Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Հատ-հատ ձերբակալում են նրանց, ովքեր իրենց վշտի մեջ պայքարելու ուժ են գտել

Հատ-հատ ձերբակալում են նրանց, ովքեր իրենց վշտի մեջ պայքարելու ուժ են գտել
24.09.2023 | 15:16

Նիկոլենք պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հորը կալանավորեցին՝ աղազարյան հովիկին հայհոյելու համար։ Ոմանք գուցե կողքից ասեն՝ «դե ի՞նչ կապ ունի զոհվածի ծնող ա, եթե հանցանք ա արել, պիտի օրենքի առաջ հավասար լինի»։ Էս մարդը երկու անգամ է հուղարկավորել իր որդուն։ Դեռ մասունք կա, որ չի գտնվել, ու, գուցե, երրորդ անգամ ստիպված լինի բացել որդու շիրիմը։ Հասկանո՞ւմ եք, որ էս մարդիկ էլ ոչ նյարդային համակարգ ունեն, ոչ էլ իրենց զսպելու կարողություն, երբ իրենց դիմաց իրենց որդուն կտոր-կտոր անողի կողմնակիցներ են հայտնվում։

Ոչ բոլոր ծնողներն են անինքնասեր, որ ոչ միայն համակերպվեն իրենց զավակի կորստի հետ, դեռ մի բան էլ գնան աննայի մոտ օգնական աշխատեն, մյուս տղուն էլ տանեն ընդեղ խոհարար։ Արմենն էն ծնողներից է, ով իր որդուն չի ուրացել։ Ինքը պայքարել է ու պայքարելու է նրանց դեմ, ովքեր իրեն էս օրին են հասցրել։

Նիկոլն էս ազգին սգավոր դարձրեց, իսկ հետո սկսեց հատ-հատ ձերբակալել նրանց, ովքեր իրենց վշտի մեջ պայքարելու ուժ էին գտել։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ