ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Թուրքական շանտաժ ընդդեմ հայերի

Թուրքական շանտաժ ընդդեմ հայերի
31.05.2012 | 05:11

Ստամբուլում ծնված հրեական արմատներ ունեցող վերլուծաբան Ռիֆաթ Ն. Բալիի «Պետության օրինակելի քաղաքացիները. հրեաները Թուրքիայում` բազմակուսակցության շրջանում» գիրքը հրատարակել է Կանադայի «Զորյան» ինստիտուտը։
Հիշյալ հրատարակությունում առկա են հարուստ նյութեր նաև այն մասին, թե լոբբիստական գործունեություն ծավալող թուրք դիվանագետներն ինչպես են սպառնում և՛ ԱՄՆ-ին, և՛ հրեաներին, բացահայտ արձանագրելով` եթե հրեական լոբբին արտերկրում չկանխի հայկական նախաձեռնությունները, ապա Անկարան ի վիճակի չի լինի ապահովելու Թուրքիայի հրեաների անվտանգությունը:
Բալին փաստում է, որ Թուրքիայի հրեաների վրա ճնշումներն սկսվել են 1960-ականների վերջերին և 1970-ականների սկզբին:
Նա նաև նշում է, որ 1974-ին, Թուրքիայի` Կիպրոս ներխուժելուց հետո, սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային շարժումը:
Ըստ Բալիի, Թուրքիան ամերիկյան հրեական լոբբին օգտագործում է և՛ հունական լոբբիի դեմ` Հյուսիսային Կիպրոսի զենքի արգելքը վերացնելու նպատակով, և՛ հայկական լոբբիի` նպատակ ունենալով ոգեկոչել իր ժխտողական քաղաքականությունը:
Բալին ներկայացնում է այն ջանքերը, որ ԱՄՆ-ի հրեական համայնքը գործադրում է` քարոզելու, թե Հայոց ցեղասպանությունն իրականություն չէ, կամ որ 1915-ը չի կարող համեմատվել հրեական Հոլոքոստի հետ:
Ռիֆաթ Ն. Բալին հանգամանորեն ներկայացնում է, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը համագործակցում իր հրեա քաղաքացիների հետ, որ վերջիններս համոզեն Ամերիկայի հրեական լոբբիին` աջակցելու թուրքամետ միջոցառումներին` ներառյալ պայքարն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի դեմ, Վաշինգտոնի և Լոս Անջելեսի Հոլոքոստի թանգարաններից Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների չցուցադրում, Հայոց ցեղասպանությանն առնչվող ֆիլմերի` ԱՄՆ-ում և Իսրայելում ցուցադրությունների արգելում և այլն:
Թուրքական կառավարության հիշյալ ռազմավարությունը ներառում է ինչպես ֆինանսական աջակցություն, տնտեսական զիջումներ և բազում այլ արտոնություններ, այնպես էլ սպառնալիքներ այն մասին, որ հրեական լոբբիի կամ իրենց հետ Իսրայելի չհամագործակցելը բացասաբար կազդի Թուրքիայում բնակվող հրեաների տնտեսական բարեկեցության վրա:
«Այն կարծիքին չեմ, թե իմ գիրքը բացասաբար կազդի թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Պարզապես մտածում եմ, որ անգլիախոս հանրությունը հնարավորություն կունենա պատկերացում կազմելու թուրք-իսրայելական իրական հարաբերությունների մասին, գեղեցիկ պատմության փոխարեն»,- փաստում է վերլուծաբանը։

Դիտվել է՝ 2961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ