Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • Էդուարդ Նալբանդյանը Սրասբուրգում է

    Էդուարդ Նալբանդյանը Սրասբուրգում է

    25.06.2013| 16:59
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու առիթով ելույթ է ունեցել, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
  • Այնտեղ չկա՞ն ատկատներ

    Այնտեղ չկա՞ն ատկատներ

    25.06.2013| 16:51
    ԵԽԽՎ ստրասբուրգյան շենքի պատուհանների տեղադրման համար նվիրատվության մրցույթում շահել է Հայաստանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, որ նախկինում ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, ասել է, որ դա որևէ կապ չունի Հայաստանի ԵԽ նախագահության հետ:
  • Պատշգամբից վար` երկիրս է «վարի գնում»

    Պատշգամբից վար` երկիրս է «վարի գնում»

    25.06.2013| 16:46
    Վերգետնյա անցումը, ըստ էության, կամուրջ է, կապում է Շիրազի անունը կրող փողոցը մայրուղուն, ապահովում է 15-րդ թաղամասի բնակչության խաղաղ անցումը դեպի կանգառ։ Կամուրջը լռել գիտի, այսինքն, ըմբռնումով է մոտենում շինիչ ծրագրերին։ Կամուրջը կամարվեց 2011-ի աշնանը։ Գողտրիկ աստիճանները բազալտե` աջից և ձախից ուղեկցում էին անցուղի։ Աշո՜ւն էր խնկաբույր, թթենին յուր խենթուկ տերևներն էր շաղ տալիս և կանաչ հով անում անցորդին։ Կամրջի անցուղին սալապատվեց դեղնագույն սալիկներով, չքնաղ ներդաշնակություն կազմելով թթենու կանաչագեղ փարթամության հետ։
  • Արմավիրցիների պահանջած գումարը չի համապատասխանում ծիրանի որակին

    Արմավիրցիների պահանջած գումարը չի համապատասխանում ծիրանի որակին

    25.06.2013| 16:43
    Երեկ առավոտյան Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը`բողոքելով ծիրանի մթերման ցածր գներից:
  • «ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը»

    «ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը»

    25.06.2013| 15:59
    Այսօրվա հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն ԽԱՉԱՏՐԱՅՆԸ նշեց, որ թեև ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը, և դա արագաչափ սարքերի և խաչմերուկներում տեսախցիկների առկայության շնորհիվ է:
  • Մխիթարյանին չսիրելու պատճառ չունենք

    Մխիթարյանին չսիրելու պատճառ չունենք

    25.06.2013| 15:48
    Հենրիկ Մխիթարյանի դարդից մեր հասարակության մի մասը քունուդադար չուներ, մինչև ֆուտբոլիստը չհայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանի (նույն ինքը` Նեմեց Ռուբո) հետ լավ հարաբերությունների մեջ է, չնայած այն բանին, որ վերջինս Մխիթարյանին վատ կողմերով էր ներկայացրել լրագրողներին: Ֆուտբոլիստի փրկության կոչերով հանդես եկող սոցցանցերի օգտատերերը հիասթափություն ապրեցին սիրելի ֆուտբոլիստի հայտարարությունից, քանի որ ՀՖՖ նախագահի կերպարը ոչ միայն միանշանակ չէ շատերի համար, այլև մերժելի: Հատկապես` մեկ տարի առաջ նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանությունից հետո:
  • Վարչապետին ժամանակ են տվել

    Վարչապետին ժամանակ են տվել

    25.06.2013| 15:46
    «Օֆշորային» հայտնի իրադարձություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին խոսակցությունները վերստին թափ են հավաքել: Անձամբ ՀՀԿ-ականները կտրուկ հերքում են հրաժարականի մասին լուրերը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը դեռևս նման մտադրություն չունի, չնայած այն հանգամանքին, որ անձամբ դեռ չի խոսել այս մասին:
  • Սպասենք մինչև սեպտեմբեր

    Սպասենք մինչև սեպտեմբեր

    25.06.2013| 14:27
    Աշնան սկզբին ՀՀՇ-ից հեռացած և նոր ՀՀՇ-ի կայացմանը ձեռնամուխ եղած մի խումբ գործիչներ մեկ ամիս առաջ մամուլի ասուլիս էին հրավիրել և ներկայացրել իրենց առաջիկա անելիքները:
  • Կոնգրեսմենը մեղադրում է Օբամային, իսկ Սնոուդենը գուցե արդեն Էկվադորում է

    Կոնգրեսմենը մեղադրում է Օբամային, իսկ Սնոուդենը գուցե արդեն Էկվադորում է

    25.06.2013| 14:10
    ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կերպարը բավականին հետաքրքիր է մեր օրերի մեջ, թեև կարծես նրա անվան շուրջ կատարվածի նկատմամբ անտարբեր է մեր հասարակությունը: Համենայն դեպս, սոցիալական ցանցերում Սնոուդենի թեման չի քննարկվում այն ակտիվությամբ, ինչ աշխուժությամբ քննարկվում է Քիմ Քարդաշյանի վարքագիծը հղի կամ ոչ հղի ժամանակ:
  • Խաչատրյանական երաժշտությունը ճապոնացի արվեստագետների կատարմամբ

    Խաչատրյանական երաժշտությունը ճապոնացի արվեստագետների կատարմամբ

    25.06.2013| 12:30
    Այսօր ճապոնացի արվեստագետներ Մասայուկի Կինոն և Մամի Շիկիմորին Լոնդոնի Վիգմոր սրահում կներկայացնեն Արամ Խաչատրյանի ոչ հաճախ հնչող` Երգ պոեմ և Սոնետ ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին: Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից: