ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թշնամու դեմ այլ կերպ են պայքարում

Թշնամու դեմ այլ կերպ են պայքարում
24.08.2023 | 21:35

Մի կարևոր սկզբունքային սխալի մասին եմ ցանկանում նշել, որը մեր հանրային կարծիքում գերիշխում է և ըստ որի էլ մեր իբր թե ընդդիմությունը գործում է։

Պետք է հստակ ճշտվի` ովքե՞ր են

մեր կառավարիչներն իրենց գլխավոր անասունի հետ: Արդյո՞ք համաշխարհային քաղաքական հորձանուտում հայտնված միամիտ, անփորձ իդեալիստներ են, որոնք անհաջողության մատնվեցին:

Թե՞ հատուկ նախապատրաստված դավադիր դավաճանների խումբ են, որոնք համառորեն և հստակորեն իրագործում են Արցախը և Հայաստանն ընդհանրապես ոչնչացնելու ծրագիր։

Ենթադրենք` վերոհիշյալ չհաջողված իդեալիստներն են, սակայն խայտառակ պարտությունից հետո. երբ իրենք էլ տեսան, որ չի ստացվել մոտները` ինչու՞ համառորեն կրկին պայքարեցին իշխանության համար:

Ես, բնականաբար, դեռ էն գլխից հակված եմ եղել հատուկ հանձնարարականով եկած դավադրության, դավաճանության տեսակետի վրա։

Ախր այդ աստիճանի չկարողանալը կամ ամեն ինչի «թարսն անելը» նույնիսկ երեխան ի վիճակի չէր լինի։

Մեր հասարակությունը և հասարակության ընդդիմադիր խավը հստակ պիտի իմանա` ովքե՞ր են սրանք:

Այդ դեպքում արդեն հստակ գործողությունների ծրագիր կունենան:

Թե չէ ` միտինգ հա միտինգ, որ ի՞նչ։

Ընդդիմադիր ջահելների՞ն էլ (մեզ վաղուց եք «փուռը» տվել) մերկացնեք, նրանցով էլ զբաղվեն. կամ կոտրեն, դարձնեն իրենց գործակա՞լը, կամ վտարե՞ն երկրից:

Խելքի աշեցեք:

Թշնամու դեմ այլ կերպ են պայքարում։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3640

Մեկնաբանություններ