ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Վարդանիկի պատասխանը Բուռնաշին

Վարդանիկի պատասխանը Բուռնաշին
25.07.2012 | 21:36

Գյումրիից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը (նույն ինքը` Բուռնաշ), panorama,am-ին տված հարցազրույցում, Վարդան Ղուկասյանին (նույն ինքը` Վարդանիկ) «ցեխը կոխել-հանել էր», ինչին ի պատասխան վերջինս հանդես է եկել հայտարարությամբ` «շան լափ թափելով» առաջինիս գլխին:
Մեր ընթերցողին ենք ներկայացնում ներկուսակցական գզվռտոցի դասական նմուշ սույն հայտարարությունը` տառ առ տառ հարազատ մնալով բնօրինակին:

«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ «Հրազդան» մարզադաշտը:
Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:
Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:
Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետեւում պահ չէր մտնի:
Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:
Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում» շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:
Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:
Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը եւ հայ մարդու կերպարը:
Դու ինչ ես արել Գյումրիի համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրիից:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:
Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:
Դեռ այսքանը:


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հ.Գ.-Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա եւ դրա գերդաստանի աղերսանքներին եւ աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:
Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:


Թե ինչ կպատասխանի Աշոտ Աղաբաբյանն այս թուքումուրին` դժվար չէ գլխի ընկնել: Փաստորեն, տաքգլուխ կենացները նոր-նոր են քաղցրանում, և պարզից էլ պարզ է, որ միմյանց պատերազմ հայտարարած երկու մականունավոր կուսակիցների փոխհրաձգությունը թունդ բաժակաճառերով չի ավարտվելու:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ