ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Արևմուտքը վտարում է սիրիացի դիվանագետներին

Արևմուտքը վտարում է սիրիացի դիվանագետներին
30.05.2012 | 01:03

Սիրիայի Հուլա բնակավայրում ավելի քան 100 խաղաղ բնակչի սպանությունից հետո արևմտյան պետությունները հայտնում են իրենց երկրներից սիրիացի դիվանագետների վտարման մասին: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Կանադան, Ավստրալիան, Նիդերլանդները և Շվեյցարիան:
Նշենք, որ Սիրիայի նախագահ Ասադը Հուլայում բռնությունների համար մեղադրել է ահաբեկիչներին: Սիրիական իշխանությունները պնդում են, որ զանգվածային սպանություններով ահաբեկիչները նպատակ ունեին խափանել խաղաղ գործընթացը, ինչպես նաև հրահրել արևմտյան գերտերությունների միջամտությունը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ