-
15.01.2014|
12:02
Մարտի 1-ը հաստատեց այն իրականությունը, որ Սերժ Սարգսյանը իր նախագահական շրջանի ավարտից հետո իշխանությունը պետք է հանձնի Ռոբերտ Քոչարյանին:
-
14.01.2014|
12:12
Քոչարյանը, թերևս անգիտակցաբար, ակնհայտորեն լեգիտիմացնում է Տիգրան Սարգսյանին, որովհետև, խոսելով գազային խայտառակ պայմանագրերից, ակնարկելով երկրի կախումը «Գազպրոմից», Քոչարյանը ուղղակիորեն չնկատելու է տալիս իր օրոք կնքված «Գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքը, մոռանում է նշել, որ գազի գնի սուբսիդավորման և դրա դիմաց պետության հարստությունը կոպեկներով սպառելու տխուր ավանդույթը ինքն է ձևավորվել:
-
13.01.2014|
13:27
Կարծում եմ, որ պարոն Քոչորյանն իր ասելիքը միանգամայն հստակ և ուղիղ է ասել՝ առանց ակնարկների: Իր ասածն այն էր, որ պարոն Տիգրան Սարգսյանը ապիկար վարչապետ է և փորձում է սեփական ձախողումների համար պատասխանատվությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա:
-
12.01.2014|
14:09
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կապված են միմյանց հետ, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական թատրոն է՝ տեղ-տեղ կատարյալ, տեղ-տեղ անհաջող բեմադրությամբ:
-
11.01.2014|
14:33
Ասաց Լևոն Խեչոյանը՝ արդեն շատ հին մի օր, երբ միասին մոլորվել էինք Բրյուսելում: Կենտրոնից հյուրանոց էինք վերադառնում ու որոշեցինք գնալ ոտքով՝ քառակուսի հրապարակում թողնելով ուշ միջնադարի պերճանքն ու մառախլապատ Ալբիոնից ժամանած ֆուտբոլասերներին, որոնք խռնվել էին բոլոր հնարավոր անկյուններում ու ոգևորությամբ երգում էին ի փառս անգլիական հաղթանակի՝ հենց այդ երեկո սպասվող խաղից առաջ: Շարք կազմած կանգնած էին ... ոստիկանուհիները:
-
10.01.2014|
10:30
Լևոնին անձամբ ճանաչելու բախտ չունեցա, պատիվը չունեցա: Պահը չեղավ, առիթը չեղավ: Ժամանակը միշտ անվերջանալի, անպարփակ է թվում, ժամանակի վերջը չի երևում երբեք: Ու թվում է, թե պահն ու առիթը մի օր կգան, մի օր գալու են: Լևոնին «ծանոթացա» Հրանտի միջոցով: «Հայ մտավորականությունը դժվարություններ կունենա:
-
09.01.2014|
14:10
Ժամանակը, մտավորականների ու լուրջ մարդկանց հետ հաշվարկ է սկսել, իսկ նրանց հետեւից քաղաքականությամբ ու անորոշությամբ տառապող սերունդ է գալիս:
-
08.01.2014|
10:47
Քաղաքական գործիչները տեղի-անտեղի տարփողում են, թե իրենք ժողովրդի համար են ապրում, առանց ժողովրդի կյանք չունեն, մշտապես ժողովրդի մասին են մտածում, ժողովրդի հետ են, գիշեր ցերեկ նրանց համար են տառապում: Բա ո՞ւր եք:
-
07.01.2014|
14:11
Ժողովուրդ ջան, խոզի բուդը հայկական ոչ մի գավառի խոհանոցի ուտեստ չի եղել, բայց տեսնում ե՞ք, թե ինչ եղավ: Տարիների ընթացքում այն համառորերն իր դիրքերն ամրապնդեց և դարձավ հայկական Ամանորի սեղանի «զարդը»:
-
06.01.2014|
16:42
Սուրբ Ծննդյան տոնի առիթով Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված ճրագալույցի պատարագին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: