Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Արևմուտքը միայն զոհաբերություններ է պահանջում՝ դրա դիմաց ոչինչ չտալով

Արևմուտքը միայն զոհաբերություններ է պահանջում՝ դրա դիմաց ոչինչ չտալով
04.11.2023 | 13:56

ԽՍՀՄ օրոք անկախ չէինք, բայց ունեինք հայրենիք՝ Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ (մոտ 77% հայ բնակչությամբ) տարածքով։

Այս օրինակը բերում եմ հետևյալ կոնտեքստում։

Այսօր արևմտյան երկրները` ԱՄՆ և այլն, Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու մասին հայտարարություններ են անում։

Իհարկե, Արևմուտքի հայտարարությունները կեղծիք են և ճիշտ հակառակի մասին են խոսում։ Որպես կանոն, Արևմուտքը ինչ ասում է, անում է դրա հակառակը։

Ինչևէ, ՀՀ իշխանությունը, իշխանական շրջանակները և արևմտյան 5-րդ շարասյունը Արևմուտքի այդ հայտարարությունները սարքել են քարոզչական դրոշակ։

Այսինքն, Արևմուտքի կողմից ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը խոսքով սատարելու գինը Արցախի զոհաբերումն էր։

Այսօր էլ փորձ է արվում չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոմունիկացիաների մասին կետը։

Այստեղ էլ երևում է Ռուսաստանի բարեկամ լինելը, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ բացվում էին կոմունիկացիաները, որոնք գործելու էին ռուսական ԱԴԾ (ФСБ) վերահսկողությամբ, ինչի դիմաց ստանում էինք հայկական մնացած Արցախ և օդում կախված կարգավիճակ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լայն հանրային աջակցություն չստացավ, այդ թվում նաև՝ ընդդիմության կողմից։ Այդ իսկ պատճառով ունենք այսօրվա իրավիճակը։

Ռուսաստանի բարեկամ լինելը նաև ամենաբարդ իրավիճակներում մեզ համար կոմպրոմիսային լուծումներ գտնելու մեջ է։ Արևմուտքը միայն զոհաբերություններ է պահանջում՝ դրա դիմաց ոչինչ չտալով։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ