ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ազատության մեծ ախոռը» այսօր վերածվել է չարիքի մեծ ախոռի

«Ազատության մեծ ախոռը» այսօր  վերածվել է չարիքի մեծ ախոռի
06.09.2013 | 00:49

Հակախորհրդային վայրագ ուժեր և նրանց հետևից հորթի պես վազող անհատներ, ինչո՞ւ եք լռում, թե՞ դեռևս դուրս չեք եկել էյֆորիայից: Չկա «չարիքի» կայսրությունը, աշխարհում չարիքը պակասե՞լ է, թե՞ ավելացել: Միգուցե կխոստովանեք, որ այսօր աշխարհում չկա ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպող զսպաշապիկը, և նրանք հերկում են համաշխարհային կյանքն այնպես, ինչպես ցանկանո՞ւմ են: Աշխարհում ամեն օր արյուն է հեղվում, և ո՞վ է դրա հեղինակը` ԱՄՆ կոչված դեմոկրատական երկիրը: ՈՒր ԱՄՆ-ը մտնում է, միայն դժբախտություն է բերում այդ երկրին: Ամերիկան վերջին ժամանակներս գործում է հիտլերյան մեթոդներով, նրա արտաքին քաղաքականությունը հիմնված է ստի, կեղծիքի ու բանսարկության վրա: Սադամի ատոմային ռումբերը, քիմիական զենքերը ո՞ւր են:
Սադամի տապալումով Իրաքի ժողովուրդն ավելի բախտավոր չդարձավ: Ամերիկա պետությունն այսօր հեռացել է իր ծննդյան վկայականում գրված արժեքներից, իսկ աֆրոամերիկացի նախագահն իր ռեակցիոն հայացքներով ԱՄՆ-ը դարձրել է աշխարհում իսկական ժանդարմական պետություն: Այդ ժանդարմական պետությունը կանգնել է դիլեմայի առաջ. սկսե՞լ երրորդ համաշխարհային պատերազմը, թե՞ ոչ: Ոչ մեկին գաղտնիք չէ, անգամ ԱՄՆ-ի նախագահին, նրա պետքարտուղարին, որ Ասադը, որին երկու տարում չկարողացան տապալել, և նրա հաջողություններն այսօր առկա են, հիմար չէր, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործեր, մանավանդ որ ժամանակը գործում է Ասադի օգտին: Արևմուտքը, տեսնելով, որ Ասադի տապալման հարցում տապալվել է, գնում է վաբանկ, թե տեսեք, մարդիկ մեռնում են, և մենք` ամերիկացի մարդասերներս, այլևս չենք կարող հաշտվել: Բայց փա՜ռք Աստծո, որ եվրոպական առաջատար շատ երկրներ հասկանում են, որ Սիրիային հարվածելով հարվածի տակ կդրվի մարդկության գոյությունը: Սիրիան սահմանն է, որի վրայով ԱՄՆ-ը չի կարող անցնել: Որքան էլ այսօր Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը զիջող լինեն, նրանք այդ հարցում չեն կարող մի կողմ քաշվել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Սիրիայից հետո որ երկրի շուրջն է հյուսվելու Ամերիկայի գեբելսյան ստերի ցանցը: Այսօր կարելի է հարցնել մեր դաշնակցին, այդ քո տված «Սմերչներն» ո՞ւմ դեմ են ուղղվելու վաղը: Հզոր Ռուսաստան, մինչև ե՞րբ ես շարունակելու լիզել թուրքի հետույքը: Եթե այսօր Սիրիան տապալվի, իսկ վաղը Իրանը մասնատվի, քո բարեկամ Թուրքիայի Միջին Ասիա մտնելով, ի՞նչ կլինի քո վիճակը: Այդ դեպքում ատոմային ռումբերն էլ քեզ չեն օգնելու: Ինչո՞ւ է այսօր Էրդողանն այդքան ջղաձգորեն պահանջում ԱՄՆ-ից հարվածել Ասադին, որովհետև նրա երազանքը միայն Սիրիան ավերված տեսնելը չէ, նա ձգտում է տեսնել նաև մասնատված Իրանը: Աբդուլլահ Գյուլի երազանքը, թե թրքալեզու ժողովուրդների մյուս համաժողովը կանցնի Ղարաբաղում, որքան էլ զառանցանքի ոլորտին վերագրենք, այսօր շարունակվող այս բարդ պայմաններում կարող է վերածվել իրականության: Հայ ժողովուրդը չի կարող չսատարել Սիրիայի ժողովրդին: Սիրիայում վճռվում է նաև մեր վաղվա օրը: Այսօր աշխարհում շատ պետությունների ղեկավարներ գիտակցում են, որ Սիրիա ներխուժումը Իրաք նեխուժում չէ:

Արևմուտքին այդ երկու տարվա ընթացքում չհաջողվեց աշխարհում ստեղծել Հաֆեզ Ասադի հրեշային կերպարը, որովհետև Ասադն այդպիսին չէ: Միջին արտադրական հզորություն ունեցող պետությունը ոչ միայն կարողացավ, չնայած այդ երկու տարում Արևմուտքը ավերեց այդ երկրի արդյունաբերական ողջ պոտենցիալը, դիմադրել, այլև շունչ քաշել և շտկել մեջքը: Դեռևս մեկ տարի առաջ գրել էի, որ Հաֆեզը չի պարտվելու, որովհետև նրան օգնում են այդ հարցում հիրավի դեմոկրատական տրամադրված ուժեր: Լեհաստանի արտգործնախարարը մոռացել է 1939 թվականը, հիտլերյան ավանտյուրան և այսօր աջակցում է Արևմուտքի ռեակցիոն ուժերին: Կարելի է հասկանալ, թե որտեղից է գալիս և ում է ուղղված լեհական պետության ատելությունը:
Օբամայի կառավարման չորս տարիները ոչնչով աչքի չեն ընկել ԱՄՆ-ի համար, թերևս միայն նրանով, որ նա էլ ավելի խտացրեց ԱՄՆ-ի նկատմամբ աշխարհի ժողովուրդների ոչ դրական վերաբերմունքը: Ամեն տեղ իր հորինած պատրվակով, որտեղ հաջողվում է ՄԱԿ-ի դրոշով, իսկ որտեղ ոչ` սեփական նախաձեռնությամբ, կազմակերպում է այս կամ այն ղեկավարի տապալումը, որը վերջին հաշվով վերածվում է տեղի ժողովրդի իսկական սպանդի: Օբաման ԱՄՆ-ը մղում է նոր արկածախնդրության: Թե ինչ կտա այդ արկածախնդրությունը, ցույց կտա դեպքերի հետագա ընթացքը: Բայց մի բան պարզ է. Օբամայի յուրաքանչյուր հապճեպ որոշում գցում է ԱՄՆ-ի վարկանիշը: ԱՄՆ-ը այսօր դարձել է չարիքի ախոռ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ