ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՕԵԿ-Ը` ՋՈԿԵ՞Ր

ՕԵԿ-Ը` ՋՈԿԵ՞Ր
17.02.2012 | 00:00

Քաղաքական վերջին զարգացումներից վերջնականապես պարզ դարձավ, թե ՕԵԿ-ի նկատմամբ դեմարշը բոլոր մակարդակներում ինչու էր այդքան անխնա:

ՊՈԿՈՒՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Կուսակցությունները, որքան էլ պարադոքսալ, խասիաթներ ունեն. կարողանում են քնել, էքստրիմի պահին իրենց կարման արթնացնել, «ենթագիտակցորեն» առաջ գալ-հետ նահանջել, հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ ժամին, ունենալ լիդերների հետաքրքիր «կարմա» (ինչպիսին, ասենք, ՀՀԿ-ն է), ուտել այլոց (ինչպիսին ՀՅԴ-ն է), ուտել ինքն իրեն (ասենք` ՀՀՇ-ի պես) և այդպես շարունակ:
Հետաքրքիր է նաև ՕԵԿ-ի կարման: Թվում է` անչափ երիտասարդ, բայց արի ու տես` 15 տարի «կքալե հայաստանյան բեմին վրա»` ընդդիմություն-իշխանություն փոխատեղմամբ: Երկու դեպքում էլ թույլ չտալով իրեն մոռանալ: Երբեմն էլ ուղղակի դառնալով ջոկեր. ասենք` ԱԺ նախագահի պաշտոնն ունեցած ժամանակ, ինչպես նաև 2008-ին, երբ նրա խոսքից էր կախված հայաստանյան ներքաղաքական օրակարգը, ինչպես պարզվեց փետրվարի 15-ին Արթուր Բաղդասարյանի խոսքից` նաև արտաքին անվտանգության որոշ խնդիրներ:
Ի դեպ, մամուլի ասուլիսում Արթուր Բաղդասարյանի «հրապարակած» ինֆորմացիան մենք այլ աղբյուրներից` 2008-ին նույնպես ունեինք. այն է` Ադրբեջանը 2008-ի մարտի 1-ի շարունակության դեպքում նախատեսել էր Վարդենիսի ու էլի մի քանի ուղղություններով հարձակումներ, քարտեզները, ըստ մեր ունեցած ինֆորմացիայի, ռուսական կողմն անմիջապես փոխանցել էր հայկական կողմին: Ինչևէ:
Դառնալով ՕԵԿ-ի «խասիաթին»` կարող ենք ասել, որ այն ունի յուրօրինակ սպիրալ, որը բացվում է էքստրիմի, բեկումների, ինչպես նաև ընտրությունների ժամանակ: Ընդ որում, որքան էլ պարադոքսալ, հաճելին ճշգրտորեն զուգակցելով օգտակարի հետ:
Անձամբ Արթուր Բաղդասարյանի գործն է, թե ինչպես կմեկնաբանի խնդիրը, թե ինչու այն օրերին ինքը չմիացավ Տեր-Պետրոսյանին: Չնայած եթե լինենք անաչառ, պիտի ասենք, որ հիշատակված ասուլիսում առաջին անգամ ՕԵԿ-ի առաջնորդը, ի վերջո, կարողացավ սպառիչ պատասխան տալ այդ հարցին:
Կար նաև մեկ այլ օբյեկտիվ պատճառ. Տեր-Պետրոսյանի կերպարն ու արարքները երկար ժամանակ «անսխալականության մանիայով» էին (չինական իմաստնության մեջ «հոգեխանգարմունքային» ծխածածկույթն այդպես է կոչվում) պատված հանրության և իր թիմակիցների համար, այդ կարման ևս ժամանակը քանդեց, բացապարզեց Տեր-Պետրոսյանի խաղի բոլոր նրբությունները: Արթուրն այսօր այս հարցում կարծես այլևս հասկացվելու խնդիր չունի:
Իսկ երբ նույն 2008-ին նույն ՀԱԿ-ից մեզ տեղեկացնում էին, թե Տեր-Պետրոսյանը գնացել է ՕԵԿ և անձամբ ՕԵԿ-ի գրասենյակում երիտասարդ Արթուրին շատ ուղիղ ասել. «Եթե ինձ չմիանաս, ես քեզ կը՛-ո՛-չը՛ն-չացնե՜մ… քաղաքականապես` նկատի ունեմ», ապա քահ-քահ ծիծաղել` թողնելով երիտասարդը մարսի իր ասածի էֆեկտը, մենք մտածում էինք` Տեր-Պետրոսյանին կարելի է ամեն ինչ:
Բայց այսօր արդեն մտմտում ենք` շանտաժի, վերամբարձության, մտքով սպանելու այդ «անտիքաղաքական-անտիմարդկային» մոտեցումը չէ՞ր, որ, ի վերջո, ուղտ դառավ ու չոքեց Տեր-Պետրոսյանի ու նրան սպասարկող ուժերի-անհատների, այն է` ՀԱԿ-ի դռանն այսօր, որ, ի տարբերություն նույն ՕԵԿ-ի, իզգոյ է դարձել թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ մարդկային հարաբերություններում:
Ընդ որում, նույնիսկ Ռուսաստանի աչքում, որի համար այդքան բան արեց, անում է ու դեռ պատրաստվում է անել ՀԱԿ-ը, եթե Ռուսաստանն իրեն ԲՀԿ-ի ու Օսկանյանի փոխարեն մարդու (իրականում դագանակի) տեղ դնի, և դա այն ժամանակ, երբ «ոչնչացված» ՕԵԿ-ը, ինչպես տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը, Պատրուշևին էր ընդունել` քսան խիստ բարձրաստիճան ուժայինների ուղեկցությամբ, ինչն աննախադեպ էր թե՛ այցի, թե՛ պայմանավորվածությունների, թե՛ վարված խոսակցությունների տեսանկյունից:
Ինքը չասաց, մենք գիտենք. Բորդյուժայի հետ պաշտոնական, աշխատանքային, մարդկային «մոմենտները» ևս բավականին բարձր լադի վրա են:
Իսկ Բորդյուժան ու Պատրուշևը Ռուսաստանում ամենևին պատահական մարդիկ չեն, Կրեմլի ինչ-որ «ճ» կլասի վարչության ղեկավարներ չեն, Կարախանյան չեն, որի հետ պերմանենտ հանդիպում է ՀԱԿ-ի համակարգողը` բերելով այնտեղ այլոց իզգոյության մասին «թեզերը»:
Իսկ տիկին Էշթոնի և ՕԵԿ-ի առաջնորդի «եզակի» հանդիպման մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու, տեղեկացնելով նաև, որ Էշթոնն ուշադրության ավելցուկ է ունեցել ՕԵԿ-ի նկատմամբ, ինչն անչափ զարմացրել է նույնիսկ ՀՀԿ-ին:
ՀՀԿ-ում կատակում էին` կարո՞ղ է եվրաինտեգրման «Ավելի` ավելիի դիմաց» (այն է` որքան շատ բարեփոխում, այնքան մեծ աջակցություն և օգնություն Հայաստանին) եվրոպական հարևանության կարգախոսն Էշթոնը հասկացել է բառացի ու համ Հայաստանին է «ուզում», ավելին, համ էլ` ՕԵԿ-ին:

«MORE FOR MORE»
«Ավելին` ավելիի դիմաց» ծրագիրը շատերի կողմից «վաղահաս» թաղված ՕԵԿ-ի դեպքում կարծես գործեց կարմայական անվրեպությամբ:
Ոչ թե որ ՕԵԿ-ն ընտրությունների տակ սկսում է «կարմիչսկի» բացվել` մի ուրիշ ձև, ու շրխկոցով, հարթելով, սիրուն շատախոսությամբ (Վանոն Արթուրին ասում էր` «լեզվանի», սիրուն տղա) առաջ է գնալու` նույնքան մի ուրիշ ձև:
Ոչ էլ որ նախորդ օրը նույն Արթուր Բաղդասարյանի թվարկած իսկապես տպավորիչ 200 մայր օրենքներն են այս ՕԵԿ-ի բրենդը; Հա, ի դեպ, այդ օրենքներում նույնիսկ մեզ հետաքրքրողները կային, որոնք ոչ միայն մեր, այլև հասարակության «գութը» կարող են շարժել. հենց միայն մինչև 300 քմ ապօրինի շինությունների անվճար սեփականաշնորհման մասին օրենքը, որով 170 հազար շինություն օրինականացվեց` արդեն «more for more» է բոլորիս համար: Դե, իսկ անվճար ծննդօգնությունն ու ավանդներն էլ` դուք գիտեք:
Սակայն մենք ՕԵԿ ենք «մանում» մեկ այլ պատճառով: Որքան էլ պարադոքսալ` Օսկանյանի: Բանն այն է, որ վերջինիս «գլոբալ» հայտնությունն իշխանական կոալիցիոն անդաստաններում անչափ հետաքրքիր դարձրեց «երեկոն» նաև ՕԵԿ մերձակայքում:
Այն պարզ պատճառով, որ. ա) Գագոն` Ծառուկյան, եթե արդեն ինչքան ժամանակ բան էր ուզում ասել կոալիցիային Օսկանյանի, նրա «հայրիկ» Քոչարյանի մասին, կարող էր այդպես էլ ասել. ուղիղ-շիտակ ու ոչ էսպես ձգոտելով. քունս է տանում, մի քիչ սոված եմ, գնամ Կրեմլում մի քիչ արաղ խմեմ, ուղեղս պարզվի, քեփս լավանա ու էդպես շարունակ:
Այս ՕԵԿ-ը, ի տարբերություն ԲՀԿ-ի, «սութի» խաղեր չտվեց. ասաց` էս-էս, արեց` էս-էս:
բ) ՕԵԿ-ի պահվածքը ժամանակի ընթացքում ո՛չ միայն Տեր-Պետրոսյանի պահվածքի նկատմամբ գերակայություն ձեռք բերեց, այլև, որքան էլ պարադոքսալ է, բոլորի, մանավանդ նույն ԲՀԿ-ի սազանդարների «թաղած», ուժեղ, անմահական ռեյտինգներ ունեցող ԲՀԿ-ի նկատմամբ:
Ո՛չ օրենսդիր: Եվ ոչ էլ եվրաինտեգրման, Էշթոնի ու մնացածների պատճառով: Ո՛չ էլ նույնիսկ EPP-ի: Ո՛չ էլ 200 մայր օրենքների ու խորհրդարանական ակտիվ կենսագրության: Եվ ո՛չ էլ 15 տարվա քաղաքական կենսագրության, որի ընթացքում կարողացավ «նա բիս խաղալ», հա` համ էլ արժանապատվորեն դուրս գալ կոալիցիայից… ձգե՜նք պաուզան. հստակ տեղեկացված ենք, որ Քոչարյանը, ճիշտ է, 2006-ին «հանել» էր գործարարներին ՕԵԿ-ից, սակայն կանչել ու խնդրել էր Արթուրին` դուրս չգալ ԱԺ նախագահի պաշտոնից, չանել այդ բանը: Արթուրն ասել էր` «նետ»: Ինձ պետք չէ: Գնում եմ: Ինքնուրույն կայանամ:
ՕԵԿ-ի ներքաղաքական ջոկերն այլ տեղ է: Քաղաքագիտորեն ու միջազգայնորեն ձևակերպած` այն գտնվում է «քաջ օսկանի գյուլլի մեջ». այն է` Օսկանյանի գրպանում (հիշենք` Օսկանյանն անձամբ է ասել. «հենց ձեռս ջիբիցս» հանում եմ, մտքիս թելը կտրվում է… պատկերացնո՞ւմ եք` ԲՀԿ-ում նրա մտքի ու թելի հետ ինչե՜ր են կատարվելու):
Բանն այն է, որ այդքան ահեղադղորդ, ռեյտինգի ավելցուկ ունեցող ԲՀԿ-ն շատ արագ, շնորհիվ Օսկանյանի թելի ու «ջեբի», կգրանցի ռեյտինգի հզոր անկում (բանն այն է, որ Մինասիչը ոչ միայն ջեբի սինդրոմ ունի, այլև տեսողության. մարտի 1-ին նա մեքենաների հետևից մարդիկ-կրակողներ էր տեսնում ու նախապատրաստում էր մարտի 1-ը. անձամբ). անկում կգրանցի, որովհետև Օսկանյանի և Քոչարյանի անուններն այնքան ու այնպես են միմյանց զոդված, որ Իրանի միջուկային ռումբն իսկ անզոր կլինի այդ զոդվածքը ԲՀԿ-ի ու Օսկանյանի ճակատից ջնջելու:
Իսկ այս պայմաններում իրեն կոռեկտ պահող ՕԵԿ-ն ստանում է ծով («море» ընդ «море») հնարավորություններ` քաղաքական դաշտն ու մնացած սեգմենտներն իրենով անելու:
Դառնալով այս խաղում իրական ջոկեր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ