ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բո­լո­րը ցնց­ված էին` ինչ­պես է 50 տա­րի ա­ռաջ այս­պի­սի գործ ար­վել»

«Բո­լո­րը ցնց­ված էին` ինչ­պես է 50 տա­րի ա­ռաջ այս­պի­սի գործ  ար­վել»
24.12.2019 | 01:23
Մա­մու­լում լու­րեր շր­ջա­նառ­վե­ցին, որ «12-րդ ա­թոռ» ա­ճուր­դի տա­նը վա­ճառ­վե­լու են բան­տում Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի գրած նա­մակ­նե­րը, Փա­րա­ջա­նո­վի նկար­ներն ու լու­սան­կար­նե­րը, Անդ­րեյ Տար­կովս­կու «Հա­յե­լի» ֆիլ­մի սցե­նա­րի օ­րի­նակ­նե­րից մե­կը՝ նրա ստո­րագ­րու­թյամբ:
Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րա­նի տնօ­րեն ԶԱ­ՎԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՑ հե­տաքր­քր­վե­ցինք` ի՞նչ գի­տի ա­ճուր­դի մա­սին, կա՞ն ար­դյոք նյու­թեր, որ գու­ցե հարկ է ձեռք բե­րել: Թե ինչ է վա­ճառ­վե­լու, չի կա­րող հս­տակ ա­սել, ո­րով­հետև չի տե­սել, բայց կար­ծում է, որ փոքր բա­ներ են լի­նե­լու, և այն­պի­սի ան­հա­վա­նա­կան բարձր գին է դր­ված, որ ոչ ոք չի գնի: Ա­ճուր­դի հան­ված նա­մա­կի պատ­ճե­նը թան­գա­րանն ու­նի:
Զա­վեն Սարգ­սյա­նը անդ­րա­դար­ձավ թան­գա­րա­նի գոր­ծու­նեու­թյա­նը, ա­սաց, որ այս տա­րի ան­նա­խա­դեպ շատ զբո­սաշր­ջիկ են ու­նե­ցել. «Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րանն աշ­խար­հում ճա­նա­չում է վա­յե­լում, մար­դիկ գա­լիս են Երևան` թան­գա­րան այ­ցե­լե­լու հա­մար: Թան­գա­րանն ա­մեն օր աշ­խա­տում է, գու­ցե նաև դրա շնոր­հիվ է, որ զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րը վս­տա­հա­բար այ­ցե­լու­ներ են բե­րում թան­գա­րան: «Հուն­վա­րի 1-ից մինչև դեկ­տեմ­բե­րի 31-ը մենք աշ­խա­տում ենք: Ե­թե խումբ կա, հա­տուկ զան­գում են, կա­րող ենք ժա­մը 9-ից էլ բա­ցել թան­գա­րա­նը կամ մինչև ուշ ե­րե­կո աշ­խա­տել»:
Կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից է Թուր­քիա­յում կա­յա­ցած ցու­ցա­հան­դե­սը: Մեր զրու­ցա­կիցն ա­սում է, որ բա­ցա­ռիկ էր, ա­ռա­ջի­նը հենց նրա­նով, որ Թուր­քիա­յում էր, հատ­կա­պես Ստամ­բու­լում՝ հայ­կա­կան նախ­կին թա­ղա­մա­սում, երկ­րոր­դը` մեծ հա­ջո­ղու­թյուն ու­նե­ցավ` եր­կու ամ­սում 54 հա­զար այ­ցե­լու:
Փա­րա­ջա­նո­վի հա­վա­քա­ծուի ստամ­բու­լյան ցու­ցադ­րու­թյու­նը Հա­յաս­տա­նից դուրս կազ­մա­կերպ­ված ա­մե­նա­մեծ ցու­ցա­հան­դեսն է, ընդգրկվել են Փա­րա­ջա­նո­վի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի գոր­ծե­րը:
Նա­խորդ տար­վա­նից սկ­սած Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի և լե­հա­կան «Ֆիք­սա­ֆիլմ» ըն­կե­րու­թյան (պրո­դյու­սեր` Դե­նիել Բըրդ) հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ վե­րա­կան­գն­վում են հայ դա­սա­կան ֆիլ­մե­րը: Ծրագ­րի շր­ջա­նա­կում «Նռան գույ­նը» ֆիլ­մի մոն­տա­ժից դուրս մնա­ցած կադ­րե­րը ներ­կա­յաց­վել են Ռո­տեր­դա­մի և Լիո­նի «Լյու­միեր եղ­բայր­ներ» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րում: Երևա­նյան ցու­ցադ­րու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ «Ոս­կե ծի­րան» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում՝ «Այ­րա­րատ» կի­նոթատ­րո­նում (նախ­կին «Ռո­սիա»)։
«Կարևոր նա­խա­ձեռ­նու­թյուն է,- ա­սաց Զա­վեն Սարգ­սյա­նը։- Ֆիլ­մի տևո­ղու­թյու­նը ե­րե­քու­կես ժամ էր, բնա­կան է, որ պետք է կր­ճա­տեր հենց ին­քը` Փա­րա­ջա­նո­վը: Բայց ա­մեն կադ­րը նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է և հե­տաք­րք­րում է մարդ­կանց: Ռո­տեր­դա­մի փա­ռա­տո­նին ներ­կա էի, բո­լո­րը ցնց­ված էին` ինչ­պես է 50 տա­րի ա­ռաջ այս­պի­սի գործ ա­րել: Հի­մա աշ­խա­տում են գիրք կազ­մել` ընդ­գր­կե­լով «Նռան գույ­նի» բո­լոր կադ­րե­րը` ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րով, ո­րով­հետև մար­դիկ ֆիլ­մի կեր­պար­նե­րին չգի­տեն: Դժ­վար է, կադ­րեր կան, որ չեմ կա­րո­ղա­նում գտ­նել, էկ­րա­նից են նկա­րած, ո­րակ չու­նեն: Բայց աշ­խա­տում եմ, գիր­քը հրա­պա­րա­կե­ցիր, պատ­մու­թյուն է դառ­նում, դա այն­պի­սի բան է, որ շտա­պել չեմ կա­րող»:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ