Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքներից հետո Պլասիդո Դոմինգոն լքում է օպերան

Սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքներից հետո Պլասիդո Դոմինգոն լքում է օպերան
04.10.2019 | 11:36

Իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն թողնում է Լոս Անջելեսի օպերային թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է New York Times-ն ու հավելում, որ երգչի հեռանալը կապված է նրան հասցեագրվող սեռական ոտնձգության սկանդալի հետ:

«Մետրոպոլիտեն-օպերայի թատրոնը համարում եմ իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը, սակայն վերջին շրջանում իմ անձի հասցեին հնչող մեղադրանքները վտանգի տակ են դնում թատրոնում պաշտոնավարելս, հետևաբար նախընտրում եմ հեռանալ»,- ասել է նա, իսկ մոտ տասն օր առաջ հայտարարել էր, թե հրաժարվում է ելույթ ունենալ իր իսկ հիմնադրած օպերային թատրոնում:

Արտիստը նշել է, որ թեև որոշել է պաշտպանել անունն ու պատիվը, այնուհանդերձ, ելնելով թատրոնի շահերից՝որոշել է հրաժարվել գլխավոր տնօրենի պաշտոնից և պլանավորված ելույթներից:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ 78-ամյա դիրիժորին մի խումբ կանայք մեղադրել էին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ