38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայի տականքի թեմայով

Հայի տականքի թեմայով
10.08.2024 | 18:35

«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»։

Գարեգին Նժդեհ

Ռուս-ուկրաինական, ավելի ճիշտ, Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմում Հայաստանի շահերից է բխում, որ Ռուսաստանն առնվազն չպարտվի, պատերազմն ավարտվի Ռուսաստանին ձեռնտու տարբերակով, և շուտափույթ խաղաղություն հաստատվի։ Սա չի կարող չհասկանալ անգամ ամենատգետ քաղաքագետը։

Պարզ է, որ եթե Ռուսաստանը պարտվի կամ փլուզվի, ինչպես որ ցանկանում է Արևմուտքը, ապա դա էքզիստենցիալ խնդիր կառաջացնի Հայաստանի համար։

Այս ամենը հաշվի առնելով՝ առնվազն տարօրինակ է մեր տնաբույծ «արևմտամետների» հորթային հրճվանքը Կուրսկում տեղի ունեցողի կապակցությամբ։ Սրանք այնքան են հրճվում ռուսական էպիզոդիկ անհաջողությամբ, որ պարզապես ապշել կարելի է։ Ճիշտ էր Նժդեհը, երբ նկարագրում էր հայի տականքին։

Հայ «արևմտամետները», այսինքն՝ թրքահպատակները, ուկրաինացիներից ու Արևմուտքից ավելի շատ են ցանկանում Ռուսաստանի կործանումը և, որպես հետևանք, Հայաստանի ոչնչացումը, քանզի

հայ «լիբերալն» ավելի լիբերալ է, քան Ադամ Սմիթը,

հայ «բոլշևիկն» ավելի սոցիալիստ է, քան Կարլ Մարքսը,

հայ հոմոսեքսուալիստն ավելի «գոմիկ» է, քան Էլթոն Ջոնը,

հայ «աթեիստն» ավելի աթեիստ է, քան Լենինը։

Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելը միջին վիճակագրական հայ տականքի դավանանքն է, քանզի նա ո՛չ իսկական լիբերալ է, ո՛չ կոմունիստ, ո՛չ հոմոսեքսուալիստ, ո՛չ աթեիստ, ո՛չ արևմտամետ, ո՛չ ռուսամետ։ Նա պարզապես սեփական ազգային «ես»-ից փախչող, գեղցի, կոմպլեքսավորված, տգետ մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի պես։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6786

Մեկնաբանություններ