«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի
18.03.2020 | 15:33

Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։


Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում, դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող moodle համակարգով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական կայքով։
Ավարտական կուրսերի համար քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։
Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը։
Այս պահին քննարկվում է նաև համալսարանի կայքում ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի համար իր խմբի դասախոսությունները կլինեն հասանելի։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 11008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ