Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Մենք ենք մեր գլխի տերն ու պահապանը

Մենք ենք մեր գլխի տերն ու պահապանը
21.08.2023 | 09:01

1974-ից Թուրքիայի կողմից նվաճված Կիպրոսի հյուսիսային և հարավային հատվածների միջև տեղակայված են ՄԱԿ խաղաղապահ ուժերը։ Ստեղծվել է բուֆերային գոտի։

Թուրքերը որոշել են բուֆերային գոտու տարածքում ճանապարհ կառուցել, իբր ինչ-որ գյուղ մեկուսացված է, որպեսզի այդ մեկուսացումը բացեն։

Սերբական ՄԱԿ խաղաղապահ ուժերը փորձել են կանխել։ Թուրքերը բուլդոզերներով մի կողմ են հրել խաղաղապահների մեքենաները, խաղաղապահներին քարերով ու փայտերով շան ծեծ են տվել ու վռնդել տարածքից։

Շտապ կարգով օգնության են ուղարկվել բրիտանական խաղաղապահներ, որոնք հեռվից կանգնած դիտում են շինարարական աշխատանքների ընթացքը։

Իսկ ՄԱ՞Կ-ը:

ՄԱԿ-ը ի՞նչ:

ՄԱԿ-ը հայտարարություն տարածեց` հարցը լուծեք խաղաղությամբ։

Ա՜ռ՜ռ՜ը քեզ ՄԱԿ, ՄԱԿ-ի մանդատ ու ՄԱԿ-ի խաղաղապահ։

Մենք ենք մեր գլխի տերն ու պահապանը։

Մնացածները դիտորդներ են, հանդիսատես։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ