ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Երևանյան հեռանկարներ», Պինխաս Ցուկերման

«Երևանյան հեռանկարներ», Պինխաս Ցուկերման
05.10.2019 | 13:22

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20-ին, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է մեծ համերգ: Լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչեն երկու գլուխգործոց` Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր` Դիանա Ադամյանը:

Փառատոնի աշնանային համերգաշարին ներկայացրած համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները , թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ ՝երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:


Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ