Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արծվագիր

Արծվագիր
18.02.2024 | 11:55

Քաղաքի սառն ու ցածրիկ երկնքում մի արծիվ տեսա՝

թևատարած ու սահուն թռիչքով -

ասես անծպտուն, անճանաչ դրոն,

որ մանրակրկիտ պատկերն է հանում գզուզ քաղաքի:-

Չէ՛, պտտվում է նա ուրիշ մտոք - մի այլ հուզումով

ու սևեռումով,- նրա թռիչքն է մատնում այդ մասին,-

մերթ-մերթ իջնում ու ելնում է կտրուկ:

ՈՒ հանկարծ նրան ճանաչում եմ ես -

մեր լեռների՜ց է նա այստեղ հասել, մեր եթերներից.-

նրա գլուխը ճերմակ է, ճերմակ՝ ծայրը թեւերի:

Նա մեր աշխարհի սահմանապահն էր օդ ու ցամաքում -

կտցահարում ու զգետնում էր հեշտ

դեպ մեզ սողոսկող ամեն օտար շունչ:-

Անշուշտ, նա մե՛զ է հիմա որոնում,

մեր ետեւից է եկել նա ուղիղ,- մենք նրա արձակ

տեսադաշտում չենք արդեն մի ողջ կյանք,

այն օրվանից, երբ մահապուրծ եղանք

իրար դաշնակցած գազանգոյերի հրե ծուղակից…

Տա՛ր ինձ, արծիվ իմ, լեռնաշխարհը մեր,

քո մագիլներով ամուր բռնիր ինձ ու տար լանջերն այն,

ուր ապրում, երգում ու կռվում էինք –

սիրո, երկրի ու բախտի տեր դառնում:

Մեկտեղ մենք դարձյալ աստղեր ու լեռներ իրար կփարենք,-

տա՛ր ինձ արծվենի քո դյութիչ ոգով,

քո կռնչյունից թող կառչեմ թեկուզ:

Թե չէ՝ ճանկիր ինձ իբրև որսամիս, հափռի՛ր կեսը իմ,

իսկ մնացյալը մեր աշխարհը տար –

այնտեղ մեծացող քո ձագուկներին:

16.01.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ