ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ցավալիորեն բեմում խաղարկվում է մի ողջ հայրենիքի լինելիության դրաման

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ցավալիորեն բեմում խաղարկվում է մի ողջ հայրենիքի լինելիության դրաման
21.03.2014 | 12:31

Անհավանական թվացող գաղափարները մի կարևոր հատկություն ունեն.
Սկզբից որակվում են ցնդաբանություն, գաղափարի հեղինակները՝ անվանվում խեղկատակներ, վերջում դառնում դառը իրականություն:
Հիմա նույն վիճակն է. մարդիկ պլանավորում են, մենք՝ գնահատում, նրանք գործում են, մենք՝ պիտակավորում…
Իսկապե՞ս որևէ ողջամիտ մարդու մոտ կասկած կա, որ Կրեմլում կամ ռուսական քաղաքական վերնախավում, որպես պահեստային տարբերակ, երբևէ չի քննարկվել կամ չի քննարկվում Ղարաբաղը ՌԴ-ի կազմ մտցնելու սցենարը:
Հուսով եմ` ոչ: Նրանք միշտ էլ ունեցել են և կունենան, քանի դեռ ավելի հեռուն գնացող և ավելի վատթար ծրագիր չեն հորինել:
Ես շատ լավ հիշում եմ, որ դեռևս 2000-ականների սկզբին ՌԴ պետական դումայի այն ժամանակվա կոմունիստ նախագահ Գենադի Սելեզնյովը հենց Երևանում հիշեց Գյուլիստանի պայմանագրի մասին:
Իհարկե, մենք նրբանկատորեն կուլ տվեցինք այդ ապտակը, ինչպես հիմա և միշտ:
Եվ առհասարակ, չպետք է խրտնել, թե ինչ են պլանավորում օտարները:
Ինձ ամենից շատ հետաքրքիր է, թե մե´նք ինչպես ենք պատկերացնում մեր վաղվա օրը և ի՞նչ ենք անում, որ այն ավելի լավը լինի այսօրվանից:
Ինձ թվում է, որ մենք դեռևս հանդիսատես ենք ու վատ հանդիսատես. ցավալիորեն բեմում խաղարկվում է մի ողջ հայրենիքի լինելիության դրաման:

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ