«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եթե առաջիկա օրերին դավաճաններին հեռացնելու կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, ապա մեր երկիրը վերածվելու է մարտադաշտի

Եթե առաջիկա օրերին դավաճաններին հեռացնելու կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, ապա մեր երկիրը վերածվելու է  մարտադաշտի
16.09.2023 | 09:00

ԱՄՆ Պետքարտուղարությունը երեկ (14.09.2023-irates.am) վերջապես հստակ հայտարարեց, որ Հարավային Կովկասն իրենց համար վերջնականապես վերածվել է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարի հարթակի։

Մյուս ճամբարում Թուրքիան, Արևմուտքն ու, հավանաբար, Իսրայելն են։

Տարածաշրջանը կանգնած է նոր և մեծ պատերազմի նախաշեմին։

Այն, որ պատերազմ կլինի, ցավոք, արդեն քիչ եմ կասկածում։

Այս իրավիճակում ինձ համար միայն երկու հարց է բաց մնում.

ա) ո՞ր ճամբարում կհայտնվի Հայաստանը,

բ) կներկայանա՞ արդյոք Ռուսաստանն այդ պատերազմին։

Հայաստանի մասով հարցը, իհարկե, աբսուրդի ոլորտից է։ Թվում է՝ չափազանց պարզ է, թե որտեղ պետք է լիներ մեր երկիրը։ Բայց թրքահպատակ այս իշխանությունը միանգամայն այլ ուղղությամբ է տանում մեզ և եթե առաջիկա օրերին դավաճաններին հեռացնելու կոնկրետ քայլեր չձեռնարկվեն ու հստակ չհայտարարվի Հայաստանի՝ Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարի մաս կազմելու մասին, ապա մեր երկիրը վերածվելու է այդ պատերազմի մարտադաշտի։

Սրա մասին օրեր առաջ գրել է նաև Միքայել Մինասյանը։ Հայաստանը (և ոչ թե դավաճան իշխանությունները) պետք է կատարի իր ընտրությունը։

Երկրորդ հարցի կապակցությամբ աբսուրդը նույնպես շատ մեծ է. չափազանց բացահայտ են Թուրքիան ու Արևմուտքը մեր տարածաշրջանում պայքարում Ռուսաստանի դեմ, սակայն Մոսկվան շարունակում է չտեսնելու տալ այդ իրողությունը։ Ավելին, Նիկոլի պատճառով նեղանալով ողջ հայ ժողովրդից, Ռուսաստանն ինքն իրեն օր-օրի շատ ավելի դժվար կացության մեջ է դնում։

Ի՞նչ կարելի է ասել։

Թերևս ոչինչ։

Հիշեցնենք միայն ռուս գործընկերներին Նիկոլո Մաքիավելիի՝ իրենց իսկ ամենասիրելի արտահայտություններից մեկը. պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ հօգուտ ձեր թշնամիների։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ