«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԷԼ «ՊԱԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՉԻ՞ ԱՆՈՒՄ

ԷԼ «ՊԱԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՉԻ՞ ԱՆՈՒՄ
09.04.2010 | 00:00

ՀՀԿ գործկոմի հայտնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նյարդերը տեղի են տալիս: Ընդհանրապես, նիստերը վարելիս, երբ նա նստում է «նախագահի» աթոռին, էլեկտրական (նկատի ունենք էներգետիկ) իմպուլսների մեծ տատանումներ են գրանցվում նրա մոտ, մանավանդ երբ դահլիճում են կառավարության անդամները, էլ չենք ասում` ֆինանսների նախարարը, որին ամեն անգամ տեսնելիս` պարոն «նախագահը» ադրենալինի չափավոր խմբաքանակի բարձրացում է ապրում` արձակված ռեպլիկների տեսքով:
Չորեքշաբթի օրը պարոն Աբրահամյանն այնքան էր «նյարդած», որ «ֆինանսներ» բառից հետո նույնիսկ մեխանիկորեն ի վիճակի չեղավ արտաբերելու իր հայտնի «поют романсыօ» բրենդ-բառածածկույթը (այն հնչեցրեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը` ուրույն ընթերցմամբ), որն էլ մշտապես մատնել է նրա ենթագիտակցարանում տեղի ունեցող սուբլիմացիան` ա) փողի նկատմամբ ընդհանրապես, բ) կառավարության, վարչապետի, ֆինանսների նախարարի նկատմամբ` մասնավորապես:
Հա, է՛լի, Արգամիչ Հովհաննես Աբրահամյանն այս չորեքշաբթի առաջին անգամ ինքն իր նման չէր. ինքն իր մեջ ներքաշված, ձեռքերը խելոք առջևում դրած, ոչ մի բառ, ոչ մի անտեղի ռեպլիկ, ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն:
Բանն այն է, որ առավոտյան կրկին էքսկլյուզիվ «նոու հաու» մտահորինած Արգամիչ Հովհաննեսը, որը պետք է այսուհետ «Ընտանիքի օր» հռչակի (գետերը կունենան երկու ափ, սարերը բարձր կլինեն դաշտերից), օրվա երկրորդ կեսին սուբլիմացիոն այնպիսի պոռթկում էր ունեցել վասն պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, որ մատնել էր իր ներքին խռովքը` ա) վերջինիս` Քոչարյանին նվիրված հայտարարության, բ) նույն հայտարարությամբ` «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիրի» առնչությամբ:
ՈՒ Արգամիչը, որն իրեն այս երկրում, այս ԱԺ-ում թույլ էր տվել ամեն ինչ ու ամեն բան, ու հանդուրժվել էր, հայտնի գործկոմի նիստից հետո իր հետ կատարվածին ոչ մի կերպ չի հարմարվում, իրավիճակն ադեկվատ չի գնահատում: Նույն այդ օրը Աբրահամյանը` ա) խախտել էր ԱԺ կանոնակարգը, բ) չէր դիմացել, սաղավարտն ու սուրն առած պաշտպանել էր հարկայինի Գագիկ Խաչատրյանին ու նրա ներկայացուցչին (հիշենք` «պախանությունն» այլևս նրա մոտ չի ստացվում)։
Վերջը` Հովիկ Արգամիչը ճշգրիտ ու անվրեպ հակահարված (մամուլում մանրամասները ներկայացվել են) էր ստացել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից` գործադրի շահերի, խախտված կանոնակարգի, անհարկի բառածածկույթներ օգտագործելու «հաշվով», ինչն առաջին անգամ էր այս ԱԺ-ի պրակտիկայում:
Բայց հետաքրքիրը դա չէր, հետաքրքիրն այն էր, թե ինչպես այդ կռվից վայրկյաններ անց ՀՀԿ-ական պատգամավորները հերթով մոտենում Վիկտոր Դալլաքյանին, ուսին թփթփացնում ու բացականչում էին` կեցցե՛ս, ի՜նչ լավ արիր, մալադե՛ց:
Այս պատմության մեջ մի ուրիշ լավ բան էլ կա. Հովիկ Աբրահամյանի մոտ այդ վեճից հետո վերադարձել էր իրականության զգացողությունը. նա հասկացել էր (ո՞վ նշեց ոտները վերմակի չափ մեկնելու ֆրազը, ոչ ոք, դա ուրիշին էր վերաբերում), որ ինքն իրավիճակին ադեկվատ չի գործում, ու այդպես շարունակելն ընդհանրապես լավ բանի չի բերի:
Հաջորդ օրը, ըստ խորհրդարանում շրջող լուրերի, Աբրահամյան Հովհաննեսի հանձնակատարն այցելել է բանավիճող կողմին` խնդրել-հորդորել այդքանով ավարտել վեճը և նոր «ճակատ» չբացել:
Ճակատը չի բացվել: Առայժմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ