ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Իջեք Արշակունյաց դինաստիայի վերջին թագավորի մեջքից ու մտածեք ներկայիս դավաճանի դեմն առնելու մասին

Իջեք Արշակունյաց դինաստիայի վերջին թագավորի մեջքից ու մտածեք ներկայիս դավաճանի դեմն առնելու մասին
23.05.2024 | 11:01

Ես հասկանում եմ, որ բոլոր ադեկվատ մարդիկ նիկոլից առնվազն զզվում են, բայց Պապ թագավորը մեղք չունի, որ Հայոց աշխարհում այսօր նիկոլին գահընկեց անող ուժ չի կոնսոլիդացվում։

ՈՒստի, իջեք Արշակունյաց դինաստիայի վերջին թագավորի մեջքից ու մտածեք ներկայիս դավաճանի դեմն առնելու մասին։
Իսկ պատմությունն ամենավիճելի գիտական դիսցիպլիններից մեկն է։

Նանա ԳՆԴՈՅԱՆ

Հ.Գ.
Պապը, ինչ արել, չի արել, անկախ նրանից, թե իր ժամանակակից հոգևորականներն ինչ «սև փի-առ» են արել իրեն (չմանրամասնեմ, իմացողը գիտի), փաստը մնում է փաստ. Պապը բզկտված երկրի կառավարումն ստանձնելով, շատ արագ այն կարգի է բերել, բանակն ու պաշտպանունակությունն ուժեղացրել, վերականգնել տարածքային ամբողջականությունը, հաղթել պատերազմում:

Համեմատելու ոչ մի եզր չկա:

Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ պայքարելուն-չպայքարելուն, ապա կա էական տարբերություն.
Պապը գործնականում ցանկանում էր ստանալ միաձույլ միապետություն, իսկ մի երկրում «երկու գլուխ» չի կարող լինել: Եթե չծավալվեմ:

Պապի գործունեությունը, ի դեպ, բերեց նրան, որ Հայ եկեղեցին գործնականում անկախացավ, դուրս եկավ հռոմեական կամ հունական ազդեցության տակից, իսկ մեկ այլ Արշակունու՝ Վռամշապուհ արքայի հովանավորած ու ֆինանսավորած գրերի գյուտի (վերականգնման) Մաշտոցի մշտալույս մեծագործության շնորհնվ, մեր եկեղեցին ազատվեց նաև ասորական տիրապետությունից:
Ինչևէ:

Իսկ էսօրվա ոչուփուչ նզովյալը ելել է եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցին մեր ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկն է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ