ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • «Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը»

    «Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը»

    23.04.2023| 21:22
    ...Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր՝1967թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը՝ նա վառում է հավերժական կրակը և, բարձրանալով ամբիոն, ճառով դիմում է ներկաներին.
  • Երբ խոչընդոտում են յուրայինները

    Երբ խոչընդոտում են յուրայինները

    23.04.2023| 09:23
    Ամենաանելանելի թվացող իրավիճակում անգամ ելք գտնվում է, եթե լիովին հուսալքված ու հանձնված չես բախտի քմահաճույքին, եթե շարունակում ես հետամուտ լինել քո նպատակին: Այս ընթացքը, սակայն, առավել դժվարին է դառնում, երբ քեզ խանգարում են ներսից ու կողքից, երբ քեզ հատուկ՝ նենգ մտայնությամբ մոլորեցնում են ու խաբում, փորձելով քեզ ավելի «դյուրամարս» դարձնել թշնամու եւ նրա կամակատարների համար:
  • Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն  ինքը մեռել է ու դեռ խաբար չէ

    Չարաբաստիկ կապիտուլիացիայի օրն ինքը մեռել է ու դեռ խաբար չէ

    23.04.2023| 09:22
    Ախր դա ինձ համար ոչ միայն քաղաքական, այլ նաև մարդկային դիակ է մեր գլխին` հոտած, նեխած վիճակով։
  • Վրեժը

    Վրեժը

    23.04.2023| 09:20
    Խոստացել էի, որ չպատմեմ, բայց պատմում եմ: Դարավերջի մեր ազատատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով, նույն կերպասից անդրավարտիքով դիցուք՝ Ժանին, հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ:
  • Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    22.04.2023| 20:10
    Ավտոմեքենայով մտել էի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք: Ավտոմեքենան փորձեցի կայանել: Նշանագրված կայանատեղիի մեծ մասը զբաղեցնում էին տարբեր ձևաչափի մետաղական իրեր: Ավտոմեքենային մոտեցավ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձնավորություն և պահանջեց ավտոմեքենան կայանել նշանագրված հատվածում: Այն հատվածում, որի մեծ մասը զբաղեցնում էին մետաղական իրերը: Բացատրեցի այդ հատվածում կայանելու անհնարինությունը:
  • Հրաշքներ կլինեն, բայց օդից չեն լինի

    Հրաշքներ կլինեն, բայց օդից չեն լինի

    22.04.2023| 20:01
    Հիսուսը Հուդեայի քաղաքական դաշտում ի հայտ եկավ, երբ դե յուրե իշխանություն էր համարվում Հերովդես արքայի կառավարությունը: Թեպետ անշուշտ փաստացի իշխանությունը Հուդեայում վաղուց պատկանում էր Հռոմին, որի ներկայացուցիչն էլ այդ ժամանակահատվածում Պոնտացի Պիաղտոսն էր: Ըստ պատմիչների նա վարում էր հարկային դաժան քաղաքականություն, անարգում էր հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշում էր ժողովրդական ապստամբությունները: Այսինքն, հռոմեացիք Հուդեայում անում էին այն ամենը, ինչ օտարերկրյա գործակալական ցանցերն անում են Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ:
  • Աստված օգնական Վեհափառ Տեր

    Աստված օգնական Վեհափառ Տեր

    22.04.2023| 19:59
    Հայաստանի և Արցախի գլխին կուտակվող սև ամպերը գնալով ավելի են մթեցնում հայրենիք ունենալու մեր ապագան, իսկ երեկվա (20 ապրիլի 2023 թ.-irates.am) Ձեր խոսքը արևի փոքր շող էր համատարած խավարի մեջ: Հայաստանի կառավարումը զավթած չարի դեմ պայքարողների համար Ձեր խոսքը ասես կռվին պատրաստ լինելու հրաման լիներ:
  • «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) (կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան)

    «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) (կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան)

    22.04.2023| 19:58
    Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի»,- եզրափակեց վարչապետը:
  • Հուսամ, Աստծո բարկությունը կշարժվի ինչ-որ պահի ու…

    Հուսամ, Աստծո բարկությունը կշարժվի ինչ-որ պահի ու…

    22.04.2023| 08:23
    Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ապա եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա համաձայն Քրիստոնեական տեսության: Ասաց Նիկոլ Փաշինյանը։
  • Ո՞վ է հեղինակը

    Ո՞վ է հեղինակը

    22.04.2023| 08:22
    Հանդիպում են անհավատն ու իմաստունը: Անհավատն իմաստունին փորձում է համոզել, որ Աստված չկա և անհեթեթություն է հավատալ, որ ինչ-որ մեկն է ստեղծել մեզ շրջապատող աշխարհը: Իմաստունը, չփորձելով առարկել, ասում է, որ կայցելի մի քանի օր անց: