ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Արվեստը զոհեր է պահանջում

Սամվել ՍԵՎԱԴԱ. Արվեստը զոհեր է պահանջում
31.03.2014 | 16:40

Շաբաթ, լույս կիրակի գիշերը` ժամը 3-ի կողմերը Մաշտոցի պողոտայից մեքենայով եկա Մասիվի իմ սիրելի ու անփոխարինելի բունկերը:
Հորդառատ ու անուշ անձրև էր դրսում: Էն, որ ուզում ես ջահելությունդ հիշել ու դուրս գալ վազել էդ անձրևի տակ` մինչև ոսկորներդ թրջվելով:
Լավ էլ` տաք եղանակ էր: Ես կարճաթև մայկայով էի ու բոլորովին չէի մրսում:
Քնեցի, արթնացա, ու ո՜վ զարմանք... Էն, ինչ որ տեսա, ինձ զարմանք, հիացմունք ու հետո ցավ պատճառեց:
Հիշեցի, որ դրանից երկու օր առաջ էի գնացել նկարելու ծիրանի ծաղկած այգիները, որոնք զարդարված էին նորահարսի նման կախարդական ծաղիկներով:
Հասկացա, որ ծիրանի այգիները կմնան անպտուղ: ՈՒ սիրտս մի տեսակ մղկտաց:
Հետո սատանան սողոսկեց ուղեղս, ու ես որոշեցի բարձրանալ մեր 12 հարկանի շենքի տանիքը` նկարելու ձյուների մեջ կորած քաղաքս` վերևից:
Տաք հագնվեցի, անձրևանոց վերցրի, գլխարկ դրեցի, կամերաս ու օբյեկտիվները վերցրի ու բարձրացա տանիք:
Ո´չ էի բարձրացել:
Սարսափելի քամին ու ձյունախառն մրրիկը հենց առաջին րոպեին թռցրին ու անհայտ ուղղությամբ տարան գլխարկս:
Հաջորդ րոպեին քամին պոկեց անձրևանոցս, թարսուշիտակ արեց ու խփեց ծխնելույզներին: Հասկացա, որ անիմաստ է շարունակել:
Բայց որոշեցի չհանձնվել ու առաջ գնացի: Տանիքի եզրին չհասած` մի այնպիսի քամի սկսվեց, որ հազիվ հասցրի թանկարժեք ֆոտոխցիկս ձեռքումս պահել:
Բայց արդեն հասցրել էի լիովին թրջվել ու ափսոսանքից քիչ էր մնում լաց լինեի:
Բայց և նկարեցի: ՈՒղղակի լեննականցու թասիբը գլուխ բարձրացրեց ու հասցրի նկարել տանիքի տարբեր կետերից արտակարգ իրավիճակում հայտնված քաղաքը:
Հիմա մի քիչ մրսածի նման եմ կարծես, բայց ոչինչ, կրկին հասկացա, որ իսկապես արվեստը զոհեր է պահանջում:

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ