ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել

Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել
17.01.2020 | 14:44

ՆԱՍԱ-ի ինստագրամի պաշտոնական էջում ցուցադրվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը: Գործակալության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ արբանյակը մասամբ համեմատելի է Երկիր մոլորակի հետ, թեև դրա լայնությունն ընդամենը 500 կմ է:

«Թեև լուսանկարն արվել է Cassini տիեզերական առաքելության շրջանակներում ու դեռևս 2015-ին, բայց այն հասարակության այժմ է ներկայացվում՝ որոշակի ուսումնասիրություններից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, մասնագետներն ասում եմ, որ սառցապատ արբանյակը՝ Էնցելադը, արեգակնային համակարգի ամենահավանական «կենդանի» աշխարհներից է: Այսինքն՝ հավականությունը, թե այստեղ կարող է կյանք գոյություն ունենալ, մեծ է:

Դիտվել է՝ 2984

Մեկնաբանություններ