ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունների տպագրությունը

Կոմիտասի գերմաներեն ստեղծագործությունների տպագրությունը
08.01.2020 | 13:41

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ իրականություն դարձավ տարիների երազանքս, այն էր՝ լայն հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի գերմաներեն գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաների տպագրությունը: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի վրա»,- գրել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում, շնորհակալություն հայտնելով Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանին՝ Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրելու, ավստրիացի երաժիշտ Մարտթին Էվանցինին՝ նոտաները վերծանելու, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին՝ կոմպոզիտորի բեռլինյան շրջանի բարձր որակի լուսանկարները փոխանցելու, Հայնրիխ Էվանցինին՝ ձեռնարկը համակարգելու, ինչպես նաև գրականագետ Ալբերտ Մուշեղյանին՝ բանաստեղծությունների գերմաներենից հայերեն հրաշալի թարգմանության համար:

Նոտաները հնարավոր է ձեռք բերել աշխարհի ցանկացած երկրում՝ հետևելով հղմանը: Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը: Երգչուհին նաև նշում է, որ սիրով նվիրի գրադարաններին:

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ