ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով»

«Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով»
19.01.2020 | 18:53

«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»: Այսպիսի խոսքերով է դիմել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին (ՀԱՖՆ) Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը՝ հյուրախաղերի վերջին օրը դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:

Այս տարի, ՀԱՖՆ-ը 2020թ.-ը դիմավորեց Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից է: ՀԱՖՆ-ը երբևէ Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարևորագույն քաղաքներում հանդես եկավ տաս համերգով: Նրանց օվացիաներով դիմավորեցին Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի արվեստների ազգային կենտրոն: Էդուարդ Թոփչյանը նշում է. «Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը հսկայական չինական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես եկանք սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց և հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը: Տաս համերգներից միայն չորսում մեզ միացավ չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարցինք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»:


Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ‹‹Դիմակահանդես›› և «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչեցին նաև Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» աիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան:
ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքեց նաև չինական մամուլը, մասնավորապես Chinadaly, Chinanews, China.org.cn, Sohu.com, Xinhuanet պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանեց. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը) այսօր Արևելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից: Ես մեծ ոգևորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաև չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:
Հյուրախաղերը լի էին նաև հուզիչ դրվագներով, որոնցից մեկը Սյամին քաղաքում կազմակերպված ֆլեշմոբն էր: ՀԱՖՆ-ի լարային խմբի և ֆլեյտաների խմբի երաժիշտները քաղաքի կենտրոնում կատարեցին Խաչատրյանի «Դիմակահանդեսից» մի հատված: Ֆլեշմոբին մեծ ոգևորությամբ արձագանքեցին անցորդները, ովքեր արագ շրջապատեցին երաժիշտներին և սկսեցին տեսագրել կատարումը:


Համերգային այս խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը ժամանակ հատկացրեցին նաև երիտասարդ երաժիշտներին՝ հանդես գալով վարպետության դասերով:
Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացավ հունվարի 9-ին՝ Չինաստանի սրտում՝ մայրաքաղաք Պեկինի արվեստների ազգային կենտրոնում: ՀԱՖՆ-ի այս համերգին կհաջորդի 2020-ին Չինաստանում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումների շարքը:
ՀԱՖՆ-ի Չինաստանի հյուրախաղերը կայացան Armstrong International Music (Չինաստան) և Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Չինաստանի և Չինաստանում ՀՀ դեսպանությունների և ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ