ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞ՒՐ ՀԱՍԱՆՔ

Ո՞ՒՐ ՀԱՍԱՆՔ
26.07.2011 | 00:00

Ղարաբաղի հարցում: Ոչ մի տեղ։ Շատ պարզ` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կարողացել, չեն կարողանում և, ըստ ամենայնի, չեն կարողանալու պայմանավորվել: Ոչ Ղարաբաղի, հարակից հարցերում:
«ОЙ! ОЙ! ОЙ!, ЗАМОЧИЛИ НЕГРА»... ИЛИ НАОБОРОТ
Իսկ նկատեցի՞ք, որ հուլիսն անցավ, ու այդպես էլ Օբաման չհրավիրեց Պուտինին ԱՄՆ: Երբ այդ մասին հայտարարվել էր մի քանի ամիս առաջ: Կարծում եք` դեռ կհրավիրի՞: Դժվար: Ոնց երևում է` Պուտինի փոխարեն Լավրովը գնաց: Պայմանավորվելու: ՈՒ` չպայմանավորվեցին:
Բանն այն է, որ երբ հնչեց Օբամայի` Պուտինին Ամերիկայի գեղամեջ կանչելու հայտարարությունը, այդ ժամանակ Պուտինը թափ էր հավաքում. ժողճակատն էր ստեղծում, համ էլ հասկացրել է, որ չի բացառվում Ասադին` Սիրիան տա, որպես կոմպենսացիա իր առաջադրման դիմաց: ՈՒ քանի որ միջազգային շատ հասկացող հանրությունը տեսնում էր, որ Մեդվեդևից «խեր չկա», ասաց` «նաղդ տեսնեմ», ու մտմտաց` կարելի է պահն օգտագործել ու Պուտինից պոկել Մերձավոր Արևելքը:
Չստացվեց: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չկարողացան նույնիսկ Լիբիայի հարցում բարիշել: Ավելի շուտ, ԱՄՆ-ն այնպիսի «ապրանք» չառաջարկեց Ռուսաստանին, որ վերջինս տա Լիբիան: Էլ ուր մնաց դեֆոլտ ապրող ԱՄՆ-ը (չհավատաք, չի լինի երբեք դեֆոլտ` թեկուզ տեխնիկական. դա Եվրոպան դեֆոլտի վրա նրբագեղ պայթեցնող, իրեն ենթարկող ԱՄՆ-ի հերթական դերասանությունն է. չնայած պրոբլեմ իսկապես ԱՄՆ-ում կա, բայց թատրոնն ավելի շատ է. հրես կտեսնենք, թե ինչպես մերժված, դռներն աշխարհի ու կոնգրեսի վրա շրխկացրած, հեռախոսներին չպատասխանած Օբամային ինչ եզակի թատրոնով, այնպես, որ աշխարհի շունչը կտրվի, Կոնգրեսը հետ կպահի դեֆոլտից` շոուն դարձնելով կատարյալ ու ահավոր հուզիչ, այդով լիքը բարձրացնելով բեն Լադենին էն օրը նույն ավանսցենում սպանած Բարաք Հուսեին Օբամայի ռեյտինգը), մի խոսքով, ԱՄՆ-ն առայժմ չի տա Ռուսաստանին այն, ինչ վերջինս ուզում է (հո չի՞ հանելու իր կՀԿ-ները տա, ասի` առ, տար, հալալ է, կարծում ենք` նույնիսկ Գաբալայի հարցում չեն կարող նրանք բարիշել ու համատեղ օգտագործման մոդուլը կիրառել, ինչի մասին երազելով երազում է Ադրբեջանը):
Այնպես որ, ԱՄՆ-ը չի մնացել Պուտինի և Ռուսաստանի հույսին: Կտա Ռուսաստանը Սիրիան ու Իրանը` երգով, առանց մեծ խաղերի, առանց հեռվից` Լիբիայից սկսելու, լա՛վ: Չի տա, մեղքն իր վիզը, արտիստ Ամերիկան ունի լիքը պահեստային տարբերակներ` Մերձավոր Արևելքը, աշխարհն ու Ռուսաստանն իրենով անելու:
Քրդերի հարցը: Հրեն` արդեն «խոդի» է տվել: Մինչև տեսնի` ինչ է անում Լիբիա-Սիրիա-Իրան առանցքի հետ. խելոքանո՞ւմ են, ինքը վերցնում է մաս-մա՞ս, թե՞ ամբողջը ու միանգամից (Ասադն արդեն իսկ հայտարարել է նախագահական արտահերթ ընտրությունների մասին)` մինչև սեփական դեֆոլտից ազատի սեփական գլուխը:
Այլընտրանքային-թերթաքարային էներգետիկա. օրերս Ռուսաստանն այնպիսի մի անհանգստություն ապրեց թերթաքարի ապագայի նկատմամբ, որ հասկացանք` Ռուսաստանին այդ ապագան մի ուրիշ-ահավոր է սպառնում. նոր ռեսուրսն ինչ-որ պահի հաստատ կդառնա պատճառ` գազի ասեղի վրայից Ռուսաստանի հանդիսավոր իջեցման:
Իսկ այս ֆոնին գերմանական «Կվադրիկա» մրցանակը Պուտինին չտալը, ավելին` նրա պատճառով մնացած նոմինանտներին ևս մերժելն այլ կերպ, եթե ոչ` «փչացնել» Պուտինին, ավելի, քան հնարավոր էր, և այն էլ այս փուլում, անհնար է չբնորոշել:
Այո, այն ուղղակի քաղտեխնոլոգիայի, ամերիկյան արտիստության հանճարեղ դրսևորումն էր: Հաշվի առնենք, որ Պուտինը գիտեր` դժվար է այդ մրցանակն իրեն տրվելու, ու իր հերթին ահավոր դերասանության մեջ էր... իրեն անվանեց «իդիոտ», որը երբ, որպես «լրտես» (օ՜յ, «պաղդոն», պիտի ասեի` հետախույզ` չեկիստ) աշխատում էր Գերմանիայում, ու հլը դեռ լավ չէր խոսում գերմաներեն, կարծում էր, որ պետք է խոսեր:
Ինքնակիզման հաջորդ ակցիան էլ ավելի հետաքրքիր էր. Պուտինը երիտասարդ ռուսաստանցիների բաց աչքի առաջ մտորում էր, թե ինչքա՜ն սխալ է եղել ինքը, երբ ասել է` «մոչիտ անեմ սաղին սարտիրում»:
Մի խոսքով, Պուտին Վլադիմիրը պատրաստվում էր ստանալ այդ մրցանակը, ամեն ինչ անում էր, որովհետև հասկանում էր` դա միջազգային հանրության «դաբրոն» է իր առաջադրմանը:
Աշխարհն ասաց` հը՜ը։ Դու ժողովրդավար տղա չես, Վովա: ՈՒ չտվեց մրցանակը: Բայց դե, մյուս կողմից էլ` մազից պրծավ մեր Վլադիմիրը. բա էն խեղճ Ստրոս Կա՞նն ինչ ասի («գորնիչնայայի» մեղքի տակ մնաց. իսկ ահա Կաբաևան ու Պուտինի որդի Դմիտրին բարով-խերով մեծանում, անշառ ապրում են):
Իսկ եթե անկեղծ, ապա հաստատապես գործել է ամերիկյան կեղտոտ քաղտեխնոլոգիան, որից լվացվել Պուտինը պատրաստվում էր ընտրություններից հետո։ Բայց ոնց տեսնում եք` չստացվեց:
Հաստատ համոզված ենք. մրցանակի այս պատմությունը դետալային մշակված է եղել արևմուտքցիների կողմից. Գերմանիան, որը Պուտինի «չադան» է, և հետո` Գերմանիա-Ռուսաստան հարաբերություններում նման «պրոմոխ» ոչ մի դեպքում չպետք է լիներ, այնուհանդերձ, «գերմանու աղվեսը» հետ-առաջ տեխնիկայով հայտարարեց, որ չի տալու, ու բոլորով պրոցեսից ստացան առավելագույնը` «փչացրին» Պուտինին մի ուրիշ ձև:
Այս «դեպքից» և Լավրովի ամերիկյան այցից հետո խիստ հասկանալի դարձավ` չեն բարիշել Արևմուտքն ու մեր Ռուսիան: Լավրովը ԱՄՆ-ից եկավ տուն ու անմիջապես հետևեց հայտարարարությունը` Ռուսաստանը չի ճանաչում Լիբիայի անցումային իշխանությունը, «դատապարտում» է այն ճանաչողներին:
Դու ասացիր:

ԷԴ Ո՜ՆՑ ՉԵՆՔ ԶԶՎՈՒՄ ԷԴ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ
Ինչ էինք ասում այդքան երկար պրեամբուլայով. այն, որ ղարաբաղյան հարցը այդ երկուսի միջև պայմանավորվածությունների փաթեթում է, ընդ որում` հետնամասում, իսկ եթե առաջապահում տեղի չի ունեցել համաձայնություն, ոչինչ տեղի չի ունենա մնացյալում ևս:
Մնաց մեզ համար պարզենք` ի՞նչ է ասել մեր Սերժն իրենց Դիմայի ականջին: Ղարաբաղի հաշվով: Այն է` ինչ է ըստ էության պատասխանել Հայաստանը Ռուսաստանի, Լավրովի բերած «թղթին»:
Ի՞նչ է պատասխանել Ադրբեջանն այդ «թղթին», ինքնին հասկանալի է. Լավրովի կենդանի ներկայությամբ Նալբանդյանն ասաց` եթե Ադրբեջանը հանի իր տասն առաջարկը, ապա` «Ինգո»:
Եվ այնուհանդերձ, կարծում ենք, մեկ նրբություն Ադրբեջան-Ռուսաստան խաղում կա: Խոսքը Ռուսաստանի այն ջանքի մասին չէ, որ բանեցնում է, որպեսզի գնի Ադրբեջանի` «Նաբուկոյի» համար նախատեսված գազը: Ամեն գնով:
Խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը, որի ռազմաբազայի համար վճարում ենք մենք` շարքային հայ հարկատուներս (մեր պետությունը քիչ է վճարում ուսուցչին, քիչ է վճարում բժշկին, իսկ ահա ռուս զինվորներին ու «զինվորականությանը» ձրի յափնջի է տալիս, որպեսզի վերջիններս այդ յափնջու մեջ խիստ հարմարավետ C-300-ներ վաճառեն այս Ադրբեջանին` մեզ մորթելու համար, ընդ որում, իր չկայացած միութենական «ախպոր»` Լուկաշենկոյի ձեռից բռնած, և այնուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ է C-300-ի դիմաց ստացած բոլոր մանեթները տալ Ադրբեջանին, որպես Գաբալայի արենդա, որպեսզի կարենա ռադիոլոկացիոն այդ կայանի ժամկետը երկարացնի), բայց մեզ այս պահին նույնիսկ դա չի հետաքրքրում:
Կարծում ենք` այս պահին ինչ-որ առումով համընկնում են Ռուսաստանի և Ադրբեջանի «տեսլականները»` «թուղթ» ստորագրելու մասով: Այն է, Ռուսաստանը դեմ չէ Մամեդյարովի նշած խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Որի էությունը, հիշենք, հետևյալն է. այն տարրերը, որոնք համաձայնեցված են, գրոտենք, ստորագրենք, մնացածի շուրջ շարունակենք բանակցել, թող Դիման այդ մասով հաղթանակ գրանցի, թեկնածու դառնա, հետո կերևա: Հիշենք, որ նման մի բան ակնարկել էր Lավրովը 2010-ին` Սոչիի հանդիպումից հետո, ասելով, որ պրեամբուլա են ընդունել, որն էլ նախատեսում էր համանման մի բան:
Իշտահներիդ քացախ: Ասաց հայկական կողմը: «Յուրոփներում»: Նալբանդյանի ձայնով: Եվ ճիշտ արեց, որովհետև դա միայն երևանների քուչեքում Նալբանդյանի հետ լիքը ման եկած էմալե պրոֆիլով տիկին Հիլըրիի բաղձանքը չէր: ՈՒզում-չենք ուզում, Ռուսաստանը ևս թե՛ Աստանայում, թե՛ Աքվիլայում, թե՛ Մոսկոկում և ընդհանրապես, դրել է իր ստորագրությունը` «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ» հայտնի թեզի տակ:
Այնպես որ, այս պահին դեֆոլտվող ԱՄՆ-ը, որն այնքան է դեմ վերը նշված Մամեդյարով-Լավրով խաղաղության փուլային տարբերակին (Օսկանյան, ոտքի կանգնած ցիտում եմ «զձեզ». եթե Ալիևին գիշերով, քնած տեղն անգամ, ասենք` արի, յավրիս, ստորագրի փուլային էս թուղթը, վազելով կգա… բայց, բոլոր դեպքերում, Մինասիչ. սպիրիտիզմով, հոգի կանչելով մի զբաղվեք` մեղք է. համ էլ կարող է ուրիշի հոգի գա… ասենք` իմ «հոգին», էդ ժամանակ արդեն` հասկանո՛ւմ եք), այնքան է փաթեթավորել փաթեթայինը, որ կրկին խոսում է համընթաց` հայ-թուրքական գործընթացի ռեինկառնացիայի մասին` «քնեած» Քյորփի մոտ ուղարկելով Դավութօղլուին` դաստիարակչական սեանսների:
Այսպես ասած` հիմա էլ, այս փուլում, Ամերիկան է մեր դաշտում խաղում:
Իսկ թե ինչու հայկական կողմն այսքան ուշացրեց Լավրովի պատասխանը, ինքնին հասկանալի է. Ադրբեջանի պատասխանը հաստատ դրական չէ. համենայն դեպս, մինչ այս եղած բոլոր կարգի ադրբեջանական արձագանքներն այդ են ֆիքսում. նրանք «հա» չեն ասել:
Հայաստանն սպասում էր ձեռքի տակ ունենար այդ պատասխանը, որ դետալային հստակությամբ արձագանքեր դրան:
Չեք կասկածում, չէ՞, որ Հայաստանի պատասխանն ավելի կառուցողական է, քան Ադրբեջանինը:
«Կասկածող» ենք ման գալիս:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ