրը: Որը թուղթ է: Եվ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտից «զորավոր» չէ: Ամեն րոպե բարաթը կարելի է պատռել: Զիմզիմովին (Քոչարյանին) օգտակար լինելու համար:
Սակայն այստեղ ևս կա խիստ հոգեբանական մի խնդիր: Անկախ նրանից, թե լավ, կամ գերլավ որակներ ունի քաղաքական գործիչ, գործարար Ծառուկյանը, կա հարցի «տղայական» կողմը. և վերջինիս ճանաչողները պնդում են` նա չի հրաժարվի «թղթից», առաջին հերթին հենց այն պատճառով, որ ինքն ստորագրել է այն:
Այնպես որ, չենք բացառում, որ առաջիկա ընտրություններին կոալիցիան միասնաբար` ռեալպոլիտիկի շրջանակներում կմասնակցի… «որքան էլ դյութես, օ՜, Շամիրամ»:
Ո՛չ Օսկանյանին նկատի ունենք, ո՛չ էլ Քոչարյանին:
Հենց էնպես, մեր «կայֆի» համար հիշեցինք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ