38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հաջողակ ժողովուրդներն իրենց կյանքը կազմակերպում են բոլորովին այլ ալգորիթմով

Հաջողակ ժողովուրդներն իրենց կյանքը կազմակերպում են բոլորովին այլ ալգորիթմով
10.09.2024 | 14:25

Մեր վառ արտահայտված և կենսաբանական մակարդակին շատ մոտ էգոիզմը ամեն ինչում մարդկանց մղում է փոխադարձ անհամաձայնության, քանի որ շահերի բախման պատճառով բոլոր հարցերը պետք է ունենան կոմպրոմիսային լուծումներ, որին մեր մարդիկ սկզբունորեն պատրաստ չեն, և որն էլ պարարտ հող է հասարակության բազմակողմանի պառակտվածության համար։

Այսինքն, մեր ներկա վիճակի բուն պատճառներից մեկը անձ մակարդակի էգոիզմն է, այնինչ, ավելի հաջողակ և ռացիոնալ ժողովուրդների մոտ դարձյալ կա էգոիզմ, որը բնական է գոյության պայքարում, բայց այն արդեն անձ մակարդակից շատ ավելի բարձր հասարակական էգոիզմ է։

Նման հասարակական մակարդակի էգոիզմը ենթադրում է անձ մակարդակի որոշակի ալտրուիզմ կամ այլասիրություն, որը քաղաքակրթական առաջընթացի հիմնական աղբյուրն է։

Պատմական դաժան պայմաններում մենք գտել ենք հարատևելու մեր ալգորիթմը, որում ամեն ինչ հիմնված է անձնապես, ընտանիքով կամ էլ մարդկանց փոքր խմբով մազապուրծ փրկվելու վրա, որը, լինելով խորապես էգոիստական, մեզնում մեռցրել է հանրային կյանքը։

Ուրիշ, ավելի հաջողակ ժողովուրդները, իրենց կյանքը կազմակերպում են բոլորովին այլ ալգորիթմով, որի հիմքում ընկած է տվյալ պայմաններին համապատասխան էգոիզմ-ալտրուիզմ ռացիոնալ հարաբերությունը մարդկանց կյանքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ