ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոգևոր տո­նա­հան­դես Աշ­տա­րա­կում

Հոգևոր տո­նա­հան­դես Աշ­տա­րա­կում
25.02.2020 | 00:51
Փետր­վա­րի 22-ին Աշ­տա­րակ քա­ղա­քում տո­նա­հան­դես էր։ Քա­ղա­քի և շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րի հա­վա­տա­ցյալ­նե­րը ճամ­փա էին բռ­նել դե­պի վե­րա­կա­ռուց­ված Սուրբ Մա­րիա­նե ե­կե­ղե­ցի։ Ա­րա­րո­ղու­թյու­նից ժա­մեր ա­ռաջ շա­տե­րը մոմ էին վա­ռում ե­կե­ղե­ցում, շր­ջա­կայ­քը տո­նա­կա­նո­րեն զար­դար­ված էր, առ­հա­սա­րակ արևոտ այդ օ­րը հա­գե­ցած էր հո­գե­պա­րար սպա­սու­մով։ Ժա­մը 11-ին ե­պիս­կո­պոս­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ժա­մա­նեց Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին 2-րդը։ Վե­հա­փառ հայ­րա­պե­տին դի­մա­վո­րե­ցին Ա­րա­գա­ծոտ­նի թե­մի ա­ռաջ­նորդ գե­րաշ­նորհ տեր Մկր­տիչ ե­պիս­կո­պոս Պռո­շյա­նը, Ա­րա­գա­ծոտ­նի մարզ­պետ Դա­վիթ Գևոր­գյա­նը, Աշ­տա­րա­կի քա­ղա­քա­պետ Թով­մաս Շահ­վեր­դյա­նը, ե­կե­ղե­ցու բա­րե­րար­ներ, Ա­րա­գա­ծոտ­նի թե­մի ա­տե­նա­պետ Գրի­գոր Մով­սի­սյա­նը և նրա տի­կին Նաի­րա Կա­րա­պե­տյա­նը, ուխ­տա­վոր­ներ, աշ­խար­հիկ և հոգևոր այ­րեր ու տիկ­նայք։ Թա­փո­րը «Հրա­շա­փառ» շա­րա­կա­նի ու­ղեկ­ցու­թյամբ մուտք գոր­ծեց ե­կե­ղե­ցի։
Շա­րա­կան­նե­րի և սաղ­մոս­նե­րի եր­գե­ցո­ղու­թյու­նից և ա­ղոթք­նե­րի ըն­թեր­ցու­մից հե­տո խո­րան բարձ­րաց­վեց Սր­բա­լույս մյու­ռո­նը։ Վե­հա­փառ հայ­րա­պետն իր ե­րախ­տի­քը հայտ­նեց մար­զի և քա­ղա­քի իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­ջակ­ցու­թյան հա­մար, այ­նու­հետև վե­րաօ­ծեց Սուրբ սե­ղա­նը։ Ե­պիս­կո­պոս­նե­րը կա­տա­րե­ցին Մկր­տու­թյան ա­վա­զա­նի, խո­րա­նի և ե­կե­ղե­ցու սյու­նե­րի օ­ծու­մը։ Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սը «Պահ­պա­նիչ» ա­ղոթ­քով օրհ­նեց Գրի­գոր Մով­սի­սյան և Նաի­րա Կա­րա­պե­տյան ա­մու­սին­նե­րին և ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա հա­վա­տա­ցյալ­նե­րին։ Այ­նու­հետև Մայր ա­թո­ռի կող­մից Գա­րե­գին 2-րդը նո­րաօծ ե­կե­ղե­ցուն նվի­րա­բե­րեց «Սուրբ Ծնն­դյան» սր­բա­պատ­կե­րը։ Գրի­գոր Մով­սի­սյա­նը պարգևատր­վեց Հա­յոց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու բարձ­րա­գույն` «Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» շքան­շա­նով։ Գրի­գոր Մով­սի­սյան և Նաի­րա Կա­րա­պե­տյան ա­մու­սին­նե­րը «Սուրբ Մա­րիա­նե» ե­կե­ղե­ցու վե­րա­կա­ռուց­ման բա­րե­րար­ներն են։
Նո­րաօծ ե­կե­ղե­ցում տր­վեց Սուրբ Պա­տա­րագ, նշ­խարք բա­ժան­վեց հա­վա­տա­ցյալ­նե­րի միջև, շա­տերն էլ ծն­կա­չոք օրհ­նու­թյուն էին ստա­նում քա­հա­նա­նե­րի կող­մից։ Իսկ բա­կում մա­տաղ էին բա­ժա­նում։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Հ. Գ. Ման­րա­մաս­նե­րը`գա­լիք հա­մա­րում
Դիտվել է՝ 6573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ