ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019
06.09.2019 | 14:20

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7– դեկտեմբերի 15–ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019: 2019թ.-ի սեպտեմբերի 7–ից նոյեմբերի 7–ն ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի մրցույթային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 19-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. Մրցութային ցուցադրություն, հավելյալ ցուցահանդեսները: Միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։


Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ