ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իրականություն, որի հետ պետք է առերեսվել

Իրականություն, որի հետ պետք է առերեսվել
29.07.2023 | 10:19

Նա, ով ձեզ կասի, թե Լաչինի միջանցքի բացումն ունի քաղաքական, քաղաքացիական, դիվանագիտական կամ իրավական լուծում, ստախոս է կամ տխմար:

Իրավական հիմքը կա` Հաագայի դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը: Քաղաքական ու դիվանագիտական հիմքերն էլ կան` բազմաթիվ պետությունների հայտարարությունները: Քաղաքացիականն էլ կա` միակամությունը միջանցքի բացման վերաբերյալ, բայց դա հարցը չի լուծում:

Լաչինի միջանցքի բացումն ունի բացառապես ռազմական լուծում. սա դառը իրականություն է, որի հետ պետք է առերեսվել ու հաշվի նստել:

Վահե Գրիգորյան



Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ